19:00 12.10.2019
Հոկտեմբերի 13-ը Բանտային կրթության միջազգային օրն է: 30 տարի առաջ քաղաքացիական հասարակությունը կոչ արեց բանտարկյալների համար կրթության պայմաններ ստեղծել: Այս կոչին արձագանքեցին աշխարհի շատ երկրներ: Իսկ ինչպիսի՞ն է Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում իրականացվող կրթության առկա վիճակն ու արդյո՞ք ապահովում է անազատության մեջ գտնվող դատապարտյալների կրթություն ստանալու սահմանադրական իրավունքը:
Այս հարցերի շուրջ «ԴԻ-Վի-ՎԻ ինթերնեյշնլ» հայաստանյան գրասենյակը Գյումրիում կազմակերպել էր քննարկում, որին մասնակցում էին արդարադատության համակարգի պատասխանատուները և բանտային կրթության թեման լուսաբանած լրագրողները:
Հայաստանի 12 քրեակատարողական հիմնարկներից միայն երեքում են դատապարտյալներն օգտվում կրթություն ստանալու իրավունքից: Սա մասնագետները համարում են դատապարտյալների հանդեպ խտրական վերաբերմունք, թեև բանտային պայմաններում կրթություն ստանալը պարտադիր չէ:
Կրթվելու այս կամ այն կրթական ծրագրերին մասնակցելու ցանկություն հայտնում է դատապարտյալը:
Քրեակատարողական հիմնարկներում մշտապես կրթությունն իրականացվել է երկու եղանակով՝ ֆորմալ և ոչ ֆորմալ: Ֆորմալ կրթական ծրագիրը պարտադիր էր խորհրդային տարիներին, երբ բոլոր դատապարտյալներին միջնակարգ կրթություն ստանալուց հետո տրվում էր ատեստատ: Հիմա ավելի տարածված է ոչ ֆորմալ կրթությունը:
«Կրթության կազմակերպման ձևերը` լինի դրսեկություն, թե ստացիոնար կրթություն, կապված է ուղղիչ հիմնարկի տեսակից, պատժի տեսակից, ժամկետներից։ Օրինակ` բաց ուղղիչ հիմնարկում դատապարտյալը կարող է անգամ ստացիոնար բարձրագույն կրթություն ստանալ` դուրս գալով տարածքից, գնալով դասի և վերադառնալով»,- ասել է իրավաբանական գիտությունների թեկնածու Դավիթ Թումանյանը։
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալը նշում է, որ կրթությամբ հետաքրքրված դատապարտյալների թիվը նախորդ տարիների համեմատ ավելացել է` 96-ն արդեն կրթություն է ստանում, ևս 40-ի դիմումները մերժվել են տեղերի սահմանափակ լինելու պատճառով:
Ցմահ դատապարտյալներն հետաքրքրված են բիզնես դաս մասնագիտությամբ:
«Ի զարմանս մեզ` այսօր մեր բիզնես դասի հաճախորդների մեծ մասը ցմահ դատապարտյալներն են, ես չեմ կարող ասել, թե ինչու են հենց այս մասնագիտությամբ հետաքրքրված, բայց մենք 2 խումբ ունենք ցմահ դատապարտյալների, ասեմ ավելին, որ մեծ առաջադիմություն կա նաև սովորելու մեջ»,- նշել է «Արմավիր» ՔԿՀ-ի պետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը։
Դատապարտյալների կրթության իրավունքի իրացման տեսանկյունից առավել խոցելի են համարվում անչափահասները: Նրանցից շատերը անազատության մեջ են հայտնվում թերի կրթությամբ, անգամ տառաճանաչ չեն:
Մանկավարժների ամենադժվար ու բարդ աշխատանքը դատապատյալ անչափահասների հետ է: Ռիսկային պայմաններում աշխատող ուսուցիչների աշխատավարձը ոչնչով չի տարբերվում հանրակրթական դպրոցներում դասավանդող մասնագետների աշխատավարձից: Հենց արտոնությունների ու հավելավճարների բացակայությունն էլ շատ դեպքերում ստիպում է հրաժարվել բանտային պայմաններում դասավանդելուց:
Ազատազրկման վայրերում կրթություն ստանալը ոչ միայն հետագայում հասարակություն վերադառնալիս կնպաստի աշխատանք գտնելու գործում, այլ հենց պատիժը կրելու ընթացքում կարող է դրական ազդեցություն ունենալ վաղաժամ ազատման գործի վրա:
Մի քանի հաջողված դեպքեր վերջին տարիներին Հայաստանում գրանցվեցին, բայց ըստ անցկացված հարցումների, հասարակությունը դեռ թերահավատորեն է վերաբերում, իսկ գործատուների հիմնական մասը խուսափում է աշխատանքի ընդունել կալանքից ազատվածներին` անկախ նրանց մասնագիտական բարձր որակներից:
21:10 14.05.2025
AFP. Մավրիտանիայի նախկին նախագահը դատապարտվել է 15 տարվա ազատազրկմանՄավրիտանիայի վերաքննիչ դատարանը նախկին նախագահ Մոհամեդ Ուլդ Աբդել Ազիզին դատապարտել է 15 տարվա ազատազրկման՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Այս մասին հայտնել է AFP գործակալությունը։ Ազիզը, որը երկիրը ղեկավարել էր 2008-ից 2019 թվականներին, այս գործում ներգրավված էր տասնյակ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին, այդ թվում՝ երկու նախկին վարչապետների, նախկին նախարարների և գործարարների։ Նրանք մեղադրվում էին ապօրինի […] ...
20:58 14.05.2025
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 Մանուշյան փ. 36-69 առանձնատներ, Էմինի փ. 58-93 առանձնատներ, Գրիգոր Արծրունի փ. 6-22 առանձնատներ, Հր.Քոչարի փ. 9-11 շենքեր, թիվ 56 դպրոց և Գյուլբենկյան փ. 34Ա շենք, Երևանի Նոր Նորք վարչական […] ...
20:45 14.05.2025
Հայաստանի դատական համակարգի պատվիրակությունը ճանաչողական այցով Լատվիայում էրՄայիսի 6-ին ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներին – Փուլ II» ծրագրի շրջանակում Հայաստանի դատական համակարգի պատվիրակությունը երկօրյա այցով Լատվիայի Հանրապետությունում էր՝ ուսումնասիրելու դատարանների կառավարման և արդիականացման լավագույն փորձը։ Ճանաչողական այցի հիմքում լավագույն փորձի փոխանակումն էր, նպատակը՝ դատական համակարգի կարողությունների կատարելագործումը դատարանների արդյունավետ կառավարման և դատական համակարգի բարեփոխումների իրականացման համատեքստում։ Այս մասին հայտնել […] ...
20:29 14.05.2025
Երևանում ուժեղ քամու հետևանքով ծառի ճյուղը պոկվել և ընկել է կայանված «Toyota Camry»-ի վրաՄայիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբացի 2Ա շենքի դիմաց ծառի ճյուղը պոկվել և ընկել է ավտոմեքենայի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ ուժեղ քամու հետևանքով ծառի ճյուղը պոկվել և ընկել է […] ...
20:12 14.05.2025
Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում ձևավորված տեսլականն ու հեռանկարներըՄայիսի 14-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այց է կատարել նաև Բրյուսել: Նախարար Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում ձևավորված տեսլականն ու հեռանկարները, ինչպես նաև համատեղ աշխատանքներն՝ ուղղված […] ...