15:37 03.10.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Լիտվայի Հանրապետության Սեյմասի խոսնակ Վիկտորաս Պրանցկետիսի գլխավորած պատվիրակությանը:
Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:
Նախագահ Սարգսյանը ողջունել է Լիտվայի խորհրդարանականների այցը Հայաստան՝ նշելով, որ երկու երկրներն ունեցել են ընդհանուր պատմություն, ունեն ընդհանուր արժեքներ և հետագա հարաբերությունները խորացնելու մեծ ներուժ:
Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Լիտվայի հետ համագործակցության խորացմանը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ Եվրամիության ծրագրերի շրջանակում: Նա արժեքավոր է համարել Լիտվայի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում համագործակցության խորացման ուղղությամբ ցուցաբերվող աջակցությունը:
«Հայաստանը պատմության ընթացքում հանդես է եկել որպես քաղաքակրթությունների խաչմերուկ: Ներկայումս մենք սերտ համագործակցում ենք ինչպես ԵԱՏՄ-ի, այնպես էլ Եվրամիության հետ՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում: Դա մեր առավելությունն է: Ինչ-որ առումով մենք հանդես ենք գալիս նաև որպես համագործակցության խաչմերուկ»,- նշել է Հայաստանի նախագահը:
Լիտվայի Սեյմասի խոսնակը, համակարծիք լինելով, որ երկու երկրներն ու ժողովուրդները շատ ընդհանրություններ և ընդհանուր պատմական հետք ունեն, ընդգծել է ապագային միտված փոխգործակցության խորացման կարևորությունը: Նա պատրաստակամություն է հայտնել ԵՄ-ի հետ համագործակցության իրենց փորձառությունը փոխանցել հայաստանցի գործընկերներին՝ նշելով, որ Լիտվան նույնպես շահագրգռված է Հայաստան-ԵՄ համագործակցության խորացմամբ:
Հանդիպմանը կարևորվել է երկու երկրների միջև կրթության, գիտության, տեխնոլոգիաների, մշակույթի ոլորտներում համագործակցության զարգացումը, համատեղ ծրագրերի իրականացումը:
«Մենք գիտության, մշակույթի ոլորտներում փոխգործակցության լավ ավանդույթներ ենք ունեցել: Կցանկանայի լիտվական մշակույթը Հայաստանում ավելի շատ տեսնել»,- նշել է նախագահ Սարգսյանը:
Նախագահը խոսել է նախագահական մի շարք նախաձեռնությունների մասին, որոնք ուղղված են Հայաստանում գիտության, տեխնոլոգիաների, մշակույթի զարգացմանը և անդրադարձել դրանց իրականացման շրջանակներում միջազգային ընկերությունների հետ համագործակցությանը:
09:15 11.07.2025
Հացիկ գյուղում այրվել է պահեստավորած անասնակերՀուլիսի 10-ին, ժամը 17։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Հացիկ գյուղի 15-րդ փողոցում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ անասնագոմի տանիքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:31-ին, մարվել՝ 20:59-ին: Այրվել է մոտ […] ...
09:00 11.07.2025
«Ուրարտուն» առաջին խաղում պարտվել է «Նեմանին»․ԿԼԵրևանի «Ուրարտուն» ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում տանը 1-2 հաշվով պարտվել է բելառուսական «Նեմանին»: 49 և 53-րդ րոպեներին աչքի են ընկել հյուրերը, Ռոբերտ Արզումանյանի թիմից 68-րդ րոպեին հաշիվը կրճատել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նիկոլաս Կալուկյանը: 48-րդ րոպեին բելառուս կիսապաշտպան Պավել Սավիտսկիի իրացրած 11-մետրանոցից հետո սեյվ է կատարել «Ուրարտուի» դարպասապահ Գոռ Մատինյանը, […] ...
22:46 10.07.2025
Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆՀայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված։ Այս մասին նշված է ՀՀ ԱՀՆ տարածած հաղորդագրության մեջ․ «ԶԼՄ-ից ստացված հարցերին ի պատասխան՝ տվել ենք հետևյալ մեկնաբանությունը. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ։ Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն […] ...
21:55 10.07.2025
Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումըՀուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ ՀՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և […] ...
21:50 10.07.2025
Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդականՀայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդի խորհրդական։ Այս մասին հաղորդում է ՀԾՖ մաամուլի ծառայությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունենում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF): ...