Կառավարությունը դատական իշխանության նկատմամբ որդեգրել է հավասարակշռված մոտեցում.Ռուստամ Բադասյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+16.09 oC

Կառավարությունը դատական իշխանության նկատմամբ որդեգրել է հավասարակշռված մոտեցում.Ռուստամ Բադասյան

10:34 30.09.2019

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մասնակցել է «Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը` հանրային վստահության բարձրացման լույսի ներքո» խորագրով քաղաքացիական հասարակություն-Կառավարություն համաժողովին:

Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի վարչությունից, այն կազմակերպվել էր Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից՝ ՀՀ արդարադատության նախարարության և Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի հետ համատեղ:

Նախարար Բադասյանը, ողջունելով համաժողովի մասնակիցներին, կարևորել է նման ձևաչափով քննարկումների կազմակերպումը և ընդգծել, որ Կառավարության այս հավակնոտ ծրագիրը հնարավոր չի լինի կյանքի կոչել, եթե  բոլորը չմասնակցեն այդ գործընթացին՝ ուղղված բարեփոխումների շուրջ միասնական կարծիք ձևավորելուն:

Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև ԵՄ դեսպանին և Իրավաբանների հայկական ասոցիացիային միջոցառումը իրականություն դարձնելու համար:

Նախարարը, դատաիրավական բարեփոխումների համատեքստում, մասնավորապես, անդրադարձել է էլեկտրոնային արդարադատության գործիքների ներդրմանը՝ ուղղված արդարադատության մատչելիությանը: «Հայաստանում որպես փաստաբան աշխատելով՝ շատ հաճախ նկատել եմ, որ գործարար շրջանակները խուսափում են դատարանում գործ ունենալուց, որովհետև գիտեն, որ ընթացքը բավական երկար է և հաճախ ոչ արդյունավետ՝ նույնիսկ դրական արդյունքի հասնելու դեպքում: Այս խնդիրը լուծելու համար մեր ձեռնամուխ ենք եղել էլեկտրոնային գործիքների ներդրմանը, որի արդյունքում էապես կկրճատվեն դատարանների ծանրաբեռնվածությունը և դատական գործերի քննության ժամանակահատվածը»,- ասել է Ռուստամ Բադասյանը:

Արդարադատության նախարարը հայտարարել է նաև, որ դատական իշխանության նկատմամբ Կառավարությունը որդեգրել է հավասարակշռված մոտեցում: «Այն դատավորները, որոնք  բարեխիղճ կկատարեն իրենց պարտականությունները, կիրականացնեն արդարադատություն, կունենան նաև նյութական բավարար ապահովվածություն, սոցիալական երաշխիքներ, ընդլայնված աշխատակազմ: Իսկ արդարադատության իրականացմանը չնպաստող դատավորների համար նախատեսվում է կարգապահական վարույթների գործիքակազմի ընդլայնում՝ այդ թվում նաև գույքային  հիմքով կարգապահական վարույթ հարուցելու լիազորության  ավելացում»,- նշել է նախարար Բադասյանը՝ շեշտելով, որ որևէ տրամադրվածություն դատական իշխանության նկատմամբ չկա, և կարգապահական վարույթները հարուցվելու են միայն այն դեպքում ու համապատասխան  միջնորդությունը Բարձրագույն դատական խորհրդին ներկայացվելու է այն դեպքում, երբ համոզվածություն լինի, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի մասով բարձր շեմը հաղթահարված է:

Ռուստամ Բադասյանի խոսքով՝ բարեփոխումները չեն սահմանափակվելու միայն դատական իշխանությամբ. բարեփոխումներ կիրականացվեն նաև դատախազության համակարգում, քննչական մարմիններում, դրանք չեն շրջանցի նաև սնանկության, փաստաբանության, հարկադիր կատարման ոլորտները:

Էլեկտրոնային արդարադատության համատեքստում նախարարը կարևորել է այն հանգամանքը, որ չի լինելու հատվածային մոտեցում: «Բոլոր գործերով այն  փաստաթղթերը, որոնք հնարավոր է ներկայացնել թղթային տարբերակով, ներկայացվելու են էլեկտրոնային տարբերակով: Դատական համակարգից այլ պետական մարմիններ դրանք ևս դուրս են գալու էլեկտրոնային եղանակով»,- ընդգծել է արդարադատության նախարարը:

Անդրադառնալով անցումային արդարադատության թեմային՝ Ռուստամ Բադասյանը շեշտել է, որ նպատակը ոչ թե անցյալի, այլ ապագայի վրա կենտրոնանալն է:  «Մենք պատժիչ քաղաքականություն չենք որդեգրել: Փաստահավաք հանձնաժողովի միջոցով վեր են հանվելու այն բոլոր  կոռուպցիոն երևույթները, որոնք չեն նպաստել Հայաստանում տնտեսության զարգացմանը, արդարադատության ոլորտի զարգացմանը և ներդնելու ենք մեխանիզմներ, որոնք կբացառեն ապագայում նման կոռուպցիոն մեխանիզմների կիրառումը»,- հայտարարել է նախարար Բադասյանը:

Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխություններին՝ արդարադատության նախարարը տեղեկացրել է, որ 2020 թվականի փետրվարին ձևավորվելու է քաղաքական ուղղորդվածությունից զերծ մասնագիտացված խումբ: Վերջինը որոշելու է այն ուղղությունները, որոնց վերաբերյալ անհրաժեշտ է մշակել սահմանադրական բարեփոխումներ:

Համաժողովին մասնակցել են նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը,  ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալներ Ռաֆիկ Գրիգորյանն ու Աննա Վարդապետյանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը, ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, Իրավաբանների հայկական ասոցիացիայի և ՀՀ հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը, այլք:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օրբանը հիշեցրել է, որ առանց Հունգարիայի որոշման Ուկրաինան չի անդամակցի ԵՄ-ին

23:59 04.05.2025

Օրբանը հիշեցրել է, որ առանց Հունգարիայի որոշման Ուկրաինան չի անդամակցի ԵՄ-ին

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ ո՛չ Վլադիմիր Զելենսկին, ո՛չ «Բրյուսելի բյուրոկրատները» չեն որոշում, թե ինչ է մտածում հունգարացի ժողովուրդը, և որ առանց Հունգարիայի Ուկրաինայի` ԵՄ-ին անդամակցություն չի լինելու։ Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, Զելենսկին պնդել է, որ Բուդապեշտը շատ վտանգավոր բաներ է անում ԵՄ-ի համար, և որ հունգարացիների մեծամասնությունը, ըստ հարցումների, ենթադրաբար, կողմ է, […] ...

Ռումինիայի ՆԳՆ-ը ստացել է ընտրությունների խախտումների մասին 50 հաղորդում

23:45 04.05.2025

Ռումինիայի ՆԳՆ-ը ստացել է ընտրությունների խախտումների մասին 50 հաղորդում

Ռումինիայի ՆԳՆ-ը 50 հաղորդում է ստացել երկրի նախագահական ընտրություններում հնարավոր խախտումների մասին, հայտնում է Radio Romania-ն։ «Ընտրությունների ընթացքում հնարավոր միջադեպերի մասին գրեթե 50 հաղորդում է ստացվել, որոնցից տասը գտնվում են հետաքննության փուլում, ևս ութի մասին տեղեկատվությունը փոխանցվել է Կենտրոնական ընտրական բյուրո կամ Մշտական ​​ընտրական մարմին՝ լուծման համար։ Մինչ օրս քվեարկության ընթացքի հետ կապված լուրջ միջադեպեր […] ...

Թրամփը բացառել է, որ Կանադան ուժով կմիանա ԱՄՆ-ին

23:30 04.05.2025

Թրամփը բացառել է, որ Կանադան ուժով կմիանա ԱՄՆ-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի հավատում, որ Վաշինգտոնը երբևէ ռազմական ուժ կկիրառի Կանադան Միացյալ Նահանգներին միացնելու համար։ «Չեմ կարծում, որ մենք երբևէ կհասնենք այդ կետին։ Գրենլանդիայի հետ ինչ-որ բան կարող է պատահել, ես անկեղծ կլինեմ, դա մեզ պետք է թե՛ ազգային, թե՛ միջազգային անվտանգության համար, բայց, միևնույն ժամանակ, կարծում եմ, որ Գրենլանդիայի հարցի ուժային լուծումը […] ...

Էրդողան. Իսրայելը փորձում է ներսիրիական հակամարտություն հրահրել

23:10 04.05.2025

Էրդողան. Իսրայելը փորձում է ներսիրիական հակամարտություն հրահրել

Իսրայելը դժգոհ է Սիրիայում իրավիճակի կարգավորումից եւ փորձում է այնտեղ ներքին հակամարտություն հրահրել։ Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է լրագրողների հետ զրույցում՝ վերադառնալով Կիպրոսի հյուսիսային հատվածից, որտեղ գտնվում էր այցով։ «Խաղաղության և հանգստության մթնոլորտը Իսրայելի ուզած վերջին բանն է: Նա մտահոգված է Սիրիայում երկար տարիներ շարունակվող քաղաքացիական պատերազմի ավարտով, այն փաստով, որ […] ...

Չեխիայի նախագահը Պրահայում կընդունի Զելենսկիին. Irozhlas

22:49 04.05.2025

Չեխիայի նախագահը Պրահայում կընդունի Զելենսկիին. Irozhlas

Չեխիայի նախագահ Պետր Պավելը Պրահայի ամրոցում կընդունի Վլադիմիր Զելենսկիին։ Այս մասին հայտնում է Irozhlas լրատվական պորտալը։ Զելենսկիի ինքնաթիռը վայրէջք է կատարել Պրահայի Վացլավ Հավելի միջազգային օդանավակայանում։ Այցը, ըստ պորտալի, տեղի է ունենում անվտանգության առավելագույն միջոցների պահպանմամբ։ Չեխական ԶԼՄ-ները հայտնում են, որ ենթադրվում է, որ Զելենսկին աջակցություն է փնտրում Ուկրաինայում առնվազն մեկ ամսով հրադադար հայտարարելու իր […] ...

NYT. Կիևը կարող է լրացուցիչ Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր ստանալ Իսրայելից և Եվրոպայից

22:29 04.05.2025

NYT. Կիևը կարող է լրացուցիչ Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր ստանալ Իսրայելից և Եվրոպայից

Ուկրաինան կարող է լրացուցիչ հակաօդային պաշտպանության համակարգեր ստանալ՝ Իսրայելից և Եվրոպայից Patriot համակարգերի տեղափոխմամբ։ Այս մասին հայտնում է New York Times-ը (NYT)՝ վկայակոչելով աղբյուրներy։ Հրատարակության համաձայն՝ մեկ համակարգ արդեն պատրաստվում է վերանորոգումից հետո առաքման համար։ Բացի այդ, Գերմանիան և Հունաստանը քննարկում են մեկ այլ համալիրի տեղափոխման հարցը։ Աղբյուրները չեն հստակեցրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը […] ...

BACK_TO_TOP