Գյումրիում թերություններով ասֆալտապատված փողոցները քաղաքապետարանը չի ընդունի. թեժ քննարկում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+20.09 oC

Գյումրիում թերություններով ասֆալտապատված փողոցները քաղաքապետարանը չի ընդունի. թեժ քննարկում

21:24 08.10.2019

Այսօր Գյումրու ավագանին հերթական նիստն է անցկացրել: Օրակարգային հարցերի մեծ մասը դարձյալ առնչվել է անհատ քաղաքացիներին ու տարբեր կառույցների տեղական բյուջեից ֆինանսական հատկացումներին:Օրակարգի 13 հարցերի քննարկումից հետո առաջին անգամ ավագանու անդամների և քաղաքապետարանի տարբեր բաժինների պատասխանատուների միջև  տեղի է ունեցել հարցուպատասխան։ Հետաքրքրող հարցերը վերաբերել են հիմնականում փողոցաշինական աշխատանքների ընթացքին, ինչպես նաև փողոցների լուսավորությանն ու ճանապարհային նշանների բացակայությանը։Համայնքային բյուջեից գումարային հատկացումներից մեկն էլ վերաբերում էր Գյումրիում քանդակագործության միջազգային սիմպոզիումի կազմակերպմանը: Այդ նպատակին ավագանին որոշեց մոտ մեկ միլիոն դրամ տրամադրել, մեկ այլ որոշմամբ՝ Արթուր Ալեքսանյանի մարզադպրոցը ցանկապատելու համար բյուջեից գումար հատկացվեց: Գումարի չափը որոշվել է նախագիծ-նախահաշիվ կազմելուց հետո՝ 340 հազար դրամ:Գյումրու բյուջեից ավելի մեծ գումար կտրամադվի կոմունալ ծառայության ավտոպարկը թարմացնելու համար: 14 ու կես միլիոն դրամով, բայց երկրորդային շուկայից գնելու են բեռնատար ու ավտոաշտարակ։ Օրակարգային հարցերից բոլորին կողմ քվեարկելուց հետո առաջին անգամ հարցուպատասախանի ձևաչափով շարունակվեց նիստը: Բնակկոմունալ բաժնի պետը նախ տեղյակ պահեց, որ նախատեսում են ասֆալտապատ փողոցները կահավորել արագաչափերով ու տեսախցիկներով։

«Մեկ շաբաթ առաջ մենք դիմել ենք ՀՀ ճանապարհային ոստիկանությանը՝ խնդրելով, որ ուսումնասիրություններ կատարեն Գյումրիում: Հատկապես նորակառույց փողոցներում տեղադրվեն արագաչափեր, իսկ խաչմերուկներին տեսախցիկներ, հիմա սպասում ենք պատասխանին»,- տեղեկացրել է Կնյազ Մանասյանը։

Այս հարցը ներկայացնելուց հետո Կոմունալ բաժնի պետին այլ հարցեր էլ ունեին: Կնյազ Մանասյանն այդպես էլ մնաց ամբիոնի մոտ կանգնած: Իսկ հարցերը վերաբերում էին փողոցաշինական աշխատանքների ընթացքին ու որակին։

«Փողոցներն արդեն ասֆալտապատել,  վերջացրել են, ուզում եմ իմանալ, թե ինչ չափորոշիչներով են ընդունվելու ասֆալտապատված փողոցները, քանի որ էդ փողոցների մեջ կան մի քանիսը, որ այդքան էլ լավ վիճակում չեն գտնվում, օրինակ՝ Երևանյան խճուղին»,- հարցրել է ավագանու անդամ Ավետիս Առաքելյանը:

«Երևանյան խճուղու մասին ասեկոսեներ են տարածվում, որ պիտի քանդվի, նորից ֆռեզ արվի ու ասֆալտապատվի: Յուրաքանչյուր փողոց ունի իր անհարթության որոշակի թույլատրելի սահմանը, դա մասնագիտական լաբորատորիաներն են ստուգում, արդեն եկել ստուգել են, չորս կտոր տարվել է ուսումնասիրության, մենք դեռևս պատասխան չունենք»,- ասել է բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետը:

«Այն փողոցները, որոնք Համաշխարհային բանկի միջոցներով արվեցին, եթե ունեն թերություն, չենք ընդունելու, միանշանակ, մինչև վերջին կաթիլն անելու են, որ լինի ամեն ինչ տեղը-տեղին: Վազգեն Սարգսյան փողոցում էլ կա թերություն, Տիգրան Մեծում էլ կա, ես ասել եմ՝ ամեն մի շինարար գլխով պատասխանատու է որակի համար: Հատուկ մեքենա ենք բերել, որն անցնում է ասֆալտի վրայով ու ցույց է տալիս բոլոր թերությունները, մենք փողոցները չենք ընդունի մինչև խնդիրները չվերացվեն»,- նշել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը։

Հետո անդրադարձան թափառող շների դեմ պայքարին: Ավագանու անդամները հետաքրքրվեցին, թե կենդանիների հանդեպ բռնությունը քրեականացվող օրենքն ընդունելուց հետո, ինչ մեթոդներ է պատրաստվում կիրառել թաղամասերում վտանգավոր, թափառող շների հարձակումներից բնակիչներին պաշտպանելու համար:

«Որոշակի աշխատանքներ մեր կողմից արվել են, քննարկումներ են եղել, հանդիպել ենք թափառող կենդանիների վնասազերծմամբ զբաղվող կազմակերպության ղեկավարների հետ: Մենք քննարկեցինք մի երկու տարբերակ, առաջինը, երբ ծառայությունների մատուցման պայմանագիր կնքենք կազմակերպության հետ, որ իրենք նույն ծառայությունները մատուցեն մեզ մոտ, բայց հրաժարվում են, ասում են՝ դուք բռնեք շներին, տեղափոխեք Երևան»,- քննարկումների մասին է խոսել Գյումրու փոխքաղաքապետ Հայկ Սուլթանյանը:

Վտանգավոր շներին հավաքելու գործը հաջորդ տարվանից նախատեսվում է վստահել քաղաքապետարանին կից ստեղծվող ոչ առևտևրային մի կազմակերպությանը կամ համայնքային կազմակերպություններից մեկում ավելացնել հաստիքներ թափառող շներին հավաքելու և խնամելու համար: Պարզվեց` այդ աշխատանքների համար կա նաև արդեն անհրաժեշտ տարածք ու շինություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

BRICS-ի առաջնորդները կոչ են արել Իսրայելին դուրս բերել զորքերը Սիրիայից

23:59 06.07.2025

BRICS-ի առաջնորդները կոչ են արել Իսրայելին դուրս բերել զորքերը Սիրիայից

Ռիո դե Ժանեյրոյում կայացած գագաթնաժողովից հետո ընդունված հայտարարության մեջ BRICS պետությունների ղեկավարները վերահաստատեցին իրենց հավատարմությունը Սիրիայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և կոչ արեցին Իսրայելին դուրս բերել իր զորքերը երկրից։ «Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը»,-ասվում է հռչակագրում։ Տեքստում նաև կոչ է արվում Իսրայելին անհապաղ դուրս բերել իր զորքերը […] ...

Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցում

23:40 06.07.2025

Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցում

BRICS երկրները պետք է առաջընթաց գրանցեն ազգային արժույթներով հաշվարկների հարցում, հայտարարել է Եգիպտոսի վարչապետ Մոստաֆա Մադբուլին։ ԲՐԻԿՍ-ի տասնյոթերորդ գագաթնաժողովը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը։ Բրազիլիա մեկնած ռուսական պատվիրակությունը գլխավորում էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք պետք է առաջընթաց գրանցենք ազգային արժույթներով ֆինանսական հաշվարկներում՝ համապատասխան BRICS-ի միջսահմանային հաշվարկների նախաձեռնությանը, և ավելացնենք […] ...

Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

23:18 06.07.2025

Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ որպես մշտական ​​անդամներ ներառելով ասիական, աֆրիկյան և լատինաամերիկյան պետություններին։ «Մեր առջև ծառացած վստահության ճգնաժամը հաղթահարելու համար մենք պետք է խորապես փոխենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Այն դարձնենք ավելի լեգիտիմ, ներկայացուցչական, արդյունավետ և ժողովրդավարական։ Ներառենք նոր մշտական ​​անդամներ Ասիայից, Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից և […] ...

Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

23:00 06.07.2025

Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Իտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:   ...

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում

22:40 06.07.2025

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը նախարարության ենթակա կառույցներում․ «Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասում տեսուչների երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզպետարանում. կողմերը վերահաստատել են համագործակցության իրենց հանձնառությունը։ Կիրակոսյանը […] ...

Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիս

22:20 06.07.2025

Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիս

Արևմուտքի կողմից ձևավորված գլոբալիզացիայի լիբերալ մոդելը սպառել է իր օգտակարությունը, և գործարար գործունեության տեղափոխումը զարգացող երկրներ խթանում է հզոր տնտեսական աճ, այդ թվում՝ BRICS-ում: Սա նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասոցիացիայի գագաթնաժողովում տեսակապի միջոցով ելույթ ունենալով: «Գլոբալ տնտեսական կարգի փոփոխությունը շարունակում է թափ հավաքել։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ լիբերալ գլոբալացման մոդելը հնանում […] ...

BACK_TO_TOP