Նման վերաբերմունքն անօրինական խոշտանգում է. Մանվել Գրիգորյանի պաշտպանը` դատարանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+35.09 oC

Նման վերաբերմունքն անօրինական խոշտանգում է. Մանվել Գրիգորյանի պաշտպանը` դատարանին

13:17 01.10.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն-Նորք Մարաշ նստավայրում մեկնարկել է Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստը: Նիստին ներկա էր միայն Նազիկ Ամիրյանը, իսկ Մանվել Գրիգորյանը, ինչպես և նախորդ նիստերին, առողջական խնդիրների պատճառով նիստին չէր ներկայացել:

Այս նիստի ընթացքում դատարանը պետք է անդրադառնա նախորդ նիստերին ներկայացված միջնորդությանը` կալանքի տակ գտնվող անշարժ և շարժական գույքերը վարձակալության տալուն թույլտվություն ստանալու համար, որից ստացվող գումարները պետք է փոխանցվեն վերահսկվող հաշիվներին: Մինչ միջնորդության քննությունը, պաշտպանական կողմը կրկին միջնորդություն ներկայացրեց խափանման միջոցը փոխելու համար:

«Տպավորություն է, որ դատարանը չի ցանկանում ողջամիտ ժամկետում քննել այս գործը: Դատարանի տիրապետման տակ են բժիշկների փաստաթղթերը, որոնք արձանագրում են, որ կալանքը խոչընդոտում է բուժմանը, իսկ դատարանն անտեսում է: Արդյո՞ք դատարանը չի ցանկանում, որ Մանվել Գրիգորյանը կարողանա գալ և մասնակցել նիստերին: Խնդիր է դրված իրականացնելու արդարադատություն․ 4, 5, 6 ամիս է՝ դատավորը ամեն ինչ անում է, որ գործը չքննվի: 2019-ին ապրիլից դատարանի վարույթում է գործը, տասնյակից ավելի նիստեր են եղել, որոնց Մանվել Գրիգորյանի մասնակցությունը չի ապահովվել առողջական խնդիրների պատճառով, բժիշկների ներկայությամբ 2 անգամ մասնակցել է, բայց  ինքնազգացողության վատացման պատճառով հետաձգվել է: Նման իրավիճակում չի կարելի անձին պահել կալանքի տակ, այս ամիսներին ողջ փաստաթղթերը փաստում են, որ ոչ միայն կալանքի ընթացքում գրանցվել է բացասական դինամիկա, ինքնուրույն տեղաշարժվելու խնդիր ունի, այլև հնարավոր չէ բուժումն արդյունավետ իրականացնել, նման վերաբերմունքն անօրինական խոշտանգում է: Հայցում ենք դատարանից կալանավորումը փոխարինել գրավով, գրավի չափը սահմանել մինչև 5 մլն դրամ»,- ասաց պաշտպան Լևոն Բաղդասարյանը:

Մեղադրող կողմն առարկեց միջնորդությանը՝ նշելով, որ այն չի տարբերվում նախորդ նիստերին ներկայացված միջնորդությունից, փաստարկները նույնական են, և միջնորդությունը ենթակա է մերժման: Առարկությանն ի պատասխան՝ պաշտպան Արսեն Մկրտչյանն ասաց.

«Որ ասում ենք՝ սկսել է չքայլել, ձայնը փոփոխվել է, շաքարը բարձրացել է, դա փոփոխություն չէ՞: Պետք է մահվան վկայական ներկայացնենք, որ փոփոխություն համարվի՞»,- ասաց պաշտպանը:

Նիստն ընդմիջվեց, միջնորդության մասին որոշումը կհրապարակվի ժամը 14։00-ին:

Հիշեցնենք, որ նախորդ նիստի ընթացքում պաշտպանները կրկին միջնորդություն էին ներկայացրել խափանման միջոցը գրավով փոխարինելու համար, սակայն դատարանը մերժել էր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շղթայական ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդանի վարչական տարածքում

15:16 12.07.2025

Շղթայական ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդանի վարչական տարածքում

Այսօր՝ հուլիսի 12-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Հրազդանի վարչական տարածքում բախվել են «Lexus», «Mercedes», «Kia», «Toyota Altezza», «BYD», «Daewoo» և «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ […] ...

SHANTNEWS

15:00 12.07.2025

SHANTNEWS

Հուլիսի 13-ին Երևանում կմեկնարկի «Ոսկե ծիրան» միջազգային հեղինակավոր կինոփառատոնը

14:46 12.07.2025

Հուլիսի 13-ին Երևանում կմեկնարկի «Ոսկե ծիրան» միջազգային հեղինակավոր կինոփառատոնը

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են․ «Սիրելի’ երևանցիներ և քաղաքի հյուրեր, Վաղը՝ հուլիսի 13-ին, Երևանում կմեկնարկի «Ոսկե ծիրան» միջազգային հեղինակավոր կինոփառատոնը։ Մեկ շաբաթ շարունակ մայրաքաղաքը կդառնա համաշխարհային կինոյի կենտրոն՝ հյուրընկալելով տասնյակ ճանաչված ռեժիսորների, պրոդյուսերների, դերասանների և արվեստի ներկայացուցիչների։ Փառատոնը կմեկնարկի Կաննի կինոփառատոնի Ոսկե արմավենու ճյուղի դափնեկիր ֆիլմով՝ Ջաֆար Փանահի «Մի պարզ պատահար»: Միացեք Երևանի կինոմշակույթի ամենասպասված իրադարձությանը»: ...

Դոնարուման օգնել է ՊՍԺ-ի պաշտպանին համբուրել կնոջը

14:30 12.07.2025

Դոնարուման օգնել է ՊՍԺ-ի պաշտպանին համբուրել կնոջը

ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի ՊՍԺ – «Ռեալ Մադրիդ» խաղից հետո հետաքրքիր դրվագ է գրանցվել։ Փարիզյան թիմի բրազիլացի պաշտպան Լուկաս Բերալդոն թիմի հաղթանակից հետո մոտեցել է տրիբունային, որտեղ գտնվում էր իր կինը և ցանկացել համբուրել նրան։ Սակայն փորձը ձախողվել է։ Բերալդոյին օգնության է հասել թիմի իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման, որը գրկել և վեր է բարձրացրել […] ...

Միջազգային համագործակցության ուրուգվայական գործակալության տնօրենի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները

14:14 12.07.2025

Միջազգային համագործակցության ուրուգվայական գործակալության տնօրենի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները

Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության դեսպան Մարիամ Գևորգյանը հուլիսի 10-ին հանդիպում է ունեցել Ուրուգվայի նախագահի աշխատակազմին առընթեր Միջազգային համագործակցության ուրուգվայական գործակալության (AUCI) գործադիր տնօրեն Մարտին Կլավիխոյի հետ։ Ինչպես տեղեկացնում է Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը, կայացած հանդիպման շրջանակներում զրուցակիցներն անդրադարձ են կատարել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության հեռանկարներին: ...

Հայաստանն ու Վրաստանը մշակույթի բնագավառում համագործակցության ծրագիր են ստորագրել

14:00 12.07.2025

Հայաստանն ու Վրաստանը մշակույթի բնագավառում համագործակցության ծրագիր են ստորագրել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեի հետ։ Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը։ Շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է երկու պետությունների միջև բարեկամական սերտ համագործակցությունը, ինչպես նաև մշակույթի ոլորտում համատեղ […] ...

BACK_TO_TOP