15:23 30.09.2019
Հայաստանի կառավարությունը մտադիր է երկիրը դարձնել ժամանակակից բարձր տեխնոլոգիական և արդյունավետ կառավարմամբ ժողովրդավարական պետություն, որը հիմնված կլինի օրենքի գերակայության վրա, զերծ կլինի կոռուպցիայից, կունենա մարդու իրավունքների պաշտպանության և սեփականության իրավունքի պաշտպանության զարգացած ինստիտուցիոնալ հիմք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Вестник Экономики ЕАЭС ամսագրին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի կառավարության ծրագրի տնտեսական հատվածը կառուցված է կոռուպցիայի հանդեպ զրո հանդուրժողականության, հարկային համակարգում արդարության ապահովման հաշվին եկամուտների մոբիլիզացիայի նշանակալի բարելավման, ինչպես նաև տնտեսական գործունեության սուբյեկտների համար հավասար պայմանների, մասնավոր հատվածում ազատ մրցակցության ու բիզնեսի համար բարենպաստ պայմանների ստեղծման հաշվին ներառական աճին նպաստող կառուցվածքային քայլերի սկզբունքների վրա:
«Այս համատեքստում պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումը հիմնական գործոններից մեկն է դրված նպատակին հասնելու համար: Մասնավորապես, պետական ծախսերի մեջ նոր առաջնահերթությունները կհստակեցվեն մեր կողմից մշակվող Հայաստանի վերափոխման ազգային ռազմավարությամբ և դրանից բխող՝ մարդկային կապիտալի զարգացման քաղաքականությամբ: Գալիք մի քանի տարիների ընթացքում մենք մտադիր ենք նշանակալի ավելացնել կրթության, առողջապահության և ենթակառուցվածքների ծախսերը՝ զուգակցված խորը և բազմակողմ քաղաքական և ինստիտուցիոնալ բարեփոխումներով: Վերջինը որոշիչ նշանակություն ունի, քանի որ մարդկային կապիտալի զարգացումը և միջազգային շուկաներ դուրս գալը մեր նպատակներին հասնելու կարևոր նախադրյալներն են: Ռազմավարությունը ենթադրում է նաև տնտեսական աճի նոր մոդել՝ հիմնված ներդրումների և արտահանման վրա: Աճի բարձր տեմպերը պետք է առաջին հերթին հանգեցնեն մարդկային կապիտալի կուտակմանը, իսկ վերը հիշատակված քաղաքականությունն ու միջոցառումները կապահովեն միջոցների արդար բաշխմանը: Դրան հասնելու համար կարևոր են որակյալ ներդրումները, և կառավարությունը պարտավորվել է վերացնել Հայաստանում ներդրում անելու հնարավորություն ունեցող կամ նման հնարավորությունը դիտարկող յուրաքանչյուր ներդրողի համար շուկայական հնարավորությունների հասանելիության բոլոր խոչընդոտները»,- ասել է վարչապետ Փաշինյանը:
Վարչապետն ընդգծել է, որ հետագա քայլերը ներառելու են գործառնական մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան կիրառել տեխնոլոգիաները և ինովացիաները արտադրողականության աճի համար՝ արդյունաբերության մոդեռնիզացիայի հաշվին:
«Եվ վերջապես՝ կառավարության ծրագիրը ներառում է միջոցառումներ, որոնք կնպաստեն ՓՄՁ-ների զարգացմանը՝ տեղական ինովացիաներին աջակցելու միջոցով: Ծրագիրը ներառում է նաև գործողություններ, որոնք ուղղված են շուկայի մրցունակության բարձրացմանը: Մենք դեռ ճանապարհի սկզբում ենք, բայց որոշ արդյունքներ արդեն ակնհայտ են: Տնտեսական ակտիվության ցուցանիշը առաջին կիսամյակում կազմում է 6.5 տոկոս, ինչը խոստանում է կայուն աճ 2019 թվականի համար: Չնայած հայտնի քաղաքական գործընթացներին՝ 2018 թվականին Հայաստանը միջին և միջինից բարձր եկամուտ ունեցող երկրների մեջ դարձավ արտադրական արդյունաբերության մեջ հավելյալ արժեք արտադրող երկրորդ երկիրը և գրանցեց 10 տոկոս աճ: Այս տարվա առաջին կիսամյակում հարկային հոսքերը նույնպես ավելացել են ավելի քան 25 տոկոսով, ինչը վկայում է կառավարության նկատմամբ վստահության մասին»,- նշել է ՀՀ վարչապետը:
Նա շեշտել է, որ Հայաստանի վերափոխման մշակվող ռազմավարությունը սկիզբ կդնի հանրային դիսկուրսի, որն ուղղված կլինի 2050 թվականի Հայաստանի մասին պատկերացման շուրջ կոնսենսուսի հասնելուն:
«Հասարակական և պրոֆեսիոնալ լայն քննարկումների հիման վրա կդրվեն ռազմավարական առաջադրանքներ և դրանց լուծման 10-ամյա ժամկետ:
«Մենք պլանավորում ենք օգտագործել հստակ ինստիտուցիոնալ և տեխնոլոգիական գործիքները՝ այդ ռազմավարությունն արդյունավետ իրականացնելու համար»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
22:43 11.07.2025
Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնել22:30 11.07.2025
Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցումՄադրիդի «Ռեալը» ՖԻՖԱ-ի հետ համաձայնության է հասել 2030 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում անցկացնելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Աշխարհի ակումբային առաջնության ընթացքում «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ԱՄՆ-ում հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ։ Կողմերը քննարկել են պայմանագրի կնքման մանրամասները: 2030 թվականի աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Իսպանիայում, Մարոկկոյում և Պորտուգալիայում: […] ...
22:14 11.07.2025
Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրելԻրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման դեպքում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի ռազմական ուժի չկիրառումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Նա (Արաղչին) ընդգծել է, որ նախևառաջ ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը և այլևս չհարվածի Իրանին, որից հետո բանակցությունները կարող են շարունակվել», – Tasnim գործակալությունը մեջբերում է Արաղչիի՝ ֆրանսիական Le Monde թերթին […] ...
21:48 11.07.2025
Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համարԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...
21:38 11.07.2025
Միշտ կլինեմ մադրիդիստա․ ՄոդրիչԼուկա Մոդրիչը Real Madrid TV-ի հետ զրույցում ամփոփել է ակումբում անցկացրած 13 տարիները․ «Սա իմ տունն է: Ինձ ժամանակ է հարկավոր հասկանալու համար, թե ինչի եմ հասել այստեղ: «Ռեալն» ինձ ամեն ինչ տվել է, և ես ամբողջ կյանքում շնորհակալ կլինեմ: Ես միշտ լինելու եմ մադրիդիստա: Ֆուտբոլի պատմության մեջ լավագույն ակումբում ամենատիտղոսակիր ֆուտբոլիստ լինելն անհավանական է: […] ...
21:27 11.07.2025
Դանիան 8 միլիոն դոլար կհատկացնի Մոլդովայի ռազմականացմանըԴանիան մոտ 8 միլիոն դոլար է հատկացնում Մոլդովայի ռազմականացմանը՝ երկու երկրների միջև նոր պաշտպանական համաձայնագրի շրջանակներում, ուրբաթ օրը հայտարարել է Դանիայի պաշտպանության նախարարությունը։ «Դանիան և Մոլդովան սկսում են համագործակցություն պաշտպանության ոլորտում՝ Մոլդովայի ռազմական կարողությունները և ինքնապաշտպանության կարողությունները ամրապնդելու համար։ Համաձայնագրի շրջանակներում Պաշտպանության նախարարությունը չորս տարվա ընթացքում 50 միլիոն կրոն (մոտ 7,8 միլիոն դոլար) է ներդնում […] ...