Ի՞նչ խնդիրներ կան Հայաստանում կենդանիների պաշտպանության ոլորտում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+30.09 oC

Ի՞նչ խնդիրներ կան Հայաստանում կենդանիների պաշտպանության ոլորտում

11:49 04.10.2019

Կենդանիների համաշխարհային օրվա առթիվ կենդանապաշտպան Նարե Արամյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ մեզանում չկա կենդանիների հիմնախնդրով զբաղվելու մշակույթ: Նրա խոսքով՝ դա ցույց է տալիս մեր վերաբերմունքն առողջապահության և անվտանգության տեսանկյունից.
«Այսօր այս ոլորտում հաջողություն կա, կա ավելի մարդասիրական վերաբերմունք»:
«Դինգո թիմ» ՀԿ հիմնադիր, Երևանի ավագանու անդամ Օվսաննա Հովսեփյանն ասաց, որ դրական միտում կա, և մարդիկ կենդանին տեսնելուց արդեն անտարբեր չեն, սակայն դեռ կան մարդիկ, ովքեր կարող են կրակել կենդանու վրա. օրինակ՝ այս գիշեր Այնթափում մի շան կրակել են և թողել են փողոցում.
«Գործընթացը և առաջընթացը թափառող կենդանիների վնասազերծման հարցում եղել է մասնավոր կազմակերպությունների և կամավորների շնորհիվ»:
Նարե Արամյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի կանխման մասին պետք է ռազմավարական ծրագրեր մշակվեն.
«Չկա որևէ պատկան մարմին, որը պատասխանատու լինի այս ամենի համար, և մենք վարչապետին ուղղված մեր նամակում դա ասել ենք։ Մենք ուզում ենք ունենալ կառավարությանն առընթեր կենդանիների պաշտպանության հանձնաժողով»:
Կենդանիների պաշտպանները վստահ են, որ թեև ոլորտում առաջընթաց կա, մի շարք օրինագծեր կան, սակայն դեռ շատ անելիք կա:
Նարե Արամյանը կարծում է, որ իրավապահ համակարգն այս հարցում մատնված է անգործության, և դեռ մեծ աշխատանք պետք է արվի այս ուղղությամբ:
Ավագանու անդամ Օվսաննա Հովսեփյանը վստահ է, որ կենդանիների հանդեպ վերաբերմունք երեխաների մոտ պետք է ձևավորել մանկուց, և այդ դեպքում մենք կխուսափենք մի շարք խնդիրներից:
Նարե Արամյանը վստահ է, որ մեկ բան է, թե ինչպես ներմուծել որևէ նորմ, իսկ մեկ այլ բան է, թե ինչպես ես այդ նորմը կիրառում:
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի բնապահպանական ծրագրի ղեկավար Արևիկ Մկրտչյանը կարծում է, որ կարմիրգրքյան կենդանու հանդեպ տուգանքը մեզանում հաճախ կիրառելի չէ, և տեսչական մարմնում ու ոստիկանությունում գիտելիքների պակաս կա: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սյունիքով Ադրբեջանին միջանցք տրամադրելու բոլոր խոսույթները կեղծ են. Տարոն Չախոյան

18:40 10.07.2025

Սյունիքով Ադրբեջանին միջանցք տրամադրելու բոլոր խոսույթները կեղծ են. Տարոն Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը գրել է․ «Սյունիքով Ադրբեջանին միջանցք տրամադրելու բոլոր խոսույթները կեղծ են։ Հայաստանի տարածքով անցնող բոլոր ճանապարհները գործելու են ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավազորության ներքո»։ ...

Ճապոնիայի աջակցությամբ կթարմացվի Հայաստանի օդի մոնիթորինգի համակարգը

18:33 10.07.2025

Ճապոնիայի աջակցությամբ կթարմացվի Հայաստանի օդի մոնիթորինգի համակարգը

Հայաստանը և Ճապոնիան կհամագործակցեն մթնոլորտային օդի որակի վերահսկման համակարգի արդիականացման ուղղությամբ։ ՀՀ կառավարությունը հուլիսի 10-ին հավանություն է տվել դրամաշնորհային համաձայնագրի ստորագրմանը, որը թույլ կտա շարունակել ոլորտի տեխնոլոգիական զարգացումը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՇՄՆ-ից։ «Օդի որակի մոնիթորինգը կարևոր գործիք է ինչպես մարդու առողջության պաշտպանության, այնպես էլ կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի համար։ Սակայն ներկայումս կիրառվող մեթոդները […] ...

Դանակահարություն գազալցակայանում․ Կոտայքի քրեական ոստիկանները մեղադրյալին ձերբակալել են

18:25 10.07.2025

Դանակահարություն գազալցակայանում․ Կոտայքի քրեական ոստիկանները մեղադրյալին ձերբակալել են

Հուլիսի 6-ին՝ ժամը 21․43-ին, ոստիկանություն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել Արագածոտնի մարզի Ծաղկաշեն գյուղի բնակիչ 28-ամյա երիտասարդ: Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 21.30-ի սահմաններում Պռոշյան գյուղի 5-րդ փողոցում գտնվող գազալցակայանում վիճաբանություն է եղել պռոշյանցի 49-ամյա […] ...

86 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է փոխանցվել Վերականգնված միջոցների միասնական հաշվին՝ որպես պետությանը պատճառված վնասի վերականգնում

18:17 10.07.2025

86 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է փոխանցվել Վերականգնված միջոցների միասնական հաշվին՝ որպես պետությանը պատճառված վնասի վերականգնում

Սյունիքի մարզում, քրեական երեք վարույթների շրջանակում (նախաքննության փուլում), Վերականգնված միջոցների միասնական հաշվին է փոխանցվել 86 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 33 միլիոն դրամ: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Քրեական վարույթները վերաբերում են Քաջարան և Կապան համայնքներում գործող երեք ընկերությունների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները խախտելով՝ թանկարժեք մետաղների արդյունահանման աշխատանքներ իրականացնելուն և հարկեր չվճարելուն»,-նշված […] ...

Քննարկվել են Հայաստանի և WIPO-ի միջև համագործակցության խորացման ուղիները

18:08 10.07.2025

Քննարկվել են Հայաստանի և WIPO-ի միջև համագործակցության խորացման ուղիները

Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ/WIPO) Գլխավոր համաժողովների 66-րդ նստաշրջանի շրջանակում՝ հուլիսի 9-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել Կազմակերպության գլխավոր տնօրեն Դարեն Թանգի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ «Քննարկվել են Հայաստանի և WIPO-ի միջև համագործակցության խորացման ուղիները՝ ընդգծելով հատկապես ստեղծարար արդյունաբերության, մտավոր սեփականության պաշտպանության, նորարարական նախաձեռնությունների խթանման և Հայաստանի ազգային […] ...

SHANTNEWS

18:00 10.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP