15:10 29.09.2019
Weibo հանրահայտ չինական սոցիալական հարթակում բլոգեր Lisa Li-ն ունի 1,1 միլիոն հետևորդ:
Աղջիկը երկրպագուներին ցուցադրում էր իր շքեղ կյանքի լուսանկարները, բայց պարզվել է, որ արտաքին փայլի ետևում շատ տհաճ պատկեր է: Չեն անունով տանտիրուհին, ում՝ Չինաստանի Սիան քաղաքում գտնվող բնակարանը վարձակալել էր Lisa Li-ն, բացահայտել է հանրաճանաչ բլոգերի գաղտնի կյանքը:
Աղջիկը դադարել էր պատասխանել տանտիրուհու զանգերին և հաղորդագրություններին և չէր կատարում կոմունալ վճարումները: Տանտիրուհին գնացել է վարձակալված բնակարան՝ տեսնելու, թե ինչ է կատարվում իր գույքի հետ, և այնտեղ սարսափելի տեսարանի է ականատես եղել: Բնակարանը գտնվել է սարսափելի վիճակում. ամենուր կեղտ, աղբ, փտած սնունդ: Չենը սարսափել է. տանը տիրող խառնաշփոթը տեսանկարահանել է և տեղադրել համացանցում: Ըստ նրա խոսքերի՝ նույնիսկ տների մաքրությամբ զբաղվող ընկերություններն են հրաժարվել մաքրել այդ «խոզանոցը»:
Տեսանյութը ցնցել է աղջկա հետևորդներին: Նրանք սովոր էին տեսնել գլամուրային բլոգերի օգտահաշվում էլիտար ռեստորաններից
և շքեղ տոնակատարություններից լուսանկարներ: Շատերը բացասական մեկնաբանություններ են գրել աղջկա կեղծ կյանքի մասին
և դադարել են հետևել նրա էջին:
Այդ ամենից հետո աղջիկը որոշել է հայտարարությամբ հանդես գալ: Նա ներողություն է խնդրել տանտիրուհուց՝ խոստանալով ամեն ինչ ինքնուրույն մաքրել: Իրեն արդարացնելու համար նա նաև նշել է, թե հիվանդանոց է ընկել, այնուհետև շտապ մեկնել գործուղման
ինչն էլ հանգեցրել է նման խառնաշփոթի: Բացի այդ, նա ասել է, թե չի ցանկացել իր շանը վստահել այլ մարդկանց, ուստի թողել է
տանը:
21:48 11.07.2025
Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համարԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...
21:38 11.07.2025
Միշտ կլինեմ մադրիդիստա․ ՄոդրիչԼուկա Մոդրիչը Real Madrid TV-ի հետ զրույցում ամփոփել է ակումբում անցկացրած 13 տարիները․ «Սա իմ տունն է: Ինձ ժամանակ է հարկավոր հասկանալու համար, թե ինչի եմ հասել այստեղ: «Ռեալն» ինձ ամեն ինչ տվել է, և ես ամբողջ կյանքում շնորհակալ կլինեմ: Ես միշտ լինելու եմ մադրիդիստա: Ֆուտբոլի պատմության մեջ լավագույն ակումբում ամենատիտղոսակիր ֆուտբոլիստ լինելն անհավանական է: […] ...
21:27 11.07.2025
Դանիան 8 միլիոն դոլար կհատկացնի Մոլդովայի ռազմականացմանըԴանիան մոտ 8 միլիոն դոլար է հատկացնում Մոլդովայի ռազմականացմանը՝ երկու երկրների միջև նոր պաշտպանական համաձայնագրի շրջանակներում, ուրբաթ օրը հայտարարել է Դանիայի պաշտպանության նախարարությունը։ «Դանիան և Մոլդովան սկսում են համագործակցություն պաշտպանության ոլորտում՝ Մոլդովայի ռազմական կարողությունները և ինքնապաշտպանության կարողությունները ամրապնդելու համար։ Համաձայնագրի շրջանակներում Պաշտպանության նախարարությունը չորս տարվա ընթացքում 50 միլիոն կրոն (մոտ 7,8 միլիոն դոլար) է ներդնում […] ...
21:17 11.07.2025
Ժաննա Անդրեասյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի ԿԳՄՍ նախարար Գիվի ՄիքանաձեինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան։ Թբիլիսիում Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեին։ այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Շնորհավորելով գործընկերոջը Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ ԿԳՄՍ նախարարը վստահություն է հայտնել, որ Գիվի Միքանաձեի գործունեության արդյունքում կրթության, գիտության […] ...
21:10 11.07.2025
ԱՄՆ-ը մեծացրել է Ուկրաինային տրամադրվող պաշտպանական բյուջեի օգնությունըԱՄՆ Սենատի զինված ուժերի կոմիտեն «ՌԻԱ Նովոստի»-ին հաստատել է, որ 2026 թվականի պաշտպանության բյուջեն հաստատվել է, և այն նախատեսում է Ուկրաինային տրամադրվող անվտանգության օգնության ավելացում մինչև 500 միլիոն դոլար։ Քվեարկությունը տեղի է ունեցել փակ դռների ետևում: Համապատասխան հանձնաժողովի ներկայացուցչի խոսքով՝ օրինագծի օգտին քվեարկել է 26 անդամ, իսկ դեմ՝ միայն մեկը: Այժմ օրինագիծը պետք է հաստատվի […] ...