ԱՄՆ-ում պիտբուլը երկու երեխաներին փրկել է օձից և սատկել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+30.09 oC

ԱՄՆ-ում պիտբուլը երկու երեխաներին փրկել է օձից և սատկել

20:38 30.09.2019

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում Զևս անունով 9 ամսական պիտբուլը փրկել է երկու երեխաներին թունավոր օձի խայթոցից և սատկել: Այդ մասին հայտնում է CNN- ը:

Ջինա Ռիչարդսոնը պատմել է, որ շունը հանկարծակի հարձակվել է բակում ինչ-որ բանի վրա, մինչ նրա 10-ամյա որդին՝ Օրայլին խաղում էր մոտակայքում: Տղան մտածել է, որ դա պարան է, բայց նկատել է, որ շունն իրեն թույլ չի տալիս մոտենալ դրան: Այնուհետև նրա 11-ամյա եղբայրը՝ Օրիոնն է գնացել շան մոտ՝ նրան ջուր տալու համար: Հանկարծ Զևսը պառկել է գետնին և հրաժարվել վեր կենալ տեղից:

Երբ տղան շրջել է շանը, նա տեսել է օձին: Ավելի ուշ պարզվել է, որ դա թունավոր օձ է, որը չորս անգամ կծել է շանը: Դրանից հետո Զևսը կծել է օձի գլուխը և կուլ տվել: Շունը տեղափոխվել է անասնաբուժական կլինիկա, որտեղ նրան հակաթույն են տվել: Այնուամենայնիվ, դեղամիջոցը չի հասցրել գործել: Շունը մահացել է օրեր անց՝ Օրայլիի ծննդյան օրը:

Ռիչարդսոնն ասել է, որ ամբողջ ընտանիքը տխրել է տեղի ունեցածից: Կինը հավելել է, որ հավերժ երախտապարտ կլինի Զևսին՝ իր երեխաներին փրկելու համար: Նա կարծում է, որ եթե շունը չլիներ, ապա նա կարող էր կորցնել իր որդիներից մեկին:

Սա միակ դեպքը չէ, երբ շունը մարդուն փրկում է օձի խայթոցից: Այս տարվա հուլիսին Ֆիլիպիններում երկու շուն երեխային փրկել են կոբրայից: Կենդանիներից մեկը խայթոցից սատկել է, երկրորդ շունն էլ թույնից կուրացել է:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԵՄ-ն Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է անում հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումը

12:55 11.07.2025

ԵՄ-ն Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է անում հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումը

ԵՄ-ն Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է անում հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումն ու վավերացումը: Այդ մասին հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Անիտա Հիփերը։ «ԵՄ-ն վճռականորեն աջակցում է երկու երկրի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Մենք կոչ ենք անում կողմերին հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումն ու վավերացումը»,- ասել […] ...

Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությունը և կայունությունը խթանելու ջանքերին․ Թեմի Բրյուս

12:48 11.07.2025

Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությունը և կայունությունը խթանելու ջանքերին․ Թեմի Բրյուս

Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության խթանմանն ուղղված ջանքերին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է Միացյալ Նահանգների պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը։ Թեմի Բրյուսն պատասխանել է հարցին, թե արդյոք Վաշինգտոնը կոնկրետ պլան կամ առաջարկ ունի՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին։ «Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությունը և կայունությունը խթանելու […] ...

Հրայր Մկոյանը տեղափոխվել է «Վան»

12:40 11.07.2025

Հրայր Մկոյանը տեղափոխվել է «Վան»

Գյումրիի «Շիրակի» պաշտպան Հրայր Մկոյանը պայմանագիր է կնքել «Վանի» հետ, հայտնում է Չարենցավանի ակումբի պաշտոնական էջը: 38-ամյա փորձառու կենտրոնական պաշտպանը, հարազատ «Շիրակից» բացի, խաղացել է նաև «Արարատում», «Ուլիսում», «Միկայում», «Գանձասարում», «Արարատ-Արմենիայում», «Ալաշկերտում», ինչպես նաև Ռուսաստանի, Իրանի և Չեխիայի առաջնություններում: Հրայր Մկոյանը Հայաստանի ազգային հավաքականում մասնակցել է 52 հանդիպման և խփել է 1 գոլ: Հիշեցնենք, որ […] ...

Սիրանուշ Սահակյանը ՄԻԵԴ-ում փաստեր է  ներկայացրել Բաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանի իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ

12:36 11.07.2025

Սիրանուշ Սահակյանը ՄԻԵԴ-ում փաստեր է ներկայացրել Բաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանի իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ ռազմագերիների ներկայացուցիչ և փաստաբան Սիրանուշ Սահակյանը պարզաբանումներ է ներկայացրել Բաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանի իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը նշել է, որ կոպտորեն խախտվել են արդար դատաքննության երաշխիքները, մասնավորապես՝ կողմերի հավասարության և մրցակցության սկզբունքը: Թե՛ նախաքննական մարմինները, թե’ դատարանն անտեսել են պաշտպանական կողմի ներկայացրած բոլոր միջնորդությունները՝ […] ...

ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչը կարծում է, որ Եվրոպան պետք է ստանձնի Ուկրաինայի համար ծախսերի առյուծի բաժինը

12:28 11.07.2025

ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչը կարծում է, որ Եվրոպան պետք է ստանձնի Ուկրաինայի համար ծախսերի առյուծի բաժինը

Եվրոպացիները պետք է ստանձնեն Ուկրաինային աջակցելու ծախսերի զգալի մասը, հինգշաբթի Newsmax-ին ասել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը։ «Եվրոպացի դաշնակիցները պետք է ստանձնեն Ուկրաինային ցուցաբերվող աջակցության առյուծի բաժինը։ ՆԱՏՕ-ի դաշնակիցները մեծացրել են իրենց պատրաստակամությունը՝ ստանձնելու եվրոպական մայրցամաքի ավանդական պաշտպանությունը՝ միաժամանակ ավելի մեծ պատասխանատվություն ստանձնելով Ուկրաինային զենքի մատակարարման համար», – ասել է մշտական ​​ներկայացուցիչը։   ...

Լավրովը Ռուբիոյի հետ հանդիպման ժամանակ հաստատել է Ռուսաստանի նախկին դիրքորոշումն Ուկրաինայի հարցում

12:17 11.07.2025

Լավրովը Ռուբիոյի հետ հանդիպման ժամանակ հաստատել է Ռուսաստանի նախկին դիրքորոշումն Ուկրաինայի հարցում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Կուալա Լումպուրում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպման ժամանակ վերահաստատել է Ռուսաստանի նախկին դիրքորոշումը Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ։ «Մենք քննարկեցինք Ուկրաինայի հարցը, հաստատեցինք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի արտահայտած դիրքորոշումը», – նշել է Լավրովը Կուալա Լումպուրում ԱՍԵԱՆ-ի միջոցառումներին մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ ...

BACK_TO_TOP