10:36 03.10.2019
ՍԴ դատավորի լիազորությունները դադարեցնելու գործընթացը, ըստ էության, ունի քաղաքական և սուբյեկտիվ նպատակաուղղվածություն։ Այս մասին հայտարարել է ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը։ Այսօր Ազգային ժողովում քննարկվում է Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին հարցը:
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության կողմից նախաձեռնած իմ՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու գործընթացը, ըստ էության, ունի քաղաքական և սուբյեկտիվ նպատակաուղղվածություն: Նման հետևության են հանգեցնում այդ գործընթացին նախորդած և հաջորդած իրադարձությունները, մասնավորապես․
– վարչապետ Ն. Փաշինյանի 2019 թ․ մայիսի 19-ի կոչը դատարանների, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի մուտքերը և ելքերն արգելափակելու մասին, որը մայիսի 20-ին իրականացվեց իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների, այդ թվում՝ Ազգային ժողովի պատգամավորների ակտիվ մասնակցությամբ,
– Սահմանադրական դատարանի գործող նախագահի պաշտոնավարման պարագայում, Ազգային ժողովի 2019 թ․ հունիսի 20-ի նիստում Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վ. Գրիգորյանի «ինքնահռչակումը»՝ որպես Սահմանադրական դատարանի նախագահ և Ազգային ժողովի քաղաքական մեծամասնության կողմից այդ քայլի անթաքույց սատարումը,
– Սահմանադրական դատարանի նախագահի, Սահմանադրական դատարանի դատավորների հետագա պաշտոնավարման վերաբերյալ իշխող քաղաքական ուժի պարբերաբար հնչեցրած սուբյեկտիվ մեկնաբանությունները, անձնավորված մոտեցումները, նախաձեռնությունները,
– վարչապետ Ն. Փաշինյանի կողմից ս․թ․ հուլիսի 17-ին «Ազատություն» ռադիոկայանին տրված հարցազրույցում Սահմանադրական դատարանի և անձամբ իմ հասցեին արված անպարկեշտ արտահայտությունները և դատական իշխանության հեղինակությունը վիրավորող հայտարարությունները,
– Ազգային ժողովի նախագահ Ա. Միրզոյանի և վարչապետ Ն. Փաշինյանի՝ Սահմանադրական դատարանի կայացրած որոշումների վերաբերյալ 2019 թ․ սեպտեմբերի 16-ի հայտարարությունները և տրված գնահատականները,
– իմ անվան անհիմն վկայակոչումները՝ տարբեր անձանց նկատմամբ հարուցվող քրեական գործերով,
– Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վ. Վարդանյանի կողմից ինձ 2019 թ․ սեպտեմբերի 23-ին ուղղված պաշտոնական հրավերը՝ մասնակցելու հանձնաժողովի ս.թ․ հոկտեմբերի 24-ի նիստին, այն դեպքում, երբ այդ նիստն անցկացվել է ս.թ. սեպտեմբերի 24-ին, ինչը վկայում է խնդրի առարկա հարցի վերաբերյալ անկողմնակալ քննարկում անցկացնելու մտադրության բացակայության մասին։
Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները նպատակահարմար չեմ համարում իմ մասնակցությունը Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին Ազգային ժողովի նիստում որոշման նախագծի քննարկմանը։
Հայցում եմ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների ներողամտությունը՝ Ազգային ժողովի նիստում հարցի քննարկման ժամանակ ինձ հարցեր ուղղելու հնարավորություն չտալու առնչությամբ»։
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=770158140107669&id=567973740326111&__xts__[0]=68.ARALn3JtsQNCt2XdSw6M6Ym8wSC0GTCXjmPieLTnfoBb8YR8cj23bXi_L2Hzu5s2wjHOpfwPJthw6o2Z78IHO_8pE_0HK_uaOV00zdRsXvLSROLq6uT5GKLjWX399qKuwGIIOwAOaAZrl-lZvuRKjbiinbhlHT9U46cYKUQJ0J7cOG0CZl5tyPc_iB48jJIiJ3B48-H83oMx1t7fg7mBUlRh2L7GUUTEviqDVEYDKktbuxOAyQVSPoB3WOulURIMuzY2P1z77Whig12GisB9k23KMFV6WF6kryg_D0rk2KPoHa6a8la4S1e-9jhbdLk2AYudnFLCLPUssvmxXJg&__tn__=-R
13:20 11.07.2025
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը երրորդ հաղթանակն է տարել և Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում էԲասկետբոլի տղաների Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկե Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչ: Խմբային փուլի երրորդ խաղն անընդմեջ Հայաստանի հավաքականը հաղթել է։ Այս անգամ մեր տղաները 97-63 հաշվով առավելության են հասել Ալբանիայի թիմի նկատմամբ: Հայաստանի հավաքականից ամենաարդյունավետը Քևին Քեշիշյանն է եղել։ ...
13:07 11.07.2025
Աշնանացան ցորենի մոմային հասունացման կանխատեսում լեռնային շրջաններումՄասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ․ աշնանացան ցորենի մոմային հասունացումը Շիրակի մարզում սպասվում է 17․07-21․07-ը, մնացած լեռնային շրջաններում՝ 24 -28.07-ն ընկած ժամանակահատվածում։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
12:55 11.07.2025
ԵՄ-ն Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է անում հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումըԵՄ-ն Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է անում հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումն ու վավերացումը: Այդ մասին հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Անիտա Հիփերը։ «ԵՄ-ն վճռականորեն աջակցում է երկու երկրի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Մենք կոչ ենք անում կողմերին հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումն ու վավերացումը»,- ասել […] ...
12:48 11.07.2025
Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությունը և կայունությունը խթանելու ջանքերին․ Թեմի ԲրյուսՄիացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության խթանմանն ուղղված ջանքերին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է Միացյալ Նահանգների պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը։ Թեմի Բրյուսն պատասխանել է հարցին, թե արդյոք Վաշինգտոնը կոնկրետ պլան կամ առաջարկ ունի՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին։ «Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությունը և կայունությունը խթանելու […] ...
12:40 11.07.2025
Հրայր Մկոյանը տեղափոխվել է «Վան»Գյումրիի «Շիրակի» պաշտպան Հրայր Մկոյանը պայմանագիր է կնքել «Վանի» հետ, հայտնում է Չարենցավանի ակումբի պաշտոնական էջը: 38-ամյա փորձառու կենտրոնական պաշտպանը, հարազատ «Շիրակից» բացի, խաղացել է նաև «Արարատում», «Ուլիսում», «Միկայում», «Գանձասարում», «Արարատ-Արմենիայում», «Ալաշկերտում», ինչպես նաև Ռուսաստանի, Իրանի և Չեխիայի առաջնություններում: Հրայր Մկոյանը Հայաստանի ազգային հավաքականում մասնակցել է 52 հանդիպման և խփել է 1 գոլ: Հիշեցնենք, որ […] ...
12:36 11.07.2025
Սիրանուշ Սահակյանը ՄԻԵԴ-ում փաստեր է ներկայացրել Բաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանի իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալՄարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ ռազմագերիների ներկայացուցիչ և փաստաբան Սիրանուշ Սահակյանը պարզաբանումներ է ներկայացրել Բաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանի իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը նշել է, որ կոպտորեն խախտվել են արդար դատաքննության երաշխիքները, մասնավորապես՝ կողմերի հավասարության և մրցակցության սկզբունքը: Թե՛ նախաքննական մարմինները, թե’ դատարանն անտեսել են պաշտպանական կողմի ներկայացրած բոլոր միջնորդությունները՝ […] ...