Ի հաշիվ հարյուրավոր ընտանիքների ունեզրկման՝ անօրինական շահույթ են ստացել առանձին գործարարներ. Արման Թաթոյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+14.09 oC

Ի հաշիվ հարյուրավոր ընտանիքների ունեզրկման՝ անօրինական շահույթ են ստացել առանձին գործարարներ. Արման Թաթոյան

11:18 07.10.2019

Այսօր ԱԺ-ում կազմակերպված հանրային լսումների ժամանակ իր ելույթում ՄԻՊ Արման Թաթոյանը խոսել է Հյուսիսային պողոտա-Կասկադ կառուցապատումների ընթացքում սեփականատերերի նկատմամբ կատարված ապօրինությունների մասին:

«Կառուցումն իրագործելու անվան տակ տեղի է ունեցել սեփականության վերաբաշխում՝ անթույլատրելիորեն, անարդարացի, որի ընթացքում ի հաշիվ հարյուրավոր ընտանիքների ունեզրկման՝՝ անօրինական շահույթ են ստացել առանձին գործարարներ, և Երևան քաղաքի կենտրոնական հատվածները կենտրոնացվել են առանձին անհատների ձեռքում, Երևանի կառուցապատման հետ կապված քաղաքացիներից վերցվել են նրանց պատկանող բնակարանները, և հարյուրավոր ընտանիքներ դարձել են անօթևան»,-ասել է Մարդու իրավունքների պաշտպանը:

Նա խոսել է նաև օրենքի բացերի մասին: Նշել է, որ այդպես էլ չընդունվեց օրենք, որը կսահմաներ «պետական կարիք» հասկացությունը:

Խոսել է այն մասին, որ սեփականատերերին փոխհատուցված գումարները համարժեք չեն եղել, որոնցով քաղաքացիները կկարողանային մեկ այլ բնակարան ձեռք բերել: Իսկ քաղաքացիները պատշաճ կամ ընդհանրապես տեղեկացված չեն եղել ու չեն մասնակցել գործընթացին, մի քանի տասնյակ ընտանիքներ, ըստ նրա, դիտվել են որպես տվյալ բնակարանների օգտագործողներ:

2006թ-ին ընդունվեց «Հասարակության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքը: Խոսեց Եվրոպական դատարան դիմած դեպքերի մասին, որոնցից մեկով հաստատվել են քաղաքացու իրավունքների խախտման հիմքերը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վենսը և Ռուբիոն Զելենսկու հետ քննարկել են Ուկրաինայի կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքը

23:59 18.05.2025

Վենսը և Ռուբիոն Զելենսկու հետ քննարկել են Ուկրաինայի կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքը

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ քննարկել են ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքը։ Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության կողմից տարածված հայտարարության մեջ։ Հաղորդագրության համաձայն՝ Վենսը, Ռուբիոն և Զելենսկին Հռոմում կայացած հանդիպման ժամանակ «քննարկել են հակամարտությունը կարգավորելու ընդհանուր նպատակը» և «կիսվել են հրադադարի և […] ...

ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները հաջորդ շաբաթ կհանդիպեն Եվրոպայում․ Ուիթքոֆ

23:30 18.05.2025

ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները հաջորդ շաբաթ կհանդիպեն Եվրոպայում․ Ուիթքոֆ

Միացյալ Նահանգների և Իրանի ներկայացուցիչները հաջորդ շաբաթ կհանդիպեն Եվրոպայում։ Այս մասին ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։ Նա գնահատում է, որ Միացյալ Նահանգները Իրանի հետ բանակցություններում «իր նպատակներին հասնելու բազմաթիվ եղանակներ» ունի։ «Մենք կարծում ենք, որ այս շաբաթ հանդիպում կունենանք Եվրոպայում։ Եվ մենք հույս ունենք, որ դա […] ...

Իրանի նախագահը հայտարարել է, որ պատժամիջոցները Թեհրանին չեն ստիպի զիջումների գնալ

23:10 18.05.2025

Իրանի նախագահը հայտարարել է, որ պատժամիջոցները Թեհրանին չեն ստիպի զիջումների գնալ

Պատժամիջոցները չեն կարող ստիպել Իրանի իշխանություններին ենթարկվել արտաքին ճնշմանը, կիրակի օրը Թեհրանում հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք ուզում են պատժամիջոցներ կիրառել մեր դեմ։ Մենք երբեք չենք հրաժարվի մեր խաղաղ միջուկային ծրագրից, անկախ նրանից, թե նրանք ինչ են անում։ Մենք չենք հանձնվի», – նրա խոսքերը մեջբերել է Press TV-ն։ Նա հիշեցրել է, որ Իրանը […] ...

Կոբախիձե. ԱՄՆ-ն խնայել է 2.5 միլիարդ դոլար՝ Աֆղանստանում և Իրաքում Վրաստանի շնորհիվ

22:47 18.05.2025

Կոբախիձե. ԱՄՆ-ն խնայել է 2.5 միլիարդ դոլար՝ Աֆղանստանում և Իրաքում Վրաստանի շնորհիվ

ԱՄՆ-ն խնայել է 2,5 միլիարդ դոլար՝ շնորհիվ վրացական զորքերի մասնակցության Աֆղանստանում և Իրաքում իրականացվող առաքելություններին։ Այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Ամերիկյան կողմը խնայել է 2,5 միլիարդ դոլար՝ շնորհիվ Աֆղանստանում և Իրաքում առաքելություններին մասնակցության։ Միևնույն ժամանակ, ամերիկյան բյուջեից մեր երկրին տրամադրված իրական ամերիկյան օգնությունը շատ ավելի քիչ է, քան […] ...

Իրանն ու Ադրբեջանը վարժանքներ են անցկացնում Լեռնային Ղարաբաղում

22:20 18.05.2025

Իրանն ու Ադրբեջանը վարժանքներ են անցկացնում Լեռնային Ղարաբաղում

Ադրբեջանում անցկացվում են Իրանի հետ համատեղ «Արազ-2025» զորավարժությունները։ Զորավարժություններին մասնակցելու համար Ադրբեջան են ժամանել Իսլամական Հանրապետության ռազմական անձնակազմի ղեկավարը և այլ մասնակիցներ։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Տեղեկատվության համաձայն՝ տեղի է ունեցել հանդիպում զորավարժությունների ղեկավարների և երկու երկրների այլ բարձրաստիճան ներկայացուցիչների միջև։ «Հանդիպմանը ներկայացվել է համառոտ տեղեկատվություն զորավարժությունների նպատակների, դրանց սցենարի […] ...

Ուիթքոֆը կարծում է, որ Թրամփ-Պուտին զրույցը հաջող կլինի

22:07 18.05.2025

Ուիթքոֆը կարծում է, որ Թրամփ-Պուտին զրույցը հաջող կլինի

ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ ակնկալում է հաջող արդյունքներ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև երկուշաբթի օրը նախատեսված հեռախոսազրույցից։ «Ես կարծում եմ, որ նախագահը հաջող զրույց կունենա Վլադիմիր Պուտինի հետ։ Նրանք ճանաչում են միմյանց։ Նախագահը վճռականորեն տրամադրված է այստեղ ինչ-որ բան անել, եթե ինքը չի կարող, ապա […] ...

BACK_TO_TOP