Շուտով աշունն իրեն «զգացնել» կտա: Նորաձևության աշնանային թրենդների շարքում ուշադրության կենտրոնում են տաբատները կյանքի բոլոր առիթների համար՝ համարձակ կաշվե, նրբագեղ թավշյա, զվարճալի վանդակավոր…
23:58 29.09.2019
Շուտով աշունն իրեն «զգացնել» կտա: Նորաձևության աշնանային թրենդների շարքում ուշադրության կենտրոնում են տաբատները կյանքի բոլոր առիթների համար՝ համարձակ կաշվե, նրբագեղ թավշյա, զվարճալի վանդակավոր…
Մոռացեք ջինսերի մասին և կրեք ոճային նորույթները:
Համարձակ կաշի
Եկեք սկսենք այս աշնան առավել տպավորիչ կաշվե տաբատի թրենդից: Կարծում ենք, որ սա կդառնա սեզոնի հիմնական գնումը, քանի որ նորաձևության ազդեցիկ դեմքերը բոլորին հասցրել են հիացնել իրենց «կաշվային» տեսքով:
Ուշադրություն դարձրեք լայն և նեղ տաբատներին, ծալքով և բարձր գոտկատեղով մոդելներին, գալիֆե և բանան տաբատներին: Տպավորիչ է նաև տաբատների բազմազան գունապնակը: Դիզայներները շեշտը դրել են կարմիրի երանգների, զմրուխտի կանաչի, կապույտի, ինչպես նաև նրբագեղ բեժի երանգների վրա:
Ազատ պալացցո
Օդային քայլվածքը, նրբագեղությունն ու կանացիությունն են բնորոշ պալացցո տաբատ կրող կնոջը: Աշնան անձրևային եղանակին հարմար է տաբատի բրդյա, իսկ տաք եղանակին՝ մետաքսյա տարբերակը: Կրեք այն ձեր նախընտրած բաճկոնի հետ՝ գրասենյակային աշխատանքի գնալիս, իսկ հանգստյան օրերին` ազատ բամբակյա սվիտրով:
70-ականների շունչը
Նորաձևությունը կրկնվող բնույթ ունի: Դրանով է պայմանավորված 70-ականների թրենդների վերադարձը: Նոր աշնանային սեզոնի նորաձև տաբատների շարքում են հայտնվել կլյոշ մոդելները, սպորտային լամպասներով, թավշյա և բիզնես ոճով պաստելային երանգների տաբատները:
Վանդակավոր էյֆորիա
Վանդակավոր պրինտը չի պատրաստվում լքել նորաձևության Օլիմպոսը: Յուրաքանչյուր կին՝ անգամ ամենապահանջկոտը, կարող է ընտրել իր դեմքին համապատասխան վանդակավոր հագուստ: Ընդ որում, կարելի է համադրել երկու կամ երեք տեսակի վանդականաշխ:
Շքեղ գործվածքներ
Մենք չենք կարող անտեսել «տոնական» գործվածքներից կարված տաբատները, որոնք կարող են մրցել երեկոյան զգեստների և կիսաշրջազգեստների հետ: Մետաքսյա, թավշյա տաբատները զարդարել են նորաձև հագուստի աշխարհի ամենահայտնի հավաքածուները:
22:14 11.07.2025
Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրելԻրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման դեպքում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի ռազմական ուժի չկիրառումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Նա (Արաղչին) ընդգծել է, որ նախևառաջ ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը և այլևս չհարվածի Իրանին, որից հետո բանակցությունները կարող են շարունակվել», – Tasnim գործակալությունը մեջբերում է Արաղչիի՝ ֆրանսիական Le Monde թերթին […] ...
21:48 11.07.2025
Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համարԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...
21:38 11.07.2025
Միշտ կլինեմ մադրիդիստա․ ՄոդրիչԼուկա Մոդրիչը Real Madrid TV-ի հետ զրույցում ամփոփել է ակումբում անցկացրած 13 տարիները․ «Սա իմ տունն է: Ինձ ժամանակ է հարկավոր հասկանալու համար, թե ինչի եմ հասել այստեղ: «Ռեալն» ինձ ամեն ինչ տվել է, և ես ամբողջ կյանքում շնորհակալ կլինեմ: Ես միշտ լինելու եմ մադրիդիստա: Ֆուտբոլի պատմության մեջ լավագույն ակումբում ամենատիտղոսակիր ֆուտբոլիստ լինելն անհավանական է: […] ...
21:27 11.07.2025
Դանիան 8 միլիոն դոլար կհատկացնի Մոլդովայի ռազմականացմանըԴանիան մոտ 8 միլիոն դոլար է հատկացնում Մոլդովայի ռազմականացմանը՝ երկու երկրների միջև նոր պաշտպանական համաձայնագրի շրջանակներում, ուրբաթ օրը հայտարարել է Դանիայի պաշտպանության նախարարությունը։ «Դանիան և Մոլդովան սկսում են համագործակցություն պաշտպանության ոլորտում՝ Մոլդովայի ռազմական կարողությունները և ինքնապաշտպանության կարողությունները ամրապնդելու համար։ Համաձայնագրի շրջանակներում Պաշտպանության նախարարությունը չորս տարվա ընթացքում 50 միլիոն կրոն (մոտ 7,8 միլիոն դոլար) է ներդնում […] ...
21:17 11.07.2025
Ժաննա Անդրեասյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի ԿԳՄՍ նախարար Գիվի ՄիքանաձեինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան։ Թբիլիսիում Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեին։ այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Շնորհավորելով գործընկերոջը Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ ԿԳՄՍ նախարարը վստահություն է հայտնել, որ Գիվի Միքանաձեի գործունեության արդյունքում կրթության, գիտության […] ...