Հոկտեմբերին սպասվող 5 գլխավոր կինոպրեմիերաները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+28.09 oC

Հոկտեմբերին սպասվող 5 գլխավոր կինոպրեմիերաները

15:52 29.09.2019

Աշունը ֆիլմեր դիտելու համար լավագույն ժամանակն է:  Հոկտեմբերը մեզ խոստանում է վառ պրեմիերաներ:

«Ջոկեր» (Joker)

Ֆիլմի պրեմիերան կլինի հոկտեմբերի 3-ին:

Այն ամերիկյան հոգեբանական թրիլլեր է, որում ներկայացվում է լեգենդար չարագործ Ջոկերը: Մեկ ամիս առաջ ֆիլմն արժանացել է Վենետիկի կինոփառատոնի մրցանակին՝ էլ ավելի գրավելով կինոմաններին: Նշենք, որ ժապավենը ներկայացնում է, թե ինչպես է ամաչկոտ և անհաջողակ ծաղրածու Արթուր Ֆլեքը վերածվում չարագործի, որից սարսափում է ողջ աշխարհը:

«Մալիֆիսենտա 2» (Maleficent: Mistress of Evil)

Պրեմիերան կկայանա հոկտեմբերի 17-ին:

Սա արկածային ֆիլմի շարունակությունն է, որը մեծ էկրաններին է դուրս եկել 2014 թվականին:

Մի քանի տարի անց, Մալիֆիսենտան (Անջելինա Ջոլի) անիծում է թագավորի դուստր Ավրորային (Էլ Ֆենինգ): Կախարդն ու երիտասարդ թագուհին անում են ամեն ինչ, որպեսզի չար ուժերից պաշտպանեն անտառը և դրա բնակիչներին:

«Մարդ-երկվորյակ» (Gemini Man)

Պրեմիերա՝ հոկտեմբերի 10:

Ֆանտաստիկ մարտաֆիլմի հիմքում ընկած է «Շազամ» և «Ընդմիշտ Շրեկ» ժապավենների վրա կատարած աշխատանքներով հայտնի Դարեն Լեմկեի պատմությունը: «Մարդ-երկվորյակ»-ի գաղափարը հանրաճանաչ ամերիկացի սցենարիստը հրապարակել է դեռ 1997-ին:

Ֆիլմի գլխավոր հերոս Հենրի Բրոգենը (Ուիլ Սմիթ) աշխատել է որպես վարձու մարդասպան: Տղամարդը որոշում է թոշակի անցնել և վերջապես խաղաղ ապրել: Նա հանդիպում է մի երիտասարդի, ով ապշեցուցիչ կերպով նման է իրեն: Հենրին ձգտում է պարզել, թե որտեղից է հայտնվել իր կլոնը:

«Ջեքսի» (Jexi)

Պրեմիերան կլինի հոկտեմբերի 10-ին:

Կինոն ստեղծողները շարունակում են պատկերացնել, թե ինչպիսին կլինի մեր ապագան և ակտիվորեն նկարահանում են արհեստական ​​ինտելեկտի վերաբերյալ ժապավեններ: Այդպիսի մի կինոֆանտազիա է «Ջեքսի» կատակերգությունը:

Օրվա ընթացքում գլխավոր հերոսը ձանձրալի աշխատանք է կատարում, իսկ երեկոն անցկացնում է համացանցում: Վերջերս նա գնել է սմարթֆոն, որն ունի զարմանալի ֆունկցիա: Վիրտուալ օգնական «Ջեքսին» ոչ միայն կարող է պատասխանել իր տիրոջ հարցերին, այլև համացանցում գտնել այն ամենը, ինչ հարկավոր է:

«Անձրևոտ օր Նյու Յորքում» (A Rainy Day in New York)

Պրեմիերա՝ 17 հոկտեմբերի:

Վուդի Ալլենի երկրպագուները երջանկությունից իրենց տեղը չեն գտնում: Պատճառն այն է, որ շուտով էկրաններին կհայտնվի նոր ռոմանտիկ կատակերգություն, որի ռեժիսորն ու սցենարիստն իրենց կուռքն է:

Իրադարձությունները տեղի են ունենում Նյու Յորքում: Կինը սկսնակ լրագրող է, որն անչափ ուրախանում է հայտնի ռեժիսորից հարցազրույց վերցնելու հնարավորությունիցամբ: Սակայն անձրևը փչացնում է բոլոր ծրագրերը…

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 11.07.2025

SHANTNEWS

Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համար

21:48 11.07.2025

Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...

Միշտ կլինեմ մադրիդիստա․ Մոդրիչ

21:38 11.07.2025

Միշտ կլինեմ մադրիդիստա․ Մոդրիչ

Լուկա Մոդրիչը Real Madrid TV-ի հետ զրույցում ամփոփել է ակումբում անցկացրած 13 տարիները․ «Սա իմ տունն է: Ինձ ժամանակ է հարկավոր հասկանալու համար, թե ինչի եմ հասել այստեղ: «Ռեալն» ինձ ամեն ինչ տվել է, և ես ամբողջ կյանքում շնորհակալ կլինեմ: Ես միշտ լինելու եմ մադրիդիստա: Ֆուտբոլի պատմության մեջ լավագույն ակումբում ամենատիտղոսակիր ֆուտբոլիստ լինելն անհավանական է: […] ...

Դանիան 8 միլիոն դոլար կհատկացնի Մոլդովայի ռազմականացմանը

21:27 11.07.2025

Դանիան 8 միլիոն դոլար կհատկացնի Մոլդովայի ռազմականացմանը

Դանիան մոտ 8 միլիոն դոլար է հատկացնում Մոլդովայի ռազմականացմանը՝ երկու երկրների միջև նոր պաշտպանական համաձայնագրի շրջանակներում, ուրբաթ օրը հայտարարել է Դանիայի պաշտպանության նախարարությունը։ «Դանիան և Մոլդովան սկսում են համագործակցություն պաշտպանության ոլորտում՝ Մոլդովայի ռազմական կարողությունները և ինքնապաշտպանության կարողությունները ամրապնդելու համար։ Համաձայնագրի շրջանակներում Պաշտպանության նախարարությունը չորս տարվա ընթացքում 50 միլիոն կրոն (մոտ 7,8 միլիոն դոլար) է ներդնում […] ...

Ժաննա Անդրեասյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի ԿԳՄՍ նախարար Գիվի Միքանաձեին

21:17 11.07.2025

Ժաննա Անդրեասյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի ԿԳՄՍ նախարար Գիվի Միքանաձեին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան։ Թբիլիսիում Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեին։ այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Շնորհավորելով գործընկերոջը Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ ԿԳՄՍ նախարարը վստահություն է հայտնել, որ Գիվի Միքանաձեի գործունեության արդյունքում կրթության, գիտության […] ...

ԱՄՆ-ը մեծացրել է Ուկրաինային տրամադրվող պաշտպանական բյուջեի օգնությունը

21:10 11.07.2025

ԱՄՆ-ը մեծացրել է Ուկրաինային տրամադրվող պաշտպանական բյուջեի օգնությունը

ԱՄՆ Սենատի զինված ուժերի կոմիտեն «ՌԻԱ Նովոստի»-ին հաստատել է, որ 2026 թվականի պաշտպանության բյուջեն հաստատվել է, և այն նախատեսում է Ուկրաինային տրամադրվող անվտանգության օգնության ավելացում մինչև 500 միլիոն դոլար։ Քվեարկությունը տեղի է ունեցել փակ դռների ետևում: Համապատասխան հանձնաժողովի ներկայացուցչի խոսքով՝ օրինագծի օգտին քվեարկել է 26 անդամ, իսկ դեմ՝ միայն մեկը: Այժմ օրինագիծը պետք է հաստատվի […] ...

BACK_TO_TOP