ՆԱՏՕ-ն աջակցում է Վրաստան-ՆԱՏՕ անդամակցությանը. Ռոուզ Գոտմյոլեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+30.09 oC

ՆԱՏՕ-ն աջակցում է Վրաստան-ՆԱՏՕ անդամակցությանը. Ռոուզ Գոտմյոլեր

21:56 03.10.2019

Երկօրյա այցով Վրաստանում է գտնվում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, Ռոուզ Գոտմյոլերի ղեկավարած պատվիրակությունը:ՆԱՏՕ-ն անհանգստացած է Սև ծովում ու դրա շուրջ ՌԴ ռազմական հզորացմամբ: Մտադիր է ուժեղացնել Սև ծովում Վրաստանի ու ՆԱՏՕ-ի ծովային ուժերի համագործակցությունը:

«Այն, որ Ռուսատանը չի աջակցում Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը, զարմանալի չէ: Վրաստանն իրավունք ունի ընտրելու իր ուղին: Բուխարեստի գլխավոր ուղերձը, որ Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, մնում է ուժի մեջ: Մենք աջակցում ենք Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու կոչ ենք անում Ռուսաստանին՝ ետ կանչել Վրաստանի գրավյալ տարաքներից՝ Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախության ճանաչման որոշումն ու դուրս բերել իր զորքն այդ տարածքներից: Տարակուսած ենք Սև ծովում և դրա տարածքներում Ռուսաստանի զինուժի հզորացմամբ: Այդ  պատճառով ուժեղացնում ենք Սև ծովում Վրաստանի ու ՆԱՏՕ-ի ծովային ուժերի համագործակցությունը»,- այս մասին հայտարարել է Ռոուզ Գոտմյոլերը:

«ՆԱՏՕ-ի հետ ամուր կապը Վրաստանի արտաքին քաղաքականության և դրա անվտանգության հիմքն է: Այս այցը խորհրդանշական է, քանի որ վերջերս ՆԱՏՕ-Վրաստան հարաբերություններում ստեղծվել է նոր հարթակ ՝ Սևծովյան անվտանգության տեսանկյունից: Բոլորս հասկանում ենք, որ անվտանգ Սև ծովն անվտանգ եվրատլանտյան տարածքի գրավական է», – հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ի՞նչ է փոխվել տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում

17:00 08.07.2025

Ի՞նչ է փոխվել տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում

Օրեր առաջ տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում և հարակից օրենքների նախագծերում նոր փոփոխություններ են արվել. այսօր հրավիրված մամուլի ասուլիսին թեմայի շուրջ մանրամասներ են ներկայացվել: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Քննարկվել են ՀՀ և Վրաստանի Սահմանադրական դատարանների միջև համագործակցությանն առնչվող հարցեր

16:47 08.07.2025

Քննարկվել են ՀՀ և Վրաստանի Սահմանադրական դատարանների միջև համագործակցությանն առնչվող հարցեր

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն Աջարիայի ինքնավար հանրապետություն աշխատանքային այցի ընթացքում հուլիսի 8-ին հանդիպեց Վրաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Ռևազ Նադարաիայի հետ։ Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ և Վրաստանի Սահմանադրական դատարանների միջև համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Հանդիպմանը մասնակցում էր նաև Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Նարինե Մաթոսյանը: ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հորդանանի իր գործընկերոջ հետ

16:37 08.07.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հորդանանի իր գործընկերոջ հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հորդանանի Հաշիմյան Թագավորության փոխվարչապետ, արտաքին գործերի և սփյուռքի նախարար Այման Ալ-Սաֆադիի հետ։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր՝ անդրադառնալով օրակարգում առկա նախաձեռնություններին ու նախատեսվող բարձրաստիան շփումներին։ Անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններին, այդ թվում՝ գործարար կապերի, մարդկանց միջև շփումների, տուրիզմի խթանման միջոցով։ […] ...

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնության հասնելը ժամանակ կպահանջի․ Կատարի ԱԳ նախարար

16:30 08.07.2025

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնության հասնելը ժամանակ կպահանջի․ Կատարի ԱԳ նախարար

Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ համաձայնությունների հասնելը ժամանակ կպահանջի: Այս մասին հայտարարել է Կատարի վարչապետի խորհրդական և արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բին Մոհամմեդ ալ-Անսարին: «Չեմ կարծում, որ այս պահին կարող եմ որևէ ժամանակացույց նշել, բայց կարող եմ հիմա ասել, որ գործընթացը ժամանակ է պահանջում», – ասել է նա […] ...

Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը բավարարվեց

16:19 08.07.2025

Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը բավարարվեց

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագիրը՝ պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին, բավարարվեց: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։ ...

Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ Գլխավոր քարտուղարի աշխատակազմի ղեկավարի հետ քննարկել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը

16:14 08.07.2025

Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ Գլխավոր քարտուղարի աշխատակազմի ղեկավարի հետ քննարկել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը

Հուլիսի 7-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի աշխատակազմի ղեկավար Էրլ Քորթնի Ռեթրիի հետ։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի «ՄԱԿ 80» նախաձեռնության վերաբերյալ՝ ընդգծելով ներառականության և հավասարակշռության ապահովման կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում տիրող իրավիճակին: ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է տարածաշրջանում խաղաղության օրակարգի […] ...

BACK_TO_TOP