12:15 17.10.2019
Վերջին շրջանում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի աշխատանքային նախագծի որոշ դրույթներ թեժ քննարկումների առիթ են դարձել: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ առաջարկվող օրենքի նոր նախագծով բարձրագույն կրթական հաստատություններում այլևս պարտադիր չեն լինի հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն առարկաների դասավանդումը:
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցուման անդրադարձավ այս խնդրին:
«Շատ հաճախ աղմուկն ավելի շատ է, քան իրական քննարկումները: Ես պարզապես կոչ կանեմ՝ հայոց լեզուն, հայ գրականությունն ու հայոց պատմությունն ինձանից չպաշտպանել, որովհետև հայագիտական առարկաների բլոկի դասավանդման հետ կապված իմ դիրքորոշումը շատ վաղուց եմ հայտնել: Երևի հիշում եք, որ 2010 թվականին կար «Դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնությունը, որի հիմնադիրներից մեկը ես եմ: Ինձ համար տարօրինակ է, որ այսքան պաթոսախառը և հայրենասիրական տեքստեր այն ժամանակ այս ծավալի չկային: Ո՞ւր էին այդ մարդիկ, երբ որ շատ ռեալ վտանգված էր դպրոցներում այս առարկաների դասավանդումը: Մենք ընդամենը 50-100 հոգի էինք: Հիմա բոլորը կարողանում են իրենց կուրծքը ծեծել ֆեյսբուքներում, բայց իրական քննարկումների մեջ չմտնել: Իսկ լուծումները, որոնք մենք տվել ենք, շատ տրամաբանական են»:
Նախարարը նշեց, որ այս նախագծով նպատակ ունեն այդ առարկաների ուսուցումը խորացնել դպրոցներում:
«Դուք գիտեք, որ դպրոցները 12-ամյա են և, ըստ էության, մեր ուսանողներն այն ավարտում են 18 տարեկանում: Եվ, եթե նախկինում բուհ ընդունվելը 16 տարեկանից էր և շատ հաճախ ասում էին, որ դպրոցում տարիքը չի ներում, օրինակ՝ հայոց պատմությունն ընկալել այն ծավալով, ինչպես հնարավոր է հասուն տարիքում, այդ հարցը լուծված է:
Մենք սրանով ուժեղացնում ենք դպրոցում տվյալ առարկաների դասավանդումը, այսինքն՝ բովանդակությունը փոխվում է այնպես, որ դրա կրկնումը բուհերում անհրաժեշտ չի լինում: Այս քայլով մենք հայագիտական բլոկն ուժեղացնում ենք դպրոցում: Ըստ էության, գիտելիքի հիմնական պաշարը նրանք ստանալու են դպրոցում և անցնելով բուհեր՝ մասնագիտական ուղղություններով ավելի շատ առարկաներ են կարողանալու անցնել: Սա ամենևին չի նշանակում, որ բուհերն այս առարակները հանում են: Բուհերն իրենց որոշմամբ կարող են ծրագրերում ունենալ հայագիտական բլոկի առարկաներ, այստեղ որևէ արգելք չկա: Ասեմ ավելին՝ մենք մի դրույթ ենք մտցրել, որը նախկինում չի եղել. բուհերում բոլոր ընդունվողները պարտադիր հայոց լեզու են հանձնելու: Այսինքն, մենք ևս մեկ անգամ նրա 12-ամյա գիտելիքը ստուգելու ենք»:
Նա նաև կոչ արեց այս ամենն ավելի առարկայական քննարկել և ոչ էմոցիոնալ առումով: Նա նաև նշեց, որ մի խումբ մարդիկ էլ այստեղ անձնական շահն են հետապնդում:
«Հասկանում եմ, որ կան մի խումբ մարդիկ, որ կուրծք են ծեծում: Ինչի՞ համար, նրա, որ զրկելու են ավանդաբար երաշխավորված իրենց դասաժամերից, որոշակի կոռուպցիան համակարգի մեջ ներգրավվելուց: Ասեմ ավելին՝ մենք այլ պարտադիր առարկարկաների վերանայում էլ ենք անելու, մասանվորապես՝ իրավագիտությանը, որովհետև նախկինում կար մի խումբ, այդ թվում նաև կառավարությունում, որ իրենց գործընկերներին դասաժամերով ապահովելու համար ինչ-որ հայեցակարգ գրեցին, որպես պարտադիր առարկա այս առարկան մտցրեցին ու իրենց գործընկերների համար ապահովեցին դասաժամեր: Իրավագիտությունը նույնպես լավ որակի պետք է դասավանդվի 12-ամյա դպրոցում և քաղաքացին բազային գիտելիքով գա բուհ և ստանա մասնագիտություն»:
20:20 16.08.2025
Էրդողանը ողջունել է Ալյասկայում Պուտինի և Թրամփի հանդիպումըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև Ալյասկայում կայացած հանդիպումը նոր խթան է հաղորդել Ուկրաինայի հակամարտության կարգավորման ուղիների որոնմանը։ «ԱՄՆ նախագահ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Պուտինի միջև Ալյասկայում կայացած բանակցությունները նոր խթան են հաղորդել ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու ուղիների որոնմանը։ Մենք ողջունում ենք Ալյասկայի գագաթնաժողովը […] ...
19:55 16.08.2025
Զախարովան կատակել է «կամավորների կոալիցիայի» հանդիպման մասինԿիրակի օրը «Կամավորների կոալիցիայի» առցանց հանդիպում անցկացնելու մտադրություն ունեցող եվրոպացի առաջնորդները չպետք է մոռանան անձեռոցիկների և շաքարի գդալների մասին, իր Telegram ալիքում կատակել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ, կիրակի օրը տեսակապի […] ...
19:44 16.08.2025
Պետդեպարտամենտը դադարեցրել է վիզաների տրամադրումը Գազայի բնակիչներինՊետդեպարտամենտը կասեցրել է վիզաների տրամադրումը Գազայի հատվածի բնակիչներին։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ, որը տեղադրվել է X կայքում։ «Գազայի բնակիչների համար բոլոր մուտքի վիզաների տրամադրումը կասեցվել է, քանի դեռ մենք լիարժեք և մանրակրկիտ վերանայում ենք վերջին մի քանի օրերի ընթացքում բժշկական և մարդասիրական աշխատողների համար ժամանակավոր վիզաների փոքր քանակի տրամադրման գործընթացն ու […] ...
19:33 16.08.2025
Տուսկ. Ուկրաինայի ապագայի համար խաղը մտել է վճռորոշ փուլՈւկրաինայի ապագայի և Եվրոպայի անվտանգության համար խաղը մտել է վճռորոշ փուլ։ Այս կարծիքը հայտնել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը՝ մեկնաբանելով Ալյասկայում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի արդյունքները։ «Ուկրաինայի ապագայի, Լեհաստանի և ամբողջ Եվրոպայի անվտանգության համար խաղը մտել է վճռորոշ փուլ», – գրել է Տուսկը X-ում՝ նշելով, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «կրկին ապացուցել է», որ ինքը հմուտ […] ...
19:22 16.08.2025
WSJ. Թրամփը ԵՄ առաջնորդներին հայտնել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եվրոպացի առաջնորդներին հայտարարել է, որ ավելի քան նախկինում պատրաստ է Ուկրաինային տրամադրել ԱՄՆ-ի կողմից ուղղակի անվտանգության երաշխիքներ, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հրատարակության տվյալներով՝ Թրամփն այս հայտարարությունն արել է եվրոպացի առաջնորդների հետ հեռախոսազրույցի ժամանակ, որը տեղի է ունեցել նրա ինքնաթիռում՝ Ալյասկայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ […] ...