12:00 02.10.2019
«Ինձ համար վրդովեցնող էր այս երևույթը, որ ավելի քան 11 տարի ես կռիվ եմ տվել հանցավորության ու հանցագործության դեմ, ու էդ հանցավոր իշխանության սիմվոլներն էսօր ազատության մեջ թրև են գալիս, բայց մարդը, որ իր ողջ գիտակցական կյանքում կռիվ է տվել էդ մարդկանց դեմ, այսօր այս իրավիճակում է հայտնվել», – հոկտեմբերի 2-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց Պետական վերահսկողական ծառայության՝ լիազորությունները դադարեցրած պետ Դավիթ Սանասարյանը:
Նա նաև նշեց, որ ինքն ինչ-որ տեղ նաև ուրախ է, որ գործը հասել է դատարան, քանի որ այս կերպ հնարավոր կլինի նաև ապացուցել իր անմեղությունը, ու չի ստեղծվի տպավորություն, որ կոռուպցիոների գործը կոծկվեց:
«Ես կնախընտրեի այս հարթակն օգտագործել իրական կոռուպցիոներներից խոսելու համար, թե ինչ չափի վնասներ են տվել։ Բայց ստացվեց այնպես, որ նոր Հայաստանում որոշ տեղերից կազմակերպվեց նման շինծու մեղադրանքով քրեական գործ, որը աղերս չունի իրավական ու օրինական լինելու հետ», – ասաց Դավիթ Սանասարյանը:
Դավիթ Սանասարյանը կրկին նշեց, որ ամիսներ շարունակ երկրի վարչապետին զեկուցվում էր իր մասին սխալ տեղեկություն: Հարցին, թե ո՞վ էր զեկուցողը, Սանասարյանն անուն չտվեց, միայն ասաց, որ թոշակի գնացած մի պաշտոնյա:
«Փորձ էր արվում վարչապետի և իմ միջև սեպ խրել, ես չգնացի այդ զգացմունքային ճանապարհով: Ինձ համար վրդովեցնող էր այս երևույթը, որ ավելի քան 11 տարի ես կռիվ տվեցի հանցավորության ու հանցագործության դեմ, ու էդ հանցավոր իշխանության սիմվոլներն էսօր ազատության մեջ թրև են գալիս, բայց մարդը, որ իր ողջ գիտակցական կյանքում կռիվ է տվել էդ մարդկանց դեմ, այսօր այստեղ է: Մի կողմից էլ ուրախացա, որովհետև ասելու էին կոծկեցին կոռուպցիոների գործը, իսկ հիմա բաց դատական պրոցես կլինի, մենք այս երկու օրը կներկայացնենք, թե ինչ գործի մասին է խոսքը և հույս ունեմ, որ Քննչական կոմիտեում քննվող հեմոդիալիզի պարագաների գնման վերաբերյալ ծառայության կողմից տրված տեղեկանքի արդյունքում իրավական ընթացքը կհասնի իր տրամաբանական ավարտին, ու բոլորը կտեսնեն, թե ինչ էր ուզում Վերահսկողական ծառայությունն իր ղեկավարի հետ միասին, և ուր տարան էս գործը, որ ընդհանրապես կապ չուներ բուն թեմայի հետ», – ընդգծեց Սանասարյանը:
Նրա շահերի պաշտպան Ինեսսա Պետրոսյանն էլ նշեց, որ ի սկզբանե երևում էր, որ ուղղորդված քննություն պետք է լինի Սանասարյանի նկատմամբ:
16:26 12.07.2025
ԱՄՆ Պետդեպարտամենտի ավելի քան 1000 աշխատակից ազատվել է աշխատանքիցՈւրբաթ օրը ԱՄՆ Պետդեպարտամենտի 1107 քաղաքացիական աշխատակից և 246 դիվանագետ աշխատանքից ազատվելու մասին ծանուցումներ են ստացել, այս մասին հայտնում է CBS News-ը։ Փախստականների ընդունմամբ զբաղվող գրեթե բոլոր աշխատակիցները, այդ թվում՝ Աֆղանստանի վերաբնակեցման համակարգման գրասենյակը, ազատվել են աշխատանքից: Սոցիալական ցանցերում տեղադրված տեսանյութերում երևում է, թե ինչպես են Պետդեպարտամենտի աշխատակիցները ծափահարությունների ներքո լքում իրենց իրերը՝ իրենց հետ […] ...
16:10 12.07.2025
Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը պարտվել են 2-րդ փուլի թայ-բրեյքում2025 թվականի շախմատի կանանց աշխարհի գավաթի երկրորդ փուլի թայ-բրեյքում Էլինա Դանիելյանը զիջեց գրոսմայստեր Անտոանետա Ստեֆանովային, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ միջազգային վարպետ Ալեքսանդրա Մալցևսկայային: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Երկրորդ փուլում պայքարից դուրս մնաց նաև աշխարհի ներկայիս գավաթակիր, գրոսմայստեր Ալեքսանդրա Գորյաչկինան, ով թայ-բրեյքում զիջեց միջազգային վարպետ Մերուերտ Կամալիդենովային: ...
15:54 12.07.2025
ՆԳՆ-ն հերքում է նախատեսված հանրահավաքին ընդառաջ արցախցիների նկատմամբ ճնշումների մասին պնդումներըՀայաստանի ներքին գործերի նախարարությունը հերքում է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի հայտարարությունն այն մասին, թե ՀՀ իշխանությունների կողմից իրենց նկատմամբ բռնաճնշումներ են իրականացվում՝ հուլիսի 12-ին կայանալիք հանրահավաքին ընդառաջ։ «Բռնաճնշումների վերաբերյալ պնդումը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: ՆԳՆ ոստիկանությունը ինչպես ցանկացած, այնպես էլ այս հավաքի կազմակերպիչների հետ կազմակերպչական բնույթի հարցեր է քննարկում: Արտոնված հավաքի ընթացքում ՆԳՆ ոստիկանությունը պարտավոր […] ...
15:35 12.07.2025
Կալասի այցն արդյո՞ք շրջադարձ է ՀՀ-ԵՄ հարաբերություններում. Հեռանկար բանավեճԿալասի այցն արդյո՞ք շրջադարձ է ՀՀ-ԵՄ հարաբերություններում: Որքա՞ն են մերձ Եվրոպական միությունն ու Հայաստանը: Ի՞նչ էր նշանակում ԵՄ բարձր ներկայացուցչի հայտարարությունը: Ի՞նչ կարող է ակնկալել Հայաստանը անվտանգության ու պաշտպանության ոլորտում: Ինչքա՞ն հեռանալ Ռուսաստանից, որքա՞ն մոտենալ ԵՄ -ին: Որտե՞ղ է հարաբերությունների բալանսավորման սահմանը։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են հայտնել «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ, քաղաքագետ […] ...
15:16 12.07.2025
Շղթայական ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդանի վարչական տարածքումԱյսօր՝ հուլիսի 12-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Հրազդանի վարչական տարածքում բախվել են «Lexus», «Mercedes», «Kia», «Toyota Altezza», «BYD», «Daewoo» և «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ […] ...