10:48 03.10.2019
«Հետք» էլեկտրոնային թերթի 2018թ. սեպտեմբերի 28-ի «Պաշտոնյաները Ծաղկաձորում 60 հա անտառ են սեփականաշնորհել» վերտառությամբ հրապարակման առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել են Կոտայքի մարզպետի և Հրազդան համայնքի ղեկավարի կողմից նույն մարզի Հրազդան, Ծաղկաձոր համայնքների, ինչպես նաև Աղավնաձոր, Արտավազ, Արզական համայնքներին հարակից հողերի աճուրդային կարգով իրացման գործընթացի հետ կապված չարաշահումներ:
Այսպես, պարզվել է, որ ՀՀ կառավարության 2007թ ապրիլի 5-ի թիվ 422-Ն որոշմամբ Կոտայքի մարզի տարածքում գտնվող համայնքների վարչական սահմաններից դուրս 55.88 հա, իսկ Հրազդան քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող 50.48 հա անտառային ֆոնդի հողատարածքների կատեգորիան փոխվել է: Դրանց մի մասը փոխադրվել է հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա, մյուս մասը՝ բնակավայրերի հողերի կատեգորիա՝ խառը կառուցապատման համար:
Նշված հողատարածքները առանց աճուրդները փաստացի կազմակերպելու` կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով ձեռք են բերվել այդ ժամանակաշրջանում հայտնի տարբեր անձանց, պաշտոնյաների և նրանց մերձավորների կողմից:
Մասնավորապես, հիշյալ տարածքում հողամասեր են ձեռք բերել քննարկվող ժամանակահատվածում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցրած Մարտուն Մաթևոսյանը, Հրազդան համայնքի ղեկավար Արամ Դանիելյանի կինը՝ Զարիկ Գևորգյանը, հիշյալ համայնքի ղեկավարի խորհրդական Լևոն Արզումանյանի որդին՝ Արսեն Արզումանյանը, Կոտայքի մարզպետ Կավալենկո Շահգալդյանի մտերիմ, Չարենցավան քաղաքի «Մշակույթ» ՀՈԱԿ-ի տնօրեն Ռոման Գալուստյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի որդին՝ Արմեն Հովսեփյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանի եղբայրը` Իշխան Վարդանյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Հարություն Ղարագյոզյանի կինը՝ Շամրիկ Գաբրիելյանը, գործարար Սամվել Մայրապետյանը, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի վարորդ Գրիգոր Գևորգյանն ու անվտանգության աշխատակից Բագրատունի Բարսեղյանը, ինչպես նաև բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի հորեղբայրը՝ Նիկիտա Աբրահամյանը:
Այսպիսով, քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ Կոտայքի նախկին մարզպետ Կավալենկո Շահգալդյանը և Հրազդան համայնքի նախկին ղեկավար Արամ Դանիելյանը կատարել են ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ նրանց կողմից ստեղծված աճուրդային հանձնաժողովի անդամներ Լևոն Պետրոսյանը, Մանվել Պետրոսյանը, Ռուդիկ Հովսեփյանը, Արմինե Վերդյանն ու Մյասնիկ Կոստանյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքներ:
Նշված պաշտոնատար անձանց գործողությունների արդյունքում ապօրինի օտարվել են 106 հա հողատարածքներ, ինչն էլ էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին և անզգուշությամբ առաջացրել ծանր հետևանքներ:
Նկատի ունենալով, որ վերը նկարագրված դեպքերում անցել են քրեական պատասխանատվության ենթարկելու` օրենքով նախատեսված ժամկետները, ինչի կապակցությամբ հակաօրինական արարք կատարած վերոհիշյալ անձինք դիմել են վարույթն իրականացնող մարմնին` վերը նշված հիմքով իրենց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու խնդրանքով, ուստի ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել նրանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին: Որոշման օրինակներն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն` պետական շահերի պաշտպանության հայցով դատարան դիմելու, ինչպես նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն` օրենքով սահմանված կարգով վարչական ակտերն առոչինչ ճանաչելու և նշված գույքային միավորները Ծաղկաձոր համայնքին և Կոտայքի մարզպետարանին վերադարձնելու գործընթաց նախաձեռնելու համար:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության10:25 10.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 10-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 10-ի 08։00 դրությամբ կազմել է 17.6°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:22 10.07.2025
Առաջիկայում կմեկնարկի Երևանի փողոցների ասֆալտբետոնե ծածկի ճաքալցման գործընթացըԱռաջիկայում կմեկնարկի Երևանի փողոցների ասֆալտբետոնե ծածկի ճաքալցման գործընթացը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Պայմանագրով նախատեսված է իրականացնել 527 000 գծամետր ճաքալցում: ...
10:11 10.07.2025
«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Պատրիս Էվրան Հայաստանում էՖրանսիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Պատրիս Էվրան Հայաստանում է։ Այս մասին հայտնում է YoHealth-ը: 44-ամյա ֆրանսիացին, որը YoHealth-ի դեսպանն է, հուլիսի 11-ին «Փյունիկի» մարզաբազայում կհանդիպի երևանյան ակումբի սաների, ինչպես նաև ֆուտբոլային երկրպագուների հետ: Հանդիպման ընթացքում Էվրան վարպետության դաս կանցկացնի «Փյունիկի» սաների հետ: Պատրիս Էվրան Չեմպիոնների լիգայի հաղթող է, Անգլիայի հնգակի, Իտալիայի […] ...
10:00 10.07.2025
Փրկարարները մարել են Արզնու ձորում բռնկված հրդեհըՀուլիսի 9-ին, ժամը 18:04-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արզնու ձորի մոտակայքում այրվում է անասնագոմի տանիք։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արզնու ձորում և 12-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմի […] ...
09:44 10.07.2025
ՀԱՄԱՍ-ը համաձայնել է ազատ արձակել իսրայելցի 10 պատանդիՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Դոհայում կայացած խորհրդակցությունների ժամանակ համաձայնել է ազատ արձակել Գազայի հատվածում պահվող իսրայելցի 10 պատանդի: Վիճելի հարցերի շուրջ խորհրդակցությունները շարունակվում են, ասվում է զինյալների Telegram ալիքում հրապարակված պաշտոնական հայտարարության մեջ: «ՀԱՄԱՍ-ը ցանկանում է, որ բանակցությունները հաջողությամբ պսակվեն և այդ պատճառով համաձայնել է ազատ արձակել 10 պատանդի։ Այնուամենայնիվ, խորհրդակցությունները շարունակվում են […] ...
09:31 10.07.2025
ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթեց «Ռեալին» ու եզրափակչում է․ ԱԱԱ«ՊՍԺ»-ն ԱՄՆ-ում ավարտվող աշխարհի ակումբային առաջնության եզրափակչի երկրորդ մասնակիցն է։ Փարիզյան ակումբը մրցաշարի կիսաեզրափակչում 4-0 հաշվով հաղթել է Մադրիդի «Ռեալին»։ Չեմպիոնների լիգայի գործող գավաթակրի կազմում դուբլ է գրանցել Ֆաբիան Ռուիսը, աչքի են ընկել նաև Ուսման Դեմբելեն ու Գոնսալու Ռամուշը։ ՊՍԺ-ն եզրափակչում հուլիսի 13-ին կմրցի «Չելսիի» դեմ։ Golo de Gonçalo Ramos com dedicatória a Diogo […] ...