Գևորգ Գորգիսյանը կառավարությանը հարց ուղղեց «Հյուսիս-հարավի» ճակատագրի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+25.09 oC

Գևորգ Գորգիսյանը կառավարությանը հարց ուղղեց «Հյուսիս-հարավի» ճակատագրի մասին

18:22 02.10.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամին հետաքրքրվեց «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու ճակատագրով:

«Կրկին ինձ են դիմել ենթակապալառուները, բայց ընդհանուր առմամբ «Հյուսիս-հարավ»-ի ճակատագրին եմ անդրադառնալու: Ի՞նչ ենք մտածում, մեկ տարի աշխատանքները կանգնել են, Աշտարակ-Թալին հատվածում աշխատանքները վերջնական փուլին հասցված էլ չեն, ճանապարհը տեղ-տեղ սկսել է քանդվել: Այդ կիսատ աշխատանքների պատճառով ունեցել ենք 10 զոհ, 92 մարմնական վնասվածք, 130 նյութական վնասով ՃՏՊ-ներ: Ինձ տեղեկացնում են նաև, որ Թալին-Լանջիկ-Գյումրի հատվածի վրա գրեթե աշխատանք չի կատարվում: Ի՞նչ լուծումներ ենք տեսնում, ի՞նչ պիտի արվի»,- հարց ուղղեց նա:

Գորգիսյանի հարցին պատասխանեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նա նշեց.

«Ձեր մատնանշած հատվածը «Տրանշ 2»-ն է, այդտեղ մենք ունենք որոշակի խնդիրներ «Կորսան-Կորվիամ» ընկերության հետ, նույն խնդիրներն ունեն նաև ենթակապալառուները: Ընկերությունը սնանկացման գործընթացում է: Մենք պայմանագրի միակողմանի խզման պրոցեսում ենք, ամենայն հավանականությամբ լինելու է նաև արբիտրաժային գործընթաց: Մենք, փաստորեն, արագացրել ենք նաև ճանապարհների կառուցման պրոցեսները: Դեպի սնանկություն գնացող ընկերությունն ունակ չէր լինելու ճանապարհի այդ հատվածը կառուցել: Հիմա քննարկում ենք մեր միջազգային ֆինանսական գործընկերոջ հետ, թե ինչ ճանապարհով ենք առաջնորդվելու»:

Ավինյանը տեղեկացրեց՝ ամենայն հավանականությամբ, մեկ լոտով դա դրվելու է մրցույթի, և տեղական, գուցե նաև միջազգային ընկերություններ են մասնակցելու, որ ճանապարհի այդ հատվածը կառուցվի: Փոխվարչապետին զարմացրել էր պատգամավորի բերած վիճակագրությունը՝ ճանապարհի այդ հատվածում վթարների հետ կապված:

«Զարմանալի էր, քանի որ այդ հատվածի մեծ մասը չի շահագործվում, ու չգիտեմ՝ որքանով է այն համադրելի այդ հատվածում տեղի ունեցող պատահարների հետ»,- ասաց Ավինյանը:

Փոխվարչապետը նաև հայտնեց՝ 3-րդ տրանշում չինական ընկերությունն ինտենսիվ աշխատանքներ է իրականացրել, այս պահին բանակցում են ծրագրում որոշակի փոփոխություններ կատարելու համար, այդ փոփոխությունները պետք է վերջնականապես համաձայնեցվեն կառավարության հետ, որից հետո ծրագիրը շարունակվելու է, այս տարվա ծրագրային ֆինանսավորումը կատարվել է, գուցե անգամ գերակատարվել: Նա վստահեցրեց՝ այս հատվածում ունենք բնականոն ընթացք:

Մանրամասները` տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստը

23:00 11.07.2025

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանձնաժողովի առաջին նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են գագաթնաժողովի օրակարգային և կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր: Նշվել է, որ 2026 թ. ԵՔՀ գարնանային գագաթնաժողովը կհյուրընկալվի Հայաստանում, ինչը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի ակտիվ ներգրավվածության, տարածաշրջանային համագործակցության ամրապնդման պատրաստակամության […] ...

Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնել

22:43 11.07.2025

Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնել

Ամռանը խանութների դարակներում կարելի է գտնել ինչպես ամբողջական, այնպես էլ կտրատած ձմերուկներ: Սննդաբան Մարիա դե Լյուկը Vanitatis-ին տված հարցազրույցում կոչ է արել մարդկանց խուսափել այդպիսսի ձմերուկ գնելուց: «Երբ ձմերուկը կորցնում է իր բնական պաշտպանիչ շերտը՝ կեղևը, խոնավության և շաքարի համադրությունը իդեալական միջավայր է դառնում մանրէների բազմացման համար», – զգուշացրել է բժիշկը։ Նրա խոսքով՝ նման ձմերուկ […] ...

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցում

22:30 11.07.2025

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցում

Մադրիդի «Ռեալը» ՖԻՖԱ-ի հետ համաձայնության է հասել 2030 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում անցկացնելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Աշխարհի ակումբային առաջնության ընթացքում «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ԱՄՆ-ում հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ։ Կողմերը քննարկել են պայմանագրի կնքման մանրամասները: 2030 թվականի աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Իսպանիայում, Մարոկկոյում և Պորտուգալիայում: […] ...

Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրել

22:14 11.07.2025

Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրել

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման դեպքում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի ռազմական ուժի չկիրառումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Նա (Արաղչին) ընդգծել է, որ նախևառաջ ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը և այլևս չհարվածի Իրանին, որից հետո բանակցությունները կարող են շարունակվել», – Tasnim գործակալությունը մեջբերում է Արաղչիի՝ ֆրանսիական Le Monde թերթին […] ...

SHANTNEWS

22:00 11.07.2025

SHANTNEWS

Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համար

21:48 11.07.2025

Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...

BACK_TO_TOP