Ռուանդան սկսել է արտադրել Աֆրիկայում առաջին սմարթֆոնը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+25.09 oC

Ռուանդան սկսել է արտադրել Աֆրիկայում առաջին սմարթֆոնը

08:42 09.10.2019

Ռուանդայի Mara Phones ընկերությունը սկսել է արտադրել Աֆրիկայում առաջին սմարթֆոնը՝ սեփական մշակմամբ։ Այս մասին հայտնում է տեղիThe New Times թերթը։

Հաղորդվում է, որ սկսվել է նորույթի 2 մոդելների սերիական թողարկում։ Mara X և Mara Z մոդելներն աշխատում են Android օպերացիոն համակարգով և գնորդի գրպանին կարժենան՝ համապատասխանաբար 175,7 հազար և 120,2 հազար ռուանդական ֆրանկ ($190 և $130)։

Մշակողները կարծում են, որ իրենց նորույթն ունակ է մրցակցել Samsung-ի արտադրանքի հետ։

Ընկերության գլխավոր տնօրեն Աշիշա Թաքարի խոսքով՝ իրենք առաջին անգամ Աֆրիկայում ստանձնել են արտադրական ամբողջական ցիկլը, ներառյալ բուն սխեման և ավելի մանր բաղադրիչները։ Խոսքն ընդհանուր 1000-ից ավելի դետալի մասին է։

Ռուանդայում սմարթֆոնների արտադրության գործարանի կառուցումն արժեցել է 24 մլն դոլար։ Այն կարող է օրական մինչև 1․2 հազար միավոր արտադրանք թողարկել։ Առաջին մատակարարումները Mara Group-ը ծրագրում է իրականացնել Անգոլա և Կոնգո։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 15.08.2025

SHANTNEWS

Ջերմուկի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ առաջխաղացման մասին լուրը չի համապատասխանում իրականությանը. ՊՆ

21:52 15.08.2025

Ջերմուկի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ առաջխաղացման մասին լուրը չի համապատասխանում իրականությանը. ՊՆ

Մամուլում և սոցցանցերում շարունակում է շրջանառվել «Ջերմուկի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ առաջխաղացման» վերաբերյալ ապատեղեկատվությունը: Փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե առաջխաղացման տեսքով դիրքային փոփոխություններ են տեղի ունեցել, ինչը, սակայն, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՊՆ մամուլի քարտուղարը: «Կոչ ենք անում զերծ մնալ կեղծ և չճշտված տեղեկություններ տարածելուց. պաշտպանության նախարարությունը ԶԼՄ համապատասխան […] ...

Պակիստանի հյուսիս-արևմուտքում ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր

21:41 15.08.2025

Պակիստանի հյուսիս-արևմուտքում ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր

Պակիստանի հյուսիս-արևմուտքում ուղղաթիռ է կործանվել, որի հետևանքով զոհվել է հինգ մարդ։ Այս մասին հայտնել է Reuters-ը։ Ըստ տեղեկությունների՝ անձնակազմի բոլոր անդամները, այդ թվում՝ երկու օդաչուները, զոհվել են։ Մի-17 ուղղաթիռը մարդասիրական օգնություն էր տեղափոխում ուժեղ անձրևներից տուժած շրջաններին։ Այն կործանվել է վատ եղանակային պայմանների պատճառով: Խայբեր-Պախտունխվա նահանգի նահանգապետը հայտարարել է, որ տարածաշրջանում սգո օր է հայտարարվել, […] ...

Պեսկովը հույս ունի, որ Պուտինի և Թրամփի հանդիպումը արդյունավետ կավարտվի

21:29 15.08.2025

Պեսկովը հույս ունի, որ Պուտինի և Թրամփի հանդիպումը արդյունավետ կավարտվի

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը պետք է արդյունավետ լինի, որպեսզի հետո քննարկվի Վլադիմիր Զելենսկու մասնակցությամբ եռակողմ գագաթնաժողովի հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Հարցին, թե ինչպես պետք է ավարտվի առաջնորդների հանդիպումը Ալյասկայում, որպեսզի խոսվի եռակողմ հանդիպման մասին, Կրեմլի ներկայացուցիչը պատասխանել է. «Արդյունավետ»։ ...

Հայաստան – Պորտուգալիա խաղի բոլոր տոմսերը վաճառվել են․ ԱԱ-2026

21:17 15.08.2025

Հայաստան – Պորտուգալիա խաղի բոլոր տոմսերը վաճառվել են․ ԱԱ-2026

Ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի առաջին տուրի Հայաստան – Պորտուգալիա խաղի բոլոր տոմսերն առցանց եղանակով վաճառվել են։ Այս մասին հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Սեպտեմբերի 6-ին «Հանրապետական» ստադիոնում կայանալիք խաղի տոմսերի վաճառքը սկսվել էր առավոտյան, մեկ ժամ անց հսկայական քանակի այցելությունների պատճառով tickets.ffa.am կայքի աշխատանքը խափանվել էր: Ըստ ՀՖՖ […] ...

Աշտարակի խճուղում բախվել են «Mercedes»-ը և «Նիվա»-ն․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս

21:04 15.08.2025

Աշտարակի խճուղում բախվել են «Mercedes»-ը և «Նիվա»-ն․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս

Օգոստոսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում Աշտարակի խճուղում բախվել են «Mercedes» մակնիշի և «ՎԱԶ 2121» (Նիվա) մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում […] ...

BACK_TO_TOP