13:36 30.11.2017
Բրյուսելում Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթաժողովում նախատեսված էր Ադրբեջանի հետ ավիացիոն համաձայնագրի կնքում, որը Ադրբեջանի երկինքը բաց՝ հասանելի էր դարձնելու եվրոպական ավիաընկերությունների համար։ Սակայն համաձայնությունը, ըստ ադրբեջանական կայքերից մեկի, չի կայացել Ադրբեջանում գործող ազգային ավիափոխադրողի մենաշնորհային կարգավիճակի պատճառով։
Ադրբեջանական AZAL ավիաընկերությունը երկրում մենաշնորհային դիրք ունի, դրանից բացի, սուբսիդիաներ է ստանում պետությունից։ Ստորագրվելիք փաստաթուղթը, հակառակը, բացառում է նման մենաշնորհային դիրքի առկայությունը։ Այս համաձայնագրից ԵՄ-ի հետ դեռ 2010 կնքել է Վրաստանը, իսկ հենց այս ամիս կայացած գագաթաժողովի ժամանակ՝ նաև Հայաստանը։
Փաստաթղթով նախատեսվում է, որ այն ստորագրած երկրները հանում են բոլոր տեսակի գնային ու քանակային սահմանափակումները եվրոպական ավիաընկերությունների համար, ինչի արդյունքում նրանք կարողանում են Եվրոպայի ցանկացած կետից ավիափոխադրում կազմակերպել ընդունող երկիր (նշված դեպքերում՝ Վրաստան կամ Հայաստան)։ Նույն կերպ տեղի ընկերությունները կարողանում են ազատորեն ավիահաղորդակցություն կազմակերպել Եվրոպայի հետ։
Սակայն ադրբեջանական լրատվամիջոցում հայտնված հոդվածի հեղինակը ենթադրում է, որ մենաշնորհին տիրացած ադրբեջանական ընկերության շահերից չէր բխում այս համաձայնագրի ստորագրումը, և բացառված չէ, որ հենց այդ ընկերությունն էլ խոչընդոտել է համաձայնագրի ստորագրմանը։
23:59 15.08.2025
Օգոստոսին փոթորիկների սեզոնը հասնում է իր գագաթնակետին ԱտլանտիկայումՓոթորիկների սեզոնը Ատլանտիկայում սովորաբար տևում է վեց ամիս՝ հունիսից մինչև նոյեմբեր, սակայն գոյություն ունի փոթորիկների ակտիվության շրջան, որը սկսվում է օգոստոսին և շարունակվում մինչև հոկտեմբեր։ Միջին հաշվով, յուրաքանչյուր տարի 11-12 փոթորիկ է գրանցվում է օգոստոս-հոկտեմբեր ամիսներին։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Մեքսիկական ծոցի կամ ԱՄՆ արևելյան ափերին հարվածած փոթորիկների 93%-ը տեղի […] ...
23:54 15.08.2025
Արագածոտնի մարզի Հարթավան բնակավայրի 1.2կմ ճանապարհահատվածում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեսանյութ է հրապարակել Արագածոտնի մարզի Հարթավան բնակավայրի 1.2կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:48 15.08.2025
Թրամփ-Պուտին բանակցությունները մեկնարկել ենՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկսել են եռակողմ ձևաչափով բանակցություններ։ Զրույցը տեղի է ունենում Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայի սենյակներից մեկում։ Նախագահները հանդիպման սկզբում լրատվամիջոցների համար որևէ հայտարարություն չեն արել։ Ֆոտոլրագրողներին թույլ տալով մի քանի լուսանկար անել, առաջնորդները, նստած միմյանց դեմ, անցել են բանակցություններին, որոնք ընթանում են փակ դռների ետևում։ Պետությունների ղեկավարներից բացի, զրույցին […] ...
23:42 15.08.2025
Երևանում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքներըՄայրաքաղաքում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները, որոնք ընդգրկում են նաև անձրևընդունիչների, դիտահորերի նիշերի ուղղում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Երևանում մինչև տարեվերջ նախատեսված է կատարել շուրջ 280.000 քմ մակերեսով ասֆալբետոնե ծածկույթի փոխարինում: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:36 15.08.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը Անի Միքայելյանին դատավոր է նշանակելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել դատավոր նշանակելու մասին: ՀՀ նախագահի հրամանագրով Անի Միքայելյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի օգոստոսի 11-ի ԲԴԽ-53-Ո-101 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Անի ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի […] ...
23:32 15.08.2025
Պուտին-Թրամփ գագաթնաժողովը մեկնարկել է ԱՄՆ նախագահի լիմուզինում անձնական զրույցովԷլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմական բազայի օդանավակայանում լուսանկարվելու արարողությունից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրավիրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին գնալ բանակցությունների վայր իր զրահապատ Cadillac One լիմուզինով, որը հայտնի է «Գազան»(The Beast) անունով: Այսպիսով, առաջնորդները սկսել են իրենց դեմ առ դեմ զրույցը բանակցությունների գլխավոր վայր գնալու ճանապարհին։ ...