13:49 01.10.2019
Պետական եկամուտների կոմիտեն արձանագրում է հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների մասով եկամտային հարկի ավելի մեծ գումարի վերադարձ: Աճում է նաև օրենքով սահմանված հնարավորություններից օգտվող անձանց թիվը: Հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի համաձայն, անմիջապես կառուցապատողից բնակարանի ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցապատման նպատակով ստացված հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով ֆիզիկական անձանց են վերադարձվում իրենց կողմից վճարված եկամտային հարկի գումարները: Գործընթացը սկսվել է 2015 թվականի հունիս ամսից՝ համաձայն ՀՀ կառավարության 205-Ն որոշմամբ սահմանված կարգի և վերաբերում է 2014 թվականի նոյեմբերի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերին: Այս մասին տեղեկացրին ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Այսպես, 2015 թվականի ընթացքում վարկառուներին (համավարկառուներին) վերադարձվել է եկամտային հարկի 274 միլիոն դրամ, 2016 թվականի ընթացքում՝ 1 միլիարդ 350 միլիոն դրամ, 2017 թվականի ընթացքում՝ 2 միլիարդ 416 միլիոն դրամ, 2018 թվականի ընթացքում՝ 4 միլիարդ 684 միլիոն դրամ գումար, իսկ 2019 թվականի հունվար-սեպտեմբերի ընթացքում՝ 5 միլիարդ 454 միլիոն դրամ: 2019 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ գործընթացի սկզբից վարկառուներին (համավարկառուներին) պետական բյուջեից վերադարձվել է վճարված եկամտային հարկի շուրջ 14 միլիարդ դրամի չափով գումար:
Յուրաքանչյուր եռամսյակի տվյալների ամփոփումից հետո արձանագրվում է ինչպես հիփոթեքային վարկերից օգտվող անձանց, այնպես էլ վերադարձված եկամտային հարկի գումարների ակնհայտ աճ: Այսպես, 2019 թվականի 3 եռամսյակների ընթացքում վարկառուներին (համավարկառուներին) վերադարձված եկամտային հարկի գումարը կազմել է 5 միլիարդ 454 միլիոն դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը (3.291,7 մլն. դրամ) գերազանցել է 2 միլիարդ 162 միլիոն դրամով կամ 65%-ով:
2019 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ գործընթացում ներգրավված է եղել 6321 անձ (վարկառուներ և համավարկառուներ)՝ նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի 3682-ի դիմաց: Ներգրավված անձանց թիվն աճել է 2639-ով կամ 72%-ով: 2019 թվականի ավարտին վերադարձված գումարը կլինի 7-8 միլիարդ դրամի սահմաններում:
2018 թվականի հունվարի 1-ից վճարած եկամտային հարկը վերադարձվում է նաև ՀՀ տարածքում բնակելի թաղամասերում կամ համալիրներում անմիջապես կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից անհատական բնակելի տուն ձեռք բերելու նպատակով ստացված հիփոթեքային վարկերի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով:
Նշենք, որ 2018 թվականի հունվարի 1-ից գործում են Հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումներ, ըստ որոնց՝ եկամտային հարկը չի կարող վերադարձվել, եթե բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու գործարքի պայմանագրային արժեքը գերազանցում է 55 միլիոն դրամը: Վերադարձվող եկամտային հարկի ընդհանուր գումարը յուրաքանչյուր եռամսյակի համար չի կարող գերազանցել 1.5 միլիոն դրամը: Իսկ եկամտային հարկի վերադարձման հնարավորությունից 2018 թվականի հունվարի 1-ից հետո վարկառու և համավարկառու ֆիզիկական անձինք կարող են օգտվել միայն մեկ հիպոթեքային վարկի պայմանագրի մասով:
ՀՀ կառավարության N 1321-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն հիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով առաջին անգամ եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով վարկառուն հարկային մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
Հետագա հաշվետու եռամսյակներում վճարված եկամտային հարկի գումարները վերադարձնելու համար վարկառուն հարկային մարմին է ներկայացնում միայն սահմանված ձևի դիմում և վճարված տոկոսների մասին բանկի կողմից տրված տեղեկանք:
17:12 12.07.2025
Սիրիայի նախագահը աշխատանքային այցով ժամանել է ԱդրբեջանՍիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ աշ-Շարաան աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան, հաղորդում է «ԱզերՏաջ» պետական լրատվական գործակալությունը: Այցի մասին նախկինում չէր հայտարարվել։ Գործակալությունը նշում է, որ Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում Սիրիայի նախագահի պատվին պատվո պահակախումբ է կանգնեցվել։ Տեղեկությունների համաձայն՝ ալ-Շարաային դիմավորել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յագուբ Էյուբովը, փոխարտգործնախարար Ֆարիզ Ռզաևը և այլ պաշտոնյաներ։ […] ...
17:00 12.07.2025
«Ռեալի» ղեկավարությունը հանդիպումներ կանցկացնի ֆուտբոլիստների հետՄոտ օրերս Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը նախատեսում է անհատական զրույցներ անցկացնել թիմի մի շարք ֆուտբոլիստների հետ։ Ինչպես հայտնում է Marca-ն, պատճառը աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչում «Պարի Սեն Ժերմենից» 0:4 հաշվով կրած ջախջախիչ պարտությունն է։ Թերթի տեղեկություններով՝ իսպանական ակումբի ղեկավարները ցանկանում են գնահատել խաղացողների մոտիվացիան և նվիրվածությունը ակումբին։ Ղեկավարությունը դժգոհություն է հայտնել թիմային խաղի ընդհանուր մակարդակից՝ առանձնապես […] ...
16:46 12.07.2025
ԱՄՆ-ն պատրաստվում է կրճատել Սիրիայում իր ռազմական ներկայությունըՄիացյալ Նահանգներն առաջիկայում որոշումներ կկայացնի Սիրիայում իր զորքերի քանակը կրճատելու վերաբերյալ, քանի որ նպատակադրված չէ ընդմիշտ մնալ տարածաշրջանում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան և Սիրիայի հարցերով ամերիկյան նախագահի հատուկ ներկայացուցիչ Թոմաս Բարաքը, որի խոսքերը փոխանցում է թուրքական Anadolu պետական լրատվական գործակալությունը։ «Մենք ռազմական ներկայություն ունենք այս տարածաշրջանում և պահպանում ենք այն։ […] ...
16:26 12.07.2025
ԱՄՆ Պետդեպարտամենտի ավելի քան 1000 աշխատակից ազատվել է աշխատանքիցՈւրբաթ օրը ԱՄՆ Պետդեպարտամենտի 1107 քաղաքացիական աշխատակից և 246 դիվանագետ աշխատանքից ազատվելու մասին ծանուցումներ են ստացել, այս մասին հայտնում է CBS News-ը։ Փախստականների ընդունմամբ զբաղվող գրեթե բոլոր աշխատակիցները, այդ թվում՝ Աֆղանստանի վերաբնակեցման համակարգման գրասենյակը, ազատվել են աշխատանքից: Սոցիալական ցանցերում տեղադրված տեսանյութերում երևում է, թե ինչպես են Պետդեպարտամենտի աշխատակիցները ծափահարությունների ներքո լքում իրենց իրերը՝ իրենց հետ […] ...
16:10 12.07.2025
Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը պարտվել են 2-րդ փուլի թայ-բրեյքում2025 թվականի շախմատի կանանց աշխարհի գավաթի երկրորդ փուլի թայ-բրեյքում Էլինա Դանիելյանը զիջեց գրոսմայստեր Անտոանետա Ստեֆանովային, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ միջազգային վարպետ Ալեքսանդրա Մալցևսկայային: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Երկրորդ փուլում պայքարից դուրս մնաց նաև աշխարհի ներկայիս գավաթակիր, գրոսմայստեր Ալեքսանդրա Գորյաչկինան, ով թայ-բրեյքում զիջեց միջազգային վարպետ Մերուերտ Կամալիդենովային: ...
15:54 12.07.2025
ՆԳՆ-ն հերքում է նախատեսված հանրահավաքին ընդառաջ արցախցիների նկատմամբ ճնշումների մասին պնդումներըՀայաստանի ներքին գործերի նախարարությունը հերքում է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի հայտարարությունն այն մասին, թե ՀՀ իշխանությունների կողմից իրենց նկատմամբ բռնաճնշումներ են իրականացվում՝ հուլիսի 12-ին կայանալիք հանրահավաքին ընդառաջ։ «Բռնաճնշումների վերաբերյալ պնդումը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: ՆԳՆ ոստիկանությունը ինչպես ցանկացած, այնպես էլ այս հավաքի կազմակերպիչների հետ կազմակերպչական բնույթի հարցեր է քննարկում: Արտոնված հավաքի ընթացքում ՆԳՆ ոստիկանությունը պարտավոր […] ...