ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այցելել է ԱԱԾ սահմանապահ զորքեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+30.09 oC

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այցելել է ԱԱԾ սահմանապահ զորքեր

10:42 04.10.2019

Ս. թ. հոկտեմբերի 3-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում տեղի ունեցավ ԱՄՆ կառավարության կողմից ԱԱԾ ՍԶ-ին տրամադրված սահմանային անվտանգության ապահովման տեխնիկայի նվիրատվության հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Արամ Հակոբյանը և ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին:

ԱԱԾ ղեկավարության և իր անունից ողջունելով հյուրերին ու շնորհակալություն հայտնելով ԱՄՆ կառավարությանը տրամադրված օգնության համար՝ Ա. Հակոբյանն ընդգծեց ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև «Զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի կարևորությունը՝ նշելով, որ դրա հիմնական առաքելությունն է հակազդել զանգվածային ոչնչացման զենքի, ինչպես նաև դրա հետ անմիջականորեն կապված տեխնոլոգիաների, նյութերի, գիտելիքների ու փորձի տարածմանը։

«Համաձայնագրի շրջանակներում ՀՀ ԱԱԾ ՍԶ-ին ԱՄՆ կառավարության կողմից անհատույց տրամադրված այս մեծածավալ տեխնիկական օժանդակությունը՝ սարքավորումների, պարագաների, նյութերի, տեխնոլոգիայի, մասնագիտական վերապատրաստման ու ծառայությունների տեսքով, հաստատապես նպաստելու է Հայաստանի և  սահմանակից պետությունների սահմանային անվտանգության ապահովմանը: Համոզված ենք, որ նյութատեխնիկական աջակցությունը կլինի շարունակական և կնպաստի Հայաստանի սահմանային անվտանգության ապահովման որակական չափանիշների բարձրացմանը», – ասաց Ա. Հակոբյանը։

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Վ. Սարգսյանը շեշտեց, որ երկու երկրների միջև հարաբերությունների պահպանման և ամրապնդման ուղղությամբ ԱՄՆ գործադրած ջանքերը մեծապես գնահատելի են, քանի որ Հայաստանի սահմանների պաշտպանությունն իրենց պատասխանատու աշխատանքի հիմնաքարն է։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԱՄՆ դեսպան Լ. Թրեյսին իր ելույթում ասաց.

«Հպարտ եմ, որ երկու երկրների ամուր բարեկամության շնորհիվ բարելավվել է հայ ժողովրդի անվտանգությունը և բարօրությունը: Արձագանքման արդյունավետ տարածաշրջանային կարողությունների ձևավորման ուղղությամբ մեր՝ տարեցտարի զարգացող համագործակցությունը թույլ է տվել արձագանքել Հայաստանի և աշխարհի առաջ ծառացած մարտահրավերներին»:

Տրամադրված նյութատեխնիկական աջակցությունը ներառում է  շարժական լաբորատորիաներ, տեսադիտարկման օպտիկական միջոցներ, ազդանշանային սարքեր, կապի համակարգ, անգլերեն լեզվի ուսուցման տեխնիկապես գերհագեցած լսարան, քառագնացներ և այլ տեխնիկական միջոցներ: Դրանք անմիջականորեն նպաստելու են զանգվածային ոչնչացման զենքի և դրան հարակից նյութերի տարածման կանխմանը, միջազգային ահաբեկչության, մաքսանենգության, հանցավորության դեմ պայքարին և ապօրինի միգրացիոն հոսքերի կառավարմանը։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ճապոնիայի աջակցությամբ կթարմացվի Հայաստանի օդի մոնիթորինգի համակարգը

18:33 10.07.2025

Ճապոնիայի աջակցությամբ կթարմացվի Հայաստանի օդի մոնիթորինգի համակարգը

Հայաստանը և Ճապոնիան կհամագործակցեն մթնոլորտային օդի որակի վերահսկման համակարգի արդիականացման ուղղությամբ։ ՀՀ կառավարությունը հուլիսի 10-ին հավանություն է տվել դրամաշնորհային համաձայնագրի ստորագրմանը, որը թույլ կտա շարունակել ոլորտի տեխնոլոգիական զարգացումը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՇՄՆ-ից։ «Օդի որակի մոնիթորինգը կարևոր գործիք է ինչպես մարդու առողջության պաշտպանության, այնպես էլ կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի համար։ Սակայն ներկայումս կիրառվող մեթոդները […] ...

Դանակահարություն գազալցակայանում․ Կոտայքի քրեական ոստիկանները մեղադրյալին ձերբակալել են

18:25 10.07.2025

Դանակահարություն գազալցակայանում․ Կոտայքի քրեական ոստիկանները մեղադրյալին ձերբակալել են

Հուլիսի 6-ին՝ ժամը 21․43-ին, ոստիկանություն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել Արագածոտնի մարզի Ծաղկաշեն գյուղի բնակիչ 28-ամյա երիտասարդ: Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 21.30-ի սահմաններում Պռոշյան գյուղի 5-րդ փողոցում գտնվող գազալցակայանում վիճաբանություն է եղել պռոշյանցի 49-ամյա […] ...

86 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է փոխանցվել Վերականգնված միջոցների միասնական հաշվին՝ որպես պետությանը պատճառված վնասի վերականգնում

18:17 10.07.2025

86 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է փոխանցվել Վերականգնված միջոցների միասնական հաշվին՝ որպես պետությանը պատճառված վնասի վերականգնում

Սյունիքի մարզում, քրեական երեք վարույթների շրջանակում (նախաքննության փուլում), Վերականգնված միջոցների միասնական հաշվին է փոխանցվել 86 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 33 միլիոն դրամ: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Քրեական վարույթները վերաբերում են Քաջարան և Կապան համայնքներում գործող երեք ընկերությունների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները խախտելով՝ թանկարժեք մետաղների արդյունահանման աշխատանքներ իրականացնելուն և հարկեր չվճարելուն»,-նշված […] ...

Քննարկվել են Հայաստանի և WIPO-ի միջև համագործակցության խորացման ուղիները

18:08 10.07.2025

Քննարկվել են Հայաստանի և WIPO-ի միջև համագործակցության խորացման ուղիները

Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ/WIPO) Գլխավոր համաժողովների 66-րդ նստաշրջանի շրջանակում՝ հուլիսի 9-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել Կազմակերպության գլխավոր տնօրեն Դարեն Թանգի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ «Քննարկվել են Հայաստանի և WIPO-ի միջև համագործակցության խորացման ուղիները՝ ընդգծելով հատկապես ստեղծարար արդյունաբերության, մտավոր սեփականության պաշտպանության, նորարարական նախաձեռնությունների խթանման և Հայաստանի ազգային […] ...

SHANTNEWS

18:00 10.07.2025

SHANTNEWS

«Ուրարտուի» հայտացուցակը ԿԼ որակավորման առաջին փուլի համար

17:51 10.07.2025

«Ուրարտուի» հայտացուցակը ԿԼ որակավորման առաջին փուլի համար

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է «Ուրարտուի» հայտացուցակը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի համար։ Դարպասապահներ. Գոռ Մատինյան, Անդրիյա Դրագոևիչ։ Պաշտպաններ. Էրիկ Փիլոյան, Արման Ղազարյան, Անտոն Բրատկով, Եվգենի Ցիմբալյուկ, Ժորա Դադամյան, Էրիկ Սիմոնյան, Ժիրայր Մարգարյան, Խարիտոն Այվազյան։ Կիսապաշտպաններ. Արտեմի Գունկո, Ալեֆ Սանթոս, Սերգեյ Մկրտչյան, Նարեկ Աղասարյան, Մաքսիմ Պալիենկո, Արտյոմ Պոլիարուս, Միքայել Միրզոյան, Բրունո Միշել, Արթուր Իսրայելյան, Օլեգ […] ...

BACK_TO_TOP