Էրդողանը ողջունել է Ալյասկայում Պուտինի և Թրամփի հանդիպումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+23.09 oC

Էրդողանը ողջունել է Ալյասկայում Պուտինի և Թրամփի հանդիպումը

20:20 16.08.2025

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև Ալյասկայում կայացած հանդիպումը նոր խթան է հաղորդել Ուկրաինայի հակամարտության կարգավորման ուղիների որոնմանը։

«ԱՄՆ նախագահ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Պուտինի միջև Ալյասկայում կայացած բանակցությունները նոր խթան են հաղորդել ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու ուղիների որոնմանը։

Մենք ողջունում ենք Ալյասկայի գագաթնաժողովը և հույս ունենք, որ Ուկրաինայի նախագահ Զելենսկիի մասնակցությամբ այս նոր գործընթացը հիմք կդնի երկարատև խաղաղության համար», – գրել է Էրդողանը X-ում։

Նա հավելել է, որ «Թուրքիան պատրաստ է անել հնարավոր ամեն ինչ՝ Ուկրաինայում խաղաղության հաստատմանը նպաստելու համար»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կամչատկայում 5.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

21:17 16.08.2025

Կամչատկայում 5.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Կամչատկայի երկրամասում գրանցվել է 5.3 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 469 կմ հեռավորության վրա։ Օջախը գտնվել է 28.6 կմ խորության վրա։ Ավերածությունների, տուժածների մասին չկան տեղեկություններ: ...

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

21:00 16.08.2025

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Նալբանդյան փ. 3, 5, 7, 7/1 շենքեր, Արամի փ. 2, 4 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արամի փ. 4/3 շենք, Աբովյան փ. 2/5 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի […] ...

Օգնության են հասել փրկարարները

20:55 16.08.2025

Օգնության են հասել փրկարարները

Օգոստոսի 16-ին, ժամը 16։28-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացուն պատգարակով իջեցրել […] ...

Մերցը հայտարարել է ԱՄՆ-ի պատրաստակամության մասին մասնակցելու Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին

20:53 16.08.2025

Մերցը հայտարարել է ԱՄՆ-ի պատրաստակամության մասին մասնակցելու Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին

Միացյալ Նահանգները, եվրոպական երկրների հետ, պատրաստ է մասնակցել Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ «Այսօր առավոտյան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեզ մանրամասն ներկայացրեց զրույցի բովանդակությունը, որը շատ ավելի ծավալուն էր, քան մենք տեսանք մամուլի ասուլիսում։ Եվ հիմա անվտանգության երաշխիքները օրակարգում են։ Եվ լավ լուրն այն է, որ Ամերիկան պատրաստ է […] ...

Հրշեջ-փրկարարները մարել են տանիքում բռնկված հրդեհը

20:47 16.08.2025

Հրշեջ-փրկարարները մարել են տանիքում բռնկված հրդեհը

Օգոստոսի 16-ին, ժամը 14:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վարդանանց փողոցի շենքերից մեկի տանիքից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։12-ին, մարվել՝ 15։40-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատար-րերը (մոտ 40 քմ)։ ...

NYT. Թրամփը Եվրոպային առաջարկել է Դոնբասը ճանաչել որպես ռուսական

20:42 16.08.2025

NYT. Թրամփը Եվրոպային առաջարկել է Դոնբասը ճանաչել որպես ռուսական

Ալյասկայում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եվրոպացի առաջնորդներին առաջարկել է խաղաղության ծրագիր, որը ենթադրում է Ուկրաինայի կողմից Դոնբասի ամբողջ տարածքի զիջում Ռուսաստանին, այդ թվում՝ ռուսական զորքերի կողմից դեռևս չազատագրված տարածքների։ Այս մասին գրում է The New York Times-ը՝ հղում անելով եվրոպացի պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ Թրամփը կարծում է, որ […] ...

BACK_TO_TOP