22:03 03.10.2019
Ոստիկանության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության օպերատիվ և ծավալուն միջացառումների արդյունքում բացահայտվել է Անի խոշորացված համայնքի ղեկավարի թույլ տրված մի շարք ապօրինություններ: Նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ, տարվում է նախաքննություն: Այս մասին հաղորդագրութւոն է տարածել ոստիկանությունը.
«Ըստ Ոստիկանության տեղեկությունների՝ համայնքապետարանի հավաքարարների աշխատավարձի բանկային քարտերը պահվել են աշխատակազմի ղեկավարի մոտ, որն ամեն ամիս կանխիկացրել ու հավաքարարներին առձեռն վճարել է 35 հազար դրամ, իսկ գումարի մյուս մասը՝ 40 հազար դրամները, փոխանցել է համայնքի ղեկավարին։ 2018 թվականի ընթացքում բանկային քարտերը տրամադրել են հավաքարարներին՝ հայտնելով՝ իբր աշխատավարձը բարձրացել է։
Պարզվել է նաև, որ համայնքի ղեկավարն իր հարազատին հրամանագրել է փոխքաղաքապետի պաշտոնում։ Նա աշխատանքի չի ներկայացել, գտնվել է Ռուսաստանի Դաշնությունում, իսկ աշխատավարձը յուրացման կամ վատնման եղանակով հափշտակվել է։ Պարզվել է, որ համայնքի ղեկավարն ամբողջովին քանդել է Մարալիկ քաղաքում կառուցվող դպրոցն ու շինանյութը վաճառել մի գյումրեցու։ Նա համայնքի գերեզմանատունը ցանկապատելու պատրվակով համայնքապետարանի բյուջեից դուրս է գրել 3 միլիոն դրամ, սակայն ցանկապատը չի կառուցվել, իսկ փողը յուրացվել է։ Բացի այդ, համայնքի ղեկավարը ՌԴ մի քաղաքացու, որպես սոցիալապես անապահով ընտանիքի, հատկացրել է բնակարան։ Քաղաքացին տունը վաճառել է՝ փողը փոխանցել համայնքապետին։ Յուրացրել է նաև 2014-2017 թվականների ընթացքում համայնքի բյուջեից սոցիալապես անապահով ընտանիքներին որպես օգնություն դուրս գրված գումարները, իսկ 2012 թվականին ապամոնտաժել և վաճառել է համայնքի տարածքի 30 սմ տրամագծով, 280 մետր երկարությամբ ոռոգման երկաթյա խողովակներն ու գումարը յուրացրել։ Նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ։ Քննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում:
Անի համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Այս մասին նա ասել է SHANTNEWS-ի հետ զրույցում.
«Ես դրանց բոլորին վերաբերում եմ անհիմն: Դրանց մեջ ոչ մի իրականության նշույլ գոյություն չունի: Ես աշխատել եմ, ունեմ ժողովրդի վստահության քվեն, վայելում եմ ժողովրդի վստահությունը: Գործողություններ են, որոնք կատարվում են: Դրանք ընդամենը իրավական տերմինալոգիա են, իրավական գործընթացներ են: Ես մեղադրանքները համարում են անհիմն»,- SHANTNEWS-ին ասել է Արտակ Գևորգյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Անի համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանին մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 314-րդ հոդվածի 1-ին մասով: Արտակ Գևորգյանը մեղադրվում է պաշտոնական կեղծիք թույլ տալու մեջ:
Սեպտեմբերի 18-ին նախկին Մարալիկ, ներկայումս Անի խոշորացված համայնքի ղեկավարը գործով ներգրավվել էր որպես մեղադրյալ: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
18:40 10.07.2025
Սյունիքով Ադրբեջանին միջանցք տրամադրելու բոլոր խոսույթները կեղծ են. Տարոն ՉախոյանՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը գրել է․ «Սյունիքով Ադրբեջանին միջանցք տրամադրելու բոլոր խոսույթները կեղծ են։ Հայաստանի տարածքով անցնող բոլոր ճանապարհները գործելու են ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավազորության ներքո»։ ...
18:33 10.07.2025
Ճապոնիայի աջակցությամբ կթարմացվի Հայաստանի օդի մոնիթորինգի համակարգըՀայաստանը և Ճապոնիան կհամագործակցեն մթնոլորտային օդի որակի վերահսկման համակարգի արդիականացման ուղղությամբ։ ՀՀ կառավարությունը հուլիսի 10-ին հավանություն է տվել դրամաշնորհային համաձայնագրի ստորագրմանը, որը թույլ կտա շարունակել ոլորտի տեխնոլոգիական զարգացումը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՇՄՆ-ից։ «Օդի որակի մոնիթորինգը կարևոր գործիք է ինչպես մարդու առողջության պաշտպանության, այնպես էլ կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի համար։ Սակայն ներկայումս կիրառվող մեթոդները […] ...
18:25 10.07.2025
Դանակահարություն գազալցակայանում․ Կոտայքի քրեական ոստիկանները մեղադրյալին ձերբակալել ենՀուլիսի 6-ին՝ ժամը 21․43-ին, ոստիկանություն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել Արագածոտնի մարզի Ծաղկաշեն գյուղի բնակիչ 28-ամյա երիտասարդ: Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 21.30-ի սահմաններում Պռոշյան գյուղի 5-րդ փողոցում գտնվող գազալցակայանում վիճաբանություն է եղել պռոշյանցի 49-ամյա […] ...
18:17 10.07.2025
86 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է փոխանցվել Վերականգնված միջոցների միասնական հաշվին՝ որպես պետությանը պատճառված վնասի վերականգնումՍյունիքի մարզում, քրեական երեք վարույթների շրջանակում (նախաքննության փուլում), Վերականգնված միջոցների միասնական հաշվին է փոխանցվել 86 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 33 միլիոն դրամ: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Քրեական վարույթները վերաբերում են Քաջարան և Կապան համայնքներում գործող երեք ընկերությունների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները խախտելով՝ թանկարժեք մետաղների արդյունահանման աշխատանքներ իրականացնելուն և հարկեր չվճարելուն»,-նշված […] ...
18:08 10.07.2025
Քննարկվել են Հայաստանի և WIPO-ի միջև համագործակցության խորացման ուղիներըՄտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ/WIPO) Գլխավոր համաժողովների 66-րդ նստաշրջանի շրջանակում՝ հուլիսի 9-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել Կազմակերպության գլխավոր տնօրեն Դարեն Թանգի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ «Քննարկվել են Հայաստանի և WIPO-ի միջև համագործակցության խորացման ուղիները՝ ընդգծելով հատկապես ստեղծարար արդյունաբերության, մտավոր սեփականության պաշտպանության, նորարարական նախաձեռնությունների խթանման և Հայաստանի ազգային […] ...