Արմաթ կրթական ծրագիրն արտահանվում է Հնդկաստան      – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+25.09 oC

Արմաթ կրթական ծրագիրն արտահանվում է Հնդկաստան     

17:13 06.10.2019

Այսօր՝ առավոտյան 10:00-ին, Մերգելյան ինստիտուտի Երևան Էքսպո կենտրոնում տեղի ունեցավ ՏՏ ոլորտի խոշորագույն և ամենասպասված միջոցառման՝ հոբելյանական Դիջիթեք Էքսպո 2019 ցուցահանդեսի բացման արարողությունը։ Վերջինիս ներկա էին 2019 թ.-ին Ֆորբս ամսագրի «Աշխարհի լավագույն ընկերություններ» («World’s Best Regarded Companies») ցուցակում երրորդ հորիզոնականը զբաղեցնող աշխարհահռչակ «Infosys» ընկերության համահիմնադիր Նարայանա Մուրթին և ԱՄԷ «Mubadala» ներդրումային ընկերության ղեկավար կազմը։

Բացման արարողությունից անմիջապես հետո ցուցահանդեսի Արմաթ ինժեներական լաբորատորիաների տաղավարում ստորագրվեց Արմաթ կրթական ծրագիրը Հնդկաստանի Հանրապետություն արտահանելու մասին պայմանագիր։ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը և «BattleLab India Pvt LTD» ընկերությունը ներկայացնող բժիշկ, գործարար և սոցիալական ակտիվիստ Վիջայ Շահը, ստորագրելով վերոնշյալ փաստաթուղթը, շեշտեցին կրթական ոլորտում միջազգային նման համագործակցության կարևորությունը։

Հիշեցնենք, որ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների հիմնման ծրագիրը նախաձեռնել և իրականացնում է ԱՏՁՄ-ն։ Այժմ Հայաստանի, Արցախի և Վրաստանի տարածքում գործում են 250-ից ավելի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ, որտեղ ավելի քան 6500 երեխա ստանում է անվճար ինժեներական կրթություն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բայդենը խոստովանել է, որ ներման հրամանագրերը ավտոմատ կերպով են ստորագրվում

09:10 14.07.2025

Բայդենը խոստովանել է, որ ներման հրամանագրերը ավտոմատ կերպով են ստորագրվում

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը հաստատել է, որ իր անունից ներման մասին որոշումները ստորագրելու համար օգտագործվել է ավտոմատ ստորագրություն, սակայն ասել է, որ ներման բոլոր որոշումները կայացվել են անձամբ իր կողմից, և որ ինքը ստիպված է եղել դիմել ավտոմատ ստորագրության ՝ փաստաթղթերի մեծ քանակի պատճառով։ «Դրանք չափազանց շատ էին», – ասել է Բայդենը The New […] ...

Al Jazeera․ Գազայում Իսրայելի օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 95 պաղեստինցի

09:00 14.07.2025

Al Jazeera․ Գազայում Իսրայելի օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 95 պաղեստինցի

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածների հետևանքով զոհվել է 95 պաղեստինցի, հաղորդում է կատարական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը։ Հեռուստաալիքը նշում է, որ Իսրայելը շարունակել է իր հարձակումները Գազայի հատվածի վրա, այդ թվում՝ մարդաշատ շուկայի և ջրամատակարարման կետի վրա, որի հետևանքով զոհվել է առնվազն 95 պաղեստինցի։ Գազայի շուկայի վրա Իսրայելի կողմից իրականացված […] ...

Ճապոնիան սկսել է «Ֆուկուսիմա-1» ատոմակայանից օվկիանոսային 13-րդ արտանետումը

08:50 14.07.2025

Ճապոնիան սկսել է «Ֆուկուսիմա-1» ատոմակայանից օվկիանոսային 13-րդ արտանետումը

Ճապոնական «Տոկիո Էլեկտրիկ Փաուեր» (TEPCO) էներգետիկ ընկերության մասնագետները սկսել են «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի մաքրված տեխնոլոգիական ջրի տասներեքերորդ խմբաքանակի արտանետումը։ Այս մասին հայտարարել է ճապոնական ընկերությունը։ Հաջորդ փուլի շրջանակներում, ինչպես նախորդ անգամներում, նախատեսվում է օվկիանոս արտանետել 7,8 հազար տոննա ջուր։ 2011 թվականի մարտին «Ֆուկուսիմա-1» ատոմակայանին հարվածեց ցունամին, որը հանգեցրեց երեք ռեակտորների փլուզման, պայթյունների և մեծ քանակությամբ ռադիոակտիվ […] ...

Բիթքոյնի գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 120,000 դոլարը

08:39 14.07.2025

Բիթքոյնի գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 120,000 դոլարը

Բիթքոյնի գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 120,000 դոլարը, ըստ Binance կրիպտոարժույթային բորսայի առևտրային տվյալների։ «Binance Market Data-ի տվյալներով՝ Bitcoin-ը հատել է 120,000 դոլարի սահմանը և ներկայումս վաճառվում է 121,214.56 դոլարով», – ասվում է կայքում։ Բիթքոյնը իր նախորդ ռեկորդը սահմանեց ուրբաթ օրը, երբ դրա արժեքը գերազանցեց 116,000 դոլարը։ Բորսայի տեղեկատվության համաձայն՝ տարեսկզբից ի վեր […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:27 14.07.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել

08:15 14.07.2025

Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել

Այսօր նախատեսված է եռակողմ հանդիպում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ: Նիկոլ Փաշինյանը կհանդիպի նաև ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսի և Բելգիայի վարչապետ Բարտ Դը Վեվերի հետ։ ...

BACK_TO_TOP