Բելառուսը 2020-ին կստանձնի ԵԱՏՄ նախագահությունը, մենք լրջորեն պատրաստվում ենք. Լուկաշենկո – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2024
  • $
    387.92
  • RUBLE
    4.26
  • 417.83
WEATHER
+15.09 oC

Բելառուսը 2020-ին կստանձնի ԵԱՏՄ նախագահությունը, մենք լրջորեն պատրաստվում ենք. Լուկաշենկո

16:31 01.10.2019

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Եվրասիական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպման և ջերմ ընդունելության համար, ինչպես նաև ինտեգրացիոն միության ամրապնդման ուղղությամբ Հայաստանի գործադրած ջանքերի համար:

Նա անդրադարձավ նաև միության առաջ ի հայտ եկող խոչընդոտներին, նշեց՝ դրանց թիվը բավարար է, սակայն հատկապես մտահոգիչ է, երբ խոչընդոտներ են ի հայտ գալիս այնպիսի զգայուն ոլորտում, ինչպիսին է Պետգնումների ոլորտը: Լուկաշենկոն նշեց՝ կարծում է, որ քաղաքական որոշում կայացնելու ժամանակն է:

«2020-ին Բելառուսը ԵԱՏՄ նախագահությունը կստանձնի: Մենք լրջորեն պատրաստվում ենք: ԵԱՏՄ-ն երիտասարդ կառույց է, դեռ շատ միջոցներ ու ռեսուրսներ պետք է ներդրվեն արդյունավետ տնտեսական միություն կառուցելու համար»,- ասաց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հարավաֆրիկյան Հանրապետությունում փլուզված շենքի փլատակների տակ մնացել է ավելի քան 50 մարդ

20:37 06.05.2024

Հարավաֆրիկյան Հանրապետությունում փլուզված շենքի փլատակների տակ մնացել է ավելի քան 50 մարդ

Հարավաֆրիկյան Հանրապետության Ջորջ քաղաքում տուն է փլուզվել, հնարավոր է, որ ավելի քան 50 մարդ գտնվում է փլատակների տակ։ Այս մասին հայտնում է News 24 պորտալը։ Նշվում է, որ տունը կառուցվել է քաղաքի կենտրոնական հատվածում։ Ականատեսների խոսքով՝ փլատակների տակ կարող է լինել 59 մարդ։ Դեպքի վայր են ժամանել շտապօգնության և փրկարարական ծառայությունները։ ...

Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զորավարժությունները կանցկացնեն 2025 թվականին

20:27 06.05.2024

Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զորավարժությունները կանցկացնեն 2025 թվականին

Գերմանիայի զինված ուժերը և Ճապոնիայի ցամաքային ինքնապաշտպանական ուժերը նախատեսում են իրենց առաջին համատեղ ցամաքային զորավարժություններն անցկացնել 2025 թվականին։ Այս մասին Kyodo գործակալությանը հայտնել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։ Նրա խոսքով՝ զորավարժությունները նախատեսվում է անցկացնել Ճապոնիայի տարածքում։ Պիստորիուսն ասել է, որ Գերմանիայի զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչները վերջերս այցելել են Ճապոնիա՝ սկսելու առաջիկա զորավարժությունների համակարգումը՝ ընդգծելով, […] ...

Գիտնականները ուղեծրում հայտնաբերել են փորձնական արբանյակ, որը կորել էր 25 տարի առաջ

20:17 06.05.2024

Գիտնականները ուղեծրում հայտնաբերել են փորձնական արբանյակ, որը կորել էր 25 տարի առաջ

Հարվարդ-Սմիթսոնյան աստղաֆիզիկայի կենտրոնի ամերիկացի գիտնականները հայտնել են S73-7 փորձնական արբանյակի հայտնաբերման մասին, որն առանց հետքի անհետացել էր 1990-ականներին։ Այս մասին հայտնում է Gizmondo-ն։ S73-7-ը, որը նաև հայտնի է որպես ինֆրակարմիր տրամաչափման օդապարիկ, արձակվել էր 1974 թվականին: Օբյեկտը նախատեսված էր հեռահար զոնդավորման համակարգը չափորոշելու համար: Սակայն Երկրից 800 կիլոմետր բարձրության վրա ուղեծիր մտնելուց հետո 66 սանտիմետր […] ...

Միրզոյանի հանդիպումը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ եզրափակվել է առաջիկա ծրագրերի մասին մտքերի փոխանակմամբ

19:38 06.05.2024

Միրզոյանի հանդիպումը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ եզրափակվել է առաջիկա ծրագրերի մասին մտքերի փոխանակմամբ

Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում եզրափակվել է առաջիկա անելիքների ու ծրագրերի մասին մտքերի փոխանակմամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: ...

Իտալիան նոր դեսպան է նշանակել Ռուսաստանում

19:14 06.05.2024

Իտալիան նոր դեսպան է նշանակել Ռուսաստանում

Իտալիան Սեսիլիա Պիչոնիին նշանակել է Ռուսաստանում երկրի նոր դեսպան, նա դեռ համաձայնագիր չի ստացել, ասել է Իտալիայի ԱԳ նախարար և փոխվարչապետ Անտոնիո Տայանին։ «Մենք Մոսկվայում դեսպան չունենք, քանի որ Նախարարների խորհրդի կողմից նշանակված մեր դեսպան Պիչոնին դեռ համաձայնություն չի ստացել»,- ասել է իտալական դիվանագիտության ղեկավարը: «Գոյություն ունի գործերի ժամանակավոր հավատարմատար, բայց նա չի մասնակցի արարողությանը»,- […] ...

Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. Ուշակով

18:54 06.05.2024

Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. Ուշակով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա մնում է օրակարգում, ժամկետները դեռ համաձայնեցված չեն, դրանք կքննարկվեն մոտ ապագայում, ասել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը։ «Օրակարգում է Թուրքիա այցը։ Իհարկե, այն պատրաստվում է։ Բայց կոնկրետ ժամկետներ դեռ համաձայնեցված չեն, սա կարող եմ անկեղծորեն ասել: Սա նույնպես մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։ Բառացիորեն մոտ ապագայում […] ...

BACK_TO_TOP