Թրամփի դեմ բողոք ներկայացնողը պաշտպանության տակ է. Թրամփը ցանկանում է հանդիպել նրա հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+28.09 oC

Թրամփի դեմ բողոք ներկայացնողը պաշտպանության տակ է. Թրամփը ցանկանում է հանդիպել նրա հետ

12:38 30.09.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է հանդիպել անվտանգության ծառայությունների այն աշխատակցի հետ, ով բողոք է ներկայացրել իր և Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցի կապակցությամբ:

«Ինչպես ցանկացած ամերիկացի, ես արժանի եմ հանդիպել ինձ մեղադրողի հետ, հատկապես երբ այդ մեղադրողը՝ այսպես կոչված «իրազեկիչը», օտարերկրյա պետության ղեկավարի հետ կատարյալ զրույցը ներկայացրել է բոլորովին սխալ և նենգ ձևով», – գրել է Թրամփն իր թվիթերյան էջում:

Միևնույն ժամանակ Թրամփի դեմ բողոք ներկայացրած անվտանգության ծառայությունների աշխատակցի փաստաբանները նամակ են ուղարկել ԱՄՆ Ազգային հետախուզության ղեկավարի պաշտոնակատար Ջոզեֆ Մագուայերին՝ «լուրջ» մտահոգություն հայտնելով իրենց վստահորդի անվտանգության համար, քանի որ նա գտնվում է Թրամփի թիրախում: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ բերելով նամակից մի հատված:

«Վերջին շաբաթվա իրադարձություններն ավելացրել են մեր մտահոգություններն առ այն, որ մեր վստահորդի ինքնությունը կբացահայտվի հանրության առջև, ինչի հետևանքով մեր վստահորդին կարող է վտանգ սպառնալ», – գրված է նամակում:

CBS News-ի փոխանցմամբ՝ «իրազեկիչը» դաշնային պաշտպանության տակ է:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցի շուրջ լուրջ սկանդալ է առաջացել: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի որդու՝ Ուկրաինայում ծավալած գործունեությունը: Ջո Բայդենը մեծ շանսեր ունի՝ առաջիկա նախագահական ընտրություններում դառնալու դեմոկրատական կուսակցության թեկնածուն և Թրամփի հիմնական մրցակիցը: Հեռախոսազրույցը Թրամփի դեմ իմփիչմենթի հարցով հետաքննություն սկսելու առիթ է դարձել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնել

22:43 11.07.2025

Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնել

Ամռանը խանութների դարակներում կարելի է գտնել ինչպես ամբողջական, այնպես էլ կտրատած ձմերուկներ: Սննդաբան Մարիա դե Լյուկը Vanitatis-ին տված հարցազրույցում կոչ է արել մարդկանց խուսափել այդպիսսի ձմերուկ գնելուց: «Երբ ձմերուկը կորցնում է իր բնական պաշտպանիչ շերտը՝ կեղևը, խոնավության և շաքարի համադրությունը իդեալական միջավայր է դառնում մանրէների բազմացման համար», – զգուշացրել է բժիշկը։ Նրա խոսքով՝ նման ձմերուկ […] ...

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցում

22:30 11.07.2025

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցում

Մադրիդի «Ռեալը» ՖԻՖԱ-ի հետ համաձայնության է հասել 2030 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում անցկացնելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Աշխարհի ակումբային առաջնության ընթացքում «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ԱՄՆ-ում հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ։ Կողմերը քննարկել են պայմանագրի կնքման մանրամասները: 2030 թվականի աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Իսպանիայում, Մարոկկոյում և Պորտուգալիայում: […] ...

Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրել

22:14 11.07.2025

Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրել

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման դեպքում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի ռազմական ուժի չկիրառումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Նա (Արաղչին) ընդգծել է, որ նախևառաջ ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը և այլևս չհարվածի Իրանին, որից հետո բանակցությունները կարող են շարունակվել», – Tasnim գործակալությունը մեջբերում է Արաղչիի՝ ֆրանսիական Le Monde թերթին […] ...

SHANTNEWS

22:00 11.07.2025

SHANTNEWS

Միշտ կլինեմ մադրիդիստա․ Մոդրիչ

21:38 11.07.2025

Միշտ կլինեմ մադրիդիստա․ Մոդրիչ

Լուկա Մոդրիչը Real Madrid TV-ի հետ զրույցում ամփոփել է ակումբում անցկացրած 13 տարիները․ «Սա իմ տունն է: Ինձ ժամանակ է հարկավոր հասկանալու համար, թե ինչի եմ հասել այստեղ: «Ռեալն» ինձ ամեն ինչ տվել է, և ես ամբողջ կյանքում շնորհակալ կլինեմ: Ես միշտ լինելու եմ մադրիդիստա: Ֆուտբոլի պատմության մեջ լավագույն ակումբում ամենատիտղոսակիր ֆուտբոլիստ լինելն անհավանական է: […] ...

Դանիան 8 միլիոն դոլար կհատկացնի Մոլդովայի ռազմականացմանը

21:27 11.07.2025

Դանիան 8 միլիոն դոլար կհատկացնի Մոլդովայի ռազմականացմանը

Դանիան մոտ 8 միլիոն դոլար է հատկացնում Մոլդովայի ռազմականացմանը՝ երկու երկրների միջև նոր պաշտպանական համաձայնագրի շրջանակներում, ուրբաթ օրը հայտարարել է Դանիայի պաշտպանության նախարարությունը։ «Դանիան և Մոլդովան սկսում են համագործակցություն պաշտպանության ոլորտում՝ Մոլդովայի ռազմական կարողությունները և ինքնապաշտպանության կարողությունները ամրապնդելու համար։ Համաձայնագրի շրջանակներում Պաշտպանության նախարարությունը չորս տարվա ընթացքում 50 միլիոն կրոն (մոտ 7,8 միլիոն դոլար) է ներդնում […] ...

BACK_TO_TOP