Ամուլսարի խնդիրը ներկայացվել է Բրյուսելում Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորների – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+31.09 oC

Ամուլսարի խնդիրը ներկայացվել է Բրյուսելում Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորների

13:41 01.10.2019

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնության անդամ Աննա Շահնազարյանը Բրյուսելում Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորների ներկայացրել է Ամուլսարի խնդիրը, մասնավորապես՝ ծրագրի թույլատրումը նախկին կառավարության և դրա իրականացման ապահովման փորձերը ներկայիս կառավարության կողմից՝ հակառակ տեղի բնակիչների և Հայաստանի բնակչության լայն զանգվածների կամքի, և չնայած մարդու իրավունքների խախտումների լայն շրջանակի, այդ թվում՝ բնական միջավայրի վրա ազդող որոշումների կայացմանը մասնակցելու, առողջ ու բարեկեցիկ միջավայրում ապրելու, մաքուր ջրի, տնտեսական գործունեությամբ զբաղվելու իրավունքների խախտումները: Ներկայացվել են նաև վերջին զարգացումները՝ կապված Լիդիանի ներկայացրած ՇՄԱԳ փաստաթղթերի միջազգային ուսումնասիրության հետ՝ «ԷԼԱՐԴ»-«ԹիԱրՍի» ընկերությունների զեկույցի հիմնական արդյունքները: Այս մասին տեղեկացնում է «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունը։

Եվրախորհրդարանի ներկայացուցիչների ուշադրությանն է ներկայացվել այն, որ Եվրամիության անդամ պետությունների պետական մասնաբաժին ունեցող զարգացման բանկը՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, այսպիսի մեծ դիմադրության արժանացած ծրագրի խոշոր ֆինանսավորողների թվում է և, ըստ այդմ, նաև կիսում է պատասխանատվությունը Հայաստանի օրենսդրության խախտումներով հաստատված այս ծրագրին նման աջակցություն տրամադրելու հարցում:

Ներկայացվել է նաև ներդրումային արբիտրաժների խնդիրը, մասնավորապես Ամուլսարի դեպքում դրա սպառնալիքը՝ իբրև շանտաժ ժողովրդավարական ալիքով ձևավորված նոր կառավարության հանդեպ:

Հանդիպումը կայացել է «Make ICT Fair» ծրագրի շրջանակում. այս համաեվրոպական ծրագրի նպատակն է բարելավել տեղեկատվական տեխնոլոգիաների գործիքների (օրինակ՝ բջջային հեռախոսների ու համակարգիչների) արտադրության շղթայում ներգրավված և դրանից ազդեցություն կրող աշխատավորների ու համայնքների կյանքը: Արտադրության այս շղթայում «մարդու իրավունքներն ու աշխատավորների իրավունքները խախտվում են ամեն օր, իսկ շատ երկրներում սա նաև խիստ բացասական ազդեցություն է ունենում բնական միջավայրի վրա»,- ասել է Ավստրիայի պատգամավոր Մոնիկա Վանան: «Make ICT Fair»  նախաձեռնությունը թիրախում է ԵՄ քաղաքացիներին, պետական գնումների գործակալություններին, զարգացման բանկերին, պաշտոնյաներին և ընկերություններին, որպեսզի վերջիններս ՏՏ ոլորտում իրենց գնումները համապատասխանեցնեն ավելի արդար քաղաքականությունների:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը երրորդ հաղթանակն է տարել և Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է

13:20 11.07.2025

Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը երրորդ հաղթանակն է տարել և Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է

Բասկետբոլի տղաների Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկե Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչ: Խմբային փուլի երրորդ խաղն անընդմեջ Հայաստանի հավաքականը հաղթել է։ Այս անգամ մեր տղաները 97-63 հաշվով առավելության են հասել Ալբանիայի թիմի նկատմամբ: Հայաստանի հավաքականից ամենաարդյունավետը Քևին Քեշիշյանն է եղել։   ...

Աշնանացան ցորենի մոմային հասունացման կանխատեսում լեռնային շրջաններում

13:07 11.07.2025

Աշնանացան ցորենի մոմային հասունացման կանխատեսում լեռնային շրջաններում

Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ․ աշնանացան ցորենի մոմային հասունացումը Շիրակի մարզում սպասվում է 17․07-21․07-ը, մնացած լեռնային շրջաններում՝ 24 -28.07-ն ընկած ժամանակահատվածում։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

ԵՄ-ն Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է անում հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումը

12:55 11.07.2025

ԵՄ-ն Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է անում հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումը

ԵՄ-ն Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է անում հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումն ու վավերացումը: Այդ մասին հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Անիտա Հիփերը։ «ԵՄ-ն վճռականորեն աջակցում է երկու երկրի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Մենք կոչ ենք անում կողմերին հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումն ու վավերացումը»,- ասել […] ...

Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությունը և կայունությունը խթանելու ջանքերին․ Թեմի Բրյուս

12:48 11.07.2025

Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությունը և կայունությունը խթանելու ջանքերին․ Թեմի Բրյուս

Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության խթանմանն ուղղված ջանքերին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է Միացյալ Նահանգների պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը։ Թեմի Բրյուսն պատասխանել է հարցին, թե արդյոք Վաշինգտոնը կոնկրետ պլան կամ առաջարկ ունի՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին։ «Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությունը և կայունությունը խթանելու […] ...

Հրայր Մկոյանը տեղափոխվել է «Վան»

12:40 11.07.2025

Հրայր Մկոյանը տեղափոխվել է «Վան»

Գյումրիի «Շիրակի» պաշտպան Հրայր Մկոյանը պայմանագիր է կնքել «Վանի» հետ, հայտնում է Չարենցավանի ակումբի պաշտոնական էջը: 38-ամյա փորձառու կենտրոնական պաշտպանը, հարազատ «Շիրակից» բացի, խաղացել է նաև «Արարատում», «Ուլիսում», «Միկայում», «Գանձասարում», «Արարատ-Արմենիայում», «Ալաշկերտում», ինչպես նաև Ռուսաստանի, Իրանի և Չեխիայի առաջնություններում: Հրայր Մկոյանը Հայաստանի ազգային հավաքականում մասնակցել է 52 հանդիպման և խփել է 1 գոլ: Հիշեցնենք, որ […] ...

Սիրանուշ Սահակյանը ՄԻԵԴ-ում փաստեր է  ներկայացրել Բաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանի իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ

12:36 11.07.2025

Սիրանուշ Սահակյանը ՄԻԵԴ-ում փաստեր է ներկայացրել Բաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանի իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ ռազմագերիների ներկայացուցիչ և փաստաբան Սիրանուշ Սահակյանը պարզաբանումներ է ներկայացրել Բաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանի իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը նշել է, որ կոպտորեն խախտվել են արդար դատաքննության երաշխիքները, մասնավորապես՝ կողմերի հավասարության և մրցակցության սկզբունքը: Թե՛ նախաքննական մարմինները, թե’ դատարանն անտեսել են պաշտպանական կողմի ներկայացրած բոլոր միջնորդությունները՝ […] ...

BACK_TO_TOP