18:50 01.10.2019
Սեպտեմբերի 30-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի ընթացքում Հայաստանի պատվիրակությունը նախաձեռնել է աննախադեպ միջոցառում՝ «Արդյո՞ք մարդու իրավունքները համընդհանուր են. «գորշ գոտիների» մոռացված մարդիկ» խորագրով:
Քննարկման հիմնական բանախոսներն են եղել Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը և ԵԽԽՎ նախկին փոխնախագահ, Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի նախկին ղեկավար Ռընե Ռուքեն:
Դահլիճը եղել է բազմամարդ, ներկա են եղել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատգամավորներ, ԵԽ քարտուղարության ներկայացուցիչներ, փորձագետներ, դիվանագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանն իր բացման խոսքում վկայակոչելով 2018 թվականին ընդունված ԵԽԽՎ «Եվրոպայի խորհրդի և ՄԱԿ-ի մարդու իրավունքների մոնիթորինգային մարմինների կողմից անդամ երկրներ, այդ թվում՝ «գորշ գոտիներ» անսահմանափակ մուտքի վերաբերյալ» բանաձևը՝ նշել է, որ այսպես կոչված «գորշ գոտիներում» ապրող մարդկանց իրավունքները քննարկման առարկա են այնպիսի հայտնի կազմակերպություններում, ինչպիսիք են՝ ՄԱԿ-ը, ԵԽ-ն և այլն: Նա իր խոսքում մասնավորապես շեշտել է.
«Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը սահմանում է, որ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների իրացումը չպետք է կախված լինի այն տարածքի կարգավիճակից, որտեղ բնակվում են ժողովուրդները: Մարդու իրավունքներն իրենց բնույթով համընդհանուր են, և երբ խոսքը վերաբերում է դրանց պաշտպանությանը, մոնիթորինգին և գնահատմանը, չպետք է լինեն անտեսված տարածքներ և մոռացված մարդիկ»:
ԱԺ պատվիրակության ղեկավարն իր խոսքում նաև անդրադարձել է միջազգային հանրության դերակատարությանն այդ տարածքներում ապրող մարդկանց իրավունքների պաշտպանության գործում՝ շեշտելով իրադրության ճիշտ և ժամանակին գնահատման և հակազդող միջոցների ձեռնարկման անհրաժեշտությունը:
Հանդիպման հաջորդ բանախոսը՝ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, ներկայացրել է դեռևս միջազգային ճանաչում չստացած պետություններում մարդու իրավունքների՝ անտեսված լինելու պատճառները, իրական հետևանքներն ու ազդեցությունը մարդկանց կյանքում: Նա շեշտել է, որ համապատասխան կազմակերպությունների, ինչպես նաև Մարդու իրավունքների ԵԽ հանձնակատարի մուտքը նման պետություններ պետք է լինի ազատ: Արտակ Բեգլարյանը ներկայացրել է ԵԽ որոշ անդամ պետությունների շարժառիթները՝ միտված մոնիթորինգային մեխանիզմների մուտքն արգելափակելուն:
Ըստ բանախոսի՝ միջազգային հանրությունը պետք է ավելի ակտիվ դերակատարում ունենա այս հարցում: Նա ընդգծել է, որ միջազգային ճանաչման բացակայությունը պետք է նվազագույն ազդեցություն ունենա մարդու իրավունքների պաշտպանության հարցում, այլապես միջազգային կազմակերպությունները չպետք է խոսեն մարդու իրավունքների համընդհանրության սկզբունքի մասին:
Մարդու իրավունքների պաշտպանը տեղեկացրել է, որ, հակառակ Ադրբեջանի կողմից տարվող մեկուսացման քաղաքականության՝ Արցախը ստանձնել է միջազգային պարտավորություններ` միակողմանիորեն միանալով Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիային, ՄԱԿ-ի մի շարք միջազգային դաշնագրերին, ինչպես նաև Ժնևյան կոնվենցիաներին: Արտակ Բեգլարյանը շեշտել է, որ անկախ միջազգային կարգավիճակից՝ Արցախի իշխանությունները և հասարակությունը շարունակելու են ամրապնդել արդեն իսկ գործող մեխանիզմները՝ ապահովելով Արցախում մարդու իրավունքների պատշաճ պաշտպանությունը:
Իր հերթին ԵԽԽՎ նախկին փոխնախագահ Ռընե Ռուքեն խոսել է Ադրբեջանի կողմից Արցախի մեկուսացման քաղաքականության մասին և կոչ արել միջազգային հանրությանը գիտակցել մարդու իրավունքների առաջնայնությունը, այդ թվում՝ հիմնահարցերի խաղաղ կարգավորման համատեքստում:
11:40 11.07.2025
ԱՄՆ-ն օգոստոսի 1-ից 35% մաքսատուրք կսահմանի Կանադայից ապրանքների ներմուծման վրա․ ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է ուղարկել Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին՝ տեղեկացնելով նրան օգոստոսի 1-ից Կանադայից ներմուծվող ապրանքների վրա ներմուծման մաքսատուրքեր մտցնելու մասին: Նա նամակը հրապարակել է Truth Social-ի իր էջում: «Օգոստոսի 1-ից Միացյալ Նահանգները 35% մաքսատուրք կսահմանի Միացյալ Նահանգներ առաքվող կանադական ապրանքների վրա՝ արդյունաբերական մաքսատուրքերից անկախ», – ասվում է նամակում: Թրամփը որպես իր որոշման […] ...
11:28 11.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 11-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 450 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.91 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.97 դրամ: ...
11:14 11.07.2025
Բիչախչյանի շքեղ գոլը հաղթանակ է բերել «Լեգիային»․ ԵԼՎարշավայի «Լեգիան» Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանի շքեղ գոլի շնորհիվ հաղթել է ղազախական «Ակտոբեին»։ ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղը կայացել է Լեհաստանում: Բիչախչյանը 25-րդ րոպեին մոտ 20 մետրից կատարած հուժկու հարվածով գրավել է մրցակցի դարպասը: Պատասխան խաղը տեղի կունենա հուլիսի 17-ին Ղազախստանում։ ...
11:08 11.07.2025
«Պիցցա Տաշիր» ՍՊԸ տնօրեն Վաղինակ Ղազարյանը կալանավորվել է«Պիցցա Տաշիր» ՍՊԸ տնօրեն Վաղինակ Ղազարյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում` առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու մեղադրանքով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։ ««Պիցցա Տաշիր» ՍՊԸ տնօրենի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական […] ...
11:00 11.07.2025
Նեթանյահուն հույս ունի շուտով խաղաղություն հաստատել արաբական մի շարք երկրների հետԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ակնկալում է, որ հրեական պետությունը մոտ ապագայում խաղաղության համաձայնագրեր կստորագրի մի շարք արաբական երկրների հետ։ «Մեր արաբ հարևանները թեթևացած շունչ քաշեցին Իրանի դեմ ռազմական գործողության կապակցությամբ։ Մենք արդեն հաշտություն ենք կնքել նրանցից մի քանիսի հետ, և շուտով խաղաղություն կկնքեն նրանցից մի քանիսի հետ», – ասել է նա Newsmax-ին տված հարցազրույցում։ Իսրայելի […] ...
10:45 11.07.2025
Գալուզինը մեկնաբանել է Ռուսաստանի մասնակցությունը Բաքվի և Երևանի միջև կարգավորմանըՌուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը, «Իզվեստիա»-ին ասել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Մենք կարծում ենք, որ պետք է շարժվենք այս ուղղություններով՝ պատրաստել խաղաղության պայմանագիր, բացել տարածաշրջանի տնտեսական կապերը և տրանսպորտային հաղորդակցությունները, սահմանազատել սահմանները, հաստատել երկխոսություն քաղաքացիական հասարակությունների և Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարանների միջև։ Եվ, իհարկե, ռուսական կողմը, որպես եռակողմ […] ...