Հայտնի գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի «Գիշեր» և «Ցերեկ» որմնանկարները վերջապես վերականգնվում են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+29.09 oC

Հայտնի գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի «Գիշեր» և «Ցերեկ» որմնանկարները վերջապես վերականգնվում են

19:58 02.10.2019

«Գիշեր» և «Ցերեկ» որմնանկարները Գյումրիում եղած վերականգնման ենթակա Մինասի վերջին գործերն են: Ջաջուռցի գեղանկարիչը երկուսն էլ 1974 թվականին է նկարել, որոնք 30 տարուց ավելի կիսաքանդ շենքում էին` առանց հատուկ պահպանության:

«Ցերեկ» որմնանկարի մեծ մասն արդեն քայքայված ու ոչնչացված է, ամբողջությամբ վերականգնելու հնարավորություն իտալացի ռեստավրատորները չեն տեսնում: Մինասի որմնանկարների ռեստավրացիոն գործերի հեղինակ Ֆաբրիցիո Իակոպինին այժմ Գյումրիում է: Իր ուսանողների հետ իտալացի մասնագետը մի  քանի օր է՝ սկսել է «Գիշեր» որմնանկարի վերականգնումը: Այն հատուկ մշակումով ու իտալական տեխնոլոգիայով գալվանոմետրերի գործարանի պատից մասնագետները հանել էին, մշակել ու պատրաստել վերականգման երկրորդ փուլին:

Մինասի տասը որմնանկարների վերականգնման աշխատանքները ես եմ կատարել: «Գիշեր» որմնանկարը, երբ դեռ գործարանի շենքում էր, տեսել էի, թե ինչ վիճակում էր: Տարիներ առաջ ուրիշ մասնագետներ փորձել էին վերականգնել, բայց սխալ տեխնոլոգիա էին կիրառել` սոսնձով փորձել էին մշակել արտաքին  շերտը ու վնասել որմնանկարը: Հիմա մենք սկսել ենք սխալների ուղղումից: Աշխատում ենք նախ մաքրել որմնանկարի վրա եղած սոսինձը»,- SHANTNEWSam-ի թղթակցին ասել է իտալացի ռեստավրատոր Ֆաբրիցիո Իակոպինին։

Այն, ինչը հիմա է արվում, իտալացի մասնագետը ասում է, պետք է տասը տարի առաջ արված լիներ: Մինասի որմնանկարների ռեստավրացիոն աշխատանքների դժվարություններին նոր չէ, որ ծանոթանում է: Ֆաբրիցիո Իակոպինին վստահ է, որ ճիշտ տեխնոլոգիայի կիրառմամբ հնարավոր կլինի որմնանկարի վերջնական տեսքը ստանալ:

Վերականգնման աշխատանքները շատ են ուշացել, հատված առ հատված պետք է մշակել, արտաքին շերտը բարակ է ու փխրուն, պետք է շատ զգույշ մոտենալ, որպեսզի ոչ մի կտոր չվնասվի, իսկ մեր ունեցած փորձը բավարար է որմնանկարն ամբողջությամբ վերականգնելու համար»,- ասել է ռեստավրատորը։

Ֆաբրիցիո Իակոպինիի օգնականները Պալերմոյի համալսարանի  ուսանողներն են: Այս աշխատանքներին երիտասարդների մասնակցությունը ոչ միայն մասնագիտական փորձի ձեռքբերում է: Ապագա ռեստավրատորների համար այս պրակտիկան Մինաս Ավետիսյանի որմնանկարչական արվեստի բացահայտում  ու ծանոթություն է:

Մեր դասախոսն է մեզ պատմել Մինաս Ավետիսյանի մասին: Այս որմնանկարն արվեստի մեծ գործ է, ինձ  համար անսպասելի էր, որ վերականգնման աշխատանքներում ես էլ ներգրավված կլինեմ: Հիմա ինչ գիտելիքներ, որ ստացել եմ, պետք է կիրառեմ այս որմնանկարի վերականգնման պրոցեսում»,- ասել է Ալեքսանդրա Պիցցոն։

Մենք հիմա տաք ջրով լվանում ենք նկարը, հեռացնում վրայի սոսինձը, մաքրում ենք փոշուց, ասեմ, որ երբ սպունգը հեռացնում է նկարի վրայի ավելորդ նյութերը, նկարի տեսքն ավելի ու ավելի է գրավում, գույներն ուղղակի աննկարագրելի գեղեցիկ են»,- ասել է Ջուլիա Մոնտորոն։

Երիտասարդ ռեստավրատորները  լվացման աշխատանքներից հետո որմնանկարը  զգուշորեն տեղափոխեցին արդեն պատրաստի գիպսե մակերեսի վրա, ամրացման աշխատանքները հատուկ նյութերով էր, որից հետո մասնագետները կանցնեն վերջնական գեղանկարչական աշխատանքներին:

Մինասի որդին՝ Նարեկ Ավետիսյանը, մյուս որմնանկարների գեղանկարչական գործերին ևս մասնակցել  է: Սա իտալացի մասնագետի համար կարևոր հանգամանք է :

«Գիշեր»-ի վերականգումն իրականացվում  է  բարերարությամբ, թե որտեղ կդրվի ցուցադրության, դեռ քննարկումների փուլում է: Իսկ «Ցերեկ» որմնանկարը կմնա Ջաջուռում՝ Մինասի թանգարանում: Քայքայված որմնանկարի վերականգնման  տարբերակը դարձյալ պատկանում  է Ֆաբրիցիոյին: Աշխատանքները կատարվել են հիմնադրամի միջոցներով ՝ դրամահավաքությամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Միշտ կլինեմ մադրիդիստա․ Մոդրիչ

21:38 11.07.2025

Միշտ կլինեմ մադրիդիստա․ Մոդրիչ

Լուկա Մոդրիչը Real Madrid TV-ի հետ զրույցում ամփոփել է ակումբում անցկացրած 13 տարիները․ «Սա իմ տունն է: Ինձ ժամանակ է հարկավոր հասկանալու համար, թե ինչի եմ հասել այստեղ: «Ռեալն» ինձ ամեն ինչ տվել է, և ես ամբողջ կյանքում շնորհակալ կլինեմ: Ես միշտ լինելու եմ մադրիդիստա: Ֆուտբոլի պատմության մեջ լավագույն ակումբում ամենատիտղոսակիր ֆուտբոլիստ լինելն անհավանական է: […] ...

Դանիան 8 միլիոն դոլար կհատկացնի Մոլդովայի ռազմականացմանը

21:27 11.07.2025

Դանիան 8 միլիոն դոլար կհատկացնի Մոլդովայի ռազմականացմանը

Դանիան մոտ 8 միլիոն դոլար է հատկացնում Մոլդովայի ռազմականացմանը՝ երկու երկրների միջև նոր պաշտպանական համաձայնագրի շրջանակներում, ուրբաթ օրը հայտարարել է Դանիայի պաշտպանության նախարարությունը։ «Դանիան և Մոլդովան սկսում են համագործակցություն պաշտպանության ոլորտում՝ Մոլդովայի ռազմական կարողությունները և ինքնապաշտպանության կարողությունները ամրապնդելու համար։ Համաձայնագրի շրջանակներում Պաշտպանության նախարարությունը չորս տարվա ընթացքում 50 միլիոն կրոն (մոտ 7,8 միլիոն դոլար) է ներդնում […] ...

Ժաննա Անդրեասյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի ԿԳՄՍ նախարար Գիվի Միքանաձեին

21:17 11.07.2025

Ժաննա Անդրեասյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի ԿԳՄՍ նախարար Գիվի Միքանաձեին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան։ Թբիլիսիում Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեին։ այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Շնորհավորելով գործընկերոջը Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ ԿԳՄՍ նախարարը վստահություն է հայտնել, որ Գիվի Միքանաձեի գործունեության արդյունքում կրթության, գիտության […] ...

ԱՄՆ-ը մեծացրել է Ուկրաինային տրամադրվող պաշտպանական բյուջեի օգնությունը

21:10 11.07.2025

ԱՄՆ-ը մեծացրել է Ուկրաինային տրամադրվող պաշտպանական բյուջեի օգնությունը

ԱՄՆ Սենատի զինված ուժերի կոմիտեն «ՌԻԱ Նովոստի»-ին հաստատել է, որ 2026 թվականի պաշտպանության բյուջեն հաստատվել է, և այն նախատեսում է Ուկրաինային տրամադրվող անվտանգության օգնության ավելացում մինչև 500 միլիոն դոլար։ Քվեարկությունը տեղի է ունեցել փակ դռների ետևում: Համապատասխան հանձնաժողովի ներկայացուցչի խոսքով՝ օրինագծի օգտին քվեարկել է 26 անդամ, իսկ դեմ՝ միայն մեկը: Այժմ օրինագիծը պետք է հաստատվի […] ...

«Բարսելոնան» ամեն ինչ կանի Ռեշֆորդին ձեռք բերելու համար

21:00 11.07.2025

«Բարսելոնան» ամեն ինչ կանի Ռեշֆորդին ձեռք բերելու համար

Մարկուս Ռեշֆորդը կարող է տեղափոխվել «Բարսելոնա», հայտնում է Sky Germany-ն: Կատալոնական ակումբի գլխավոր մարզիչը համաձայն է հարձակվողին հրավիրել ակումբ, անգլիացին նույնպես ցանկանում է միանալ թիմին: Այս տրանսֆերային պատուհանին անգլիական ոչ մի ակումբ հստակ առաջարկով չի դիմել «Մանչեսթեր Յունայթեդին», և դրա արդյունքում «Բարսելոնայի» շանսերը մեծացել են: Մանչեսթերյան ակումբի հարձակվողը 2024/25 մրցաշրջանի գարնանային հատվածն անցկացրել է «Ասթոն […] ...

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

20:55 11.07.2025

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 11:00-17:00 Էրեբունի թանգարան, Նոր Արեշ 35 փողոցի 1-45առանձնատներ, Խաչիկ Դաշտենցի փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ Արմավիրի մարզ՝ 11:00-17:00 Գայ, Ակնաշեն, Գրիբոյեդով գյուղերն ամբողջությամբ, Արարատի մարզ՝ 10։00-11։30 Շահումյան գյուղ մասնակի […] ...

BACK_TO_TOP