Ի՞նչ է խոստացել վարչապետը զոհված զինծառայողների ծնողներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.90
  • 436.91
WEATHER
+20.09 oC

Ի՞նչ է խոստացել վարչապետը զոհված զինծառայողների ծնողներին

12:01 17.10.2019

Զոհված զինծառայողների մի խումբ մայրեր այսօր դարձյալ հավաքվել են կառավարության շենքի դիմաց: Մեր թղթակցի հետ զրույցում նրանք նշել են, որ հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:  Վարչապետը կառավարության նախորդ նիստերից մեկի օրը դուրս էր եկել շենքից և խոստացել զոհված զինծառայողների ծնողներին, որ կընդունի նրանց և կքննարկեն նրանց պահանջները:

Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների մայրերը պահանջում են փոխհատուցում բոլոր դեպքերի համար, անկախ այն հանգամանքից, թե որ ժամանակահատվածում է գրանցվել զինծառայողի մահը: Զոհված զինծառայողների մայրերից Նունե Հակոբյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք իրենց անտեսված են զգում:

Հակոբյանը հիշեցրեց՝ իրենց որդիները կյանքեր են փրկել, և եթե մարտի 1-ի զոհերի հարազատներին գումարի փոխհատուցում են տալիս, պետք չէ անտեսել նաև իրենց:

Նա հայտնեց, որ վարչապետը իրենց խոստացել է՝ կքննարկեն իրենց դիմումը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Կրթվելը նորաձև է»` Կառավարության շենքում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

20:10 04.06.2025

«Կրթվելը նորաձև է»` Կառավարության շենքում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ կառավարության շենքում այսօր անցկացվել է «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

SHANTNEWS

20:00 04.06.2025

SHANTNEWS

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

19:53 04.06.2025

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Աշխատանքային հանդիպում՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում

19:43 04.06.2025

Աշխատանքային հանդիպում՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Բադալյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որին մասնակցել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածը կառուցող շինարարական, տեխհսկողությունն ու ճանապարհի նախագծումն իրականացրած կազմակերպությունների ներկայացուցիչներ, Ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցներ։ Հանդիպման նպատակն էր քննարկել կատարվող աշխատանքները, տալ լուծումներ ընթացիկ հարցերին և նախանշել առաջիկա անելիքները։ Շինարարական և տեխհսկողությունն իրականացնող կազմակերպությունների պատասխանատուները ներկայացրել […] ...

Հուլիսից Գերմանիայի վիզայի դիմումների ընդունման կարգը կփոխվի

19:39 04.06.2025

Հուլիսից Գերմանիայի վիզայի դիմումների ընդունման կարգը կփոխվի

Շենգենյան վիզայի դիմումները 2025 թվականի հուլիսից կընդունվեն միայն TLScontact-ում։ Այս մասին հայտնում են Հայաստանում Գերմանիայի դեսպանությունից: «Փոփոխությունների շրջանում կպակասեցվի առաջարկվող պայմանավորվածությունների քանակը, և կերկարի սպասելաժամանակը։ Մինչև հունիսի վերջը ներառյալ, եթե արդեն ունեք պայմանավորվածություն, վիզաների դիմումները կընդունի Երևանում Գերմանիայի դեսպանությունը ։ Փոփոխությունների շրջանում դեսպանությունը սկզբունքորեն չի պատասխանի պայմանավորվածությունների վերաբերյալ հարցումներին»,- ասվում է հաղորդագրության մեջ: ...

Աղվանի-Լծեն ավտոճանապարհի 20-րդ կմ-ն քարաթափման հետևանքով դարձել է միակողմանի երթևեկելի

19:28 04.06.2025

Աղվանի-Լծեն ավտոճանապարհի 20-րդ կմ-ն քարաթափման հետևանքով դարձել է միակողմանի երթևեկելի

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Աղվանի-Լծեն ավտոճանապարհի 20-րդ կմ-ն քարաթափման հետևանքով դարձել է միակողմանի երթևեկելի։ ...

BACK_TO_TOP