12:48 01.10.2019
Ազգային ժողովում մարզպետների լիազորությունների, նշանակման և ազատման կարգը սահմանող օրենքի նախագծի քննարկման ժամանակ 16 պատգամավոր էր գրանցվել հարց տալու համար, ինչը նշանակում էր, որ սահմանափակ ժամանակի պատճառով նրանց մի մասը չէր կարողանա հարց ուղղել։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն առաջարկեց հարցերի և պատասխանների համար տրվող ժամկետները կրճատել։
««Լուսավորը» համաձայն չի՞»,- դահլիճից հնչած դիտարկումներին արձագանքեց Միրզոյանը։
«Ես համաձայն եմ»,- պատասխանեց ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը։
«Կարևորը տիկին Սամսոնյանն է [համաձայն], փոխում ենք ռեժիմը»,- ասաց Միրզոյանը։
17:12 12.07.2025
Սիրիայի նախագահը աշխատանքային այցով ժամանել է ԱդրբեջանՍիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ աշ-Շարաան աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան, հաղորդում է «ԱզերՏաջ» պետական լրատվական գործակալությունը: Այցի մասին նախկինում չէր հայտարարվել։ Գործակալությունը նշում է, որ Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում Սիրիայի նախագահի պատվին պատվո պահակախումբ է կանգնեցվել։ Տեղեկությունների համաձայն՝ ալ-Շարաային դիմավորել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յագուբ Էյուբովը, փոխարտգործնախարար Ֆարիզ Ռզաևը և այլ պաշտոնյաներ։ […] ...
17:00 12.07.2025
«Ռեալի» ղեկավարությունը հանդիպումներ կանցկացնի ֆուտբոլիստների հետՄոտ օրերս Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը նախատեսում է անհատական զրույցներ անցկացնել թիմի մի շարք ֆուտբոլիստների հետ։ Ինչպես հայտնում է Marca-ն, պատճառը աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչում «Պարի Սեն Ժերմենից» 0:4 հաշվով կրած ջախջախիչ պարտությունն է։ Թերթի տեղեկություններով՝ իսպանական ակումբի ղեկավարները ցանկանում են գնահատել խաղացողների մոտիվացիան և նվիրվածությունը ակումբին։ Ղեկավարությունը դժգոհություն է հայտնել թիմային խաղի ընդհանուր մակարդակից՝ առանձնապես […] ...
16:46 12.07.2025
ԱՄՆ-ն պատրաստվում է կրճատել Սիրիայում իր ռազմական ներկայությունըՄիացյալ Նահանգներն առաջիկայում որոշումներ կկայացնի Սիրիայում իր զորքերի քանակը կրճատելու վերաբերյալ, քանի որ նպատակադրված չէ ընդմիշտ մնալ տարածաշրջանում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան և Սիրիայի հարցերով ամերիկյան նախագահի հատուկ ներկայացուցիչ Թոմաս Բարաքը, որի խոսքերը փոխանցում է թուրքական Anadolu պետական լրատվական գործակալությունը։ «Մենք ռազմական ներկայություն ունենք այս տարածաշրջանում և պահպանում ենք այն։ […] ...
16:26 12.07.2025
ԱՄՆ Պետդեպարտամենտի ավելի քան 1000 աշխատակից ազատվել է աշխատանքիցՈւրբաթ օրը ԱՄՆ Պետդեպարտամենտի 1107 քաղաքացիական աշխատակից և 246 դիվանագետ աշխատանքից ազատվելու մասին ծանուցումներ են ստացել, այս մասին հայտնում է CBS News-ը։ Փախստականների ընդունմամբ զբաղվող գրեթե բոլոր աշխատակիցները, այդ թվում՝ Աֆղանստանի վերաբնակեցման համակարգման գրասենյակը, ազատվել են աշխատանքից: Սոցիալական ցանցերում տեղադրված տեսանյութերում երևում է, թե ինչպես են Պետդեպարտամենտի աշխատակիցները ծափահարությունների ներքո լքում իրենց իրերը՝ իրենց հետ […] ...
16:10 12.07.2025
Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը պարտվել են 2-րդ փուլի թայ-բրեյքում2025 թվականի շախմատի կանանց աշխարհի գավաթի երկրորդ փուլի թայ-բրեյքում Էլինա Դանիելյանը զիջեց գրոսմայստեր Անտոանետա Ստեֆանովային, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ միջազգային վարպետ Ալեքսանդրա Մալցևսկայային: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Երկրորդ փուլում պայքարից դուրս մնաց նաև աշխարհի ներկայիս գավաթակիր, գրոսմայստեր Ալեքսանդրա Գորյաչկինան, ով թայ-բրեյքում զիջեց միջազգային վարպետ Մերուերտ Կամալիդենովային: ...
15:54 12.07.2025
ՆԳՆ-ն հերքում է նախատեսված հանրահավաքին ընդառաջ արցախցիների նկատմամբ ճնշումների մասին պնդումներըՀայաստանի ներքին գործերի նախարարությունը հերքում է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի հայտարարությունն այն մասին, թե ՀՀ իշխանությունների կողմից իրենց նկատմամբ բռնաճնշումներ են իրականացվում՝ հուլիսի 12-ին կայանալիք հանրահավաքին ընդառաջ։ «Բռնաճնշումների վերաբերյալ պնդումը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: ՆԳՆ ոստիկանությունը ինչպես ցանկացած, այնպես էլ այս հավաքի կազմակերպիչների հետ կազմակերպչական բնույթի հարցեր է քննարկում: Արտոնված հավաքի ընթացքում ՆԳՆ ոստիկանությունը պարտավոր […] ...