Տուսկ. Ուկրաինայի ապագայի համար խաղը մտել է վճռորոշ փուլ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+23.09 oC

Տուսկ. Ուկրաինայի ապագայի համար խաղը մտել է վճռորոշ փուլ

19:33 16.08.2025

Ուկրաինայի ապագայի և Եվրոպայի անվտանգության համար խաղը մտել է վճռորոշ փուլ։ Այս կարծիքը հայտնել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը՝ մեկնաբանելով Ալյասկայում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի արդյունքները։

«Ուկրաինայի ապագայի, Լեհաստանի և ամբողջ Եվրոպայի անվտանգության համար խաղը մտել է վճռորոշ փուլ», – գրել է Տուսկը X-ում՝ նշելով, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «կրկին ապացուցել է», որ ինքը հմուտ խաղացող է։

Օգոստոսի 15-ին Ալյասկայի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում տեղի ունեցավ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

21:00 16.08.2025

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Նալբանդյան փ. 3, 5, 7, 7/1 շենքեր, Արամի փ. 2, 4 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արամի փ. 4/3 շենք, Աբովյան փ. 2/5 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի […] ...

Օգնության են հասել փրկարարները

20:55 16.08.2025

Օգնության են հասել փրկարարները

Օգոստոսի 16-ին, ժամը 16։28-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացուն պատգարակով իջեցրել […] ...

Մերցը հայտարարել է ԱՄՆ-ի պատրաստակամության մասին մասնակցելու Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին

20:53 16.08.2025

Մերցը հայտարարել է ԱՄՆ-ի պատրաստակամության մասին մասնակցելու Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին

Միացյալ Նահանգները, եվրոպական երկրների հետ, պատրաստ է մասնակցել Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ «Այսօր առավոտյան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեզ մանրամասն ներկայացրեց զրույցի բովանդակությունը, որը շատ ավելի ծավալուն էր, քան մենք տեսանք մամուլի ասուլիսում։ Եվ հիմա անվտանգության երաշխիքները օրակարգում են։ Եվ լավ լուրն այն է, որ Ամերիկան պատրաստ է […] ...

Հրշեջ-փրկարարները մարել են տանիքում բռնկված հրդեհը

20:47 16.08.2025

Հրշեջ-փրկարարները մարել են տանիքում բռնկված հրդեհը

Օգոստոսի 16-ին, ժամը 14:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վարդանանց փողոցի շենքերից մեկի տանիքից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։12-ին, մարվել՝ 15։40-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատար-րերը (մոտ 40 քմ)։ ...

NYT. Թրամփը Եվրոպային առաջարկել է Դոնբասը ճանաչել որպես ռուսական

20:42 16.08.2025

NYT. Թրամփը Եվրոպային առաջարկել է Դոնբասը ճանաչել որպես ռուսական

Ալյասկայում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եվրոպացի առաջնորդներին առաջարկել է խաղաղության ծրագիր, որը ենթադրում է Ուկրաինայի կողմից Դոնբասի ամբողջ տարածքի զիջում Ռուսաստանին, այդ թվում՝ ռուսական զորքերի կողմից դեռևս չազատագրված տարածքների։ Այս մասին գրում է The New York Times-ը՝ հղում անելով եվրոպացի պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ Թրամփը կարծում է, որ […] ...

Օգոստոսի 17-ին փակ է լինելու երթեւեկությունը Վանաձորի Բաղրամյան էստակադայով

20:31 16.08.2025

Օգոստոսի 17-ին փակ է լինելու երթեւեկությունը Վանաձորի Բաղրամյան էստակադայով

Օգոստոսի 17-ին՝ ժամը 9.00-18.00, շինարարական աշխատանքներով պայմանավորված, փակ է լինելու երթեւեկությունը Վանաձորի Բաղրամյան էստակադայով։ Կատարվելու են ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ ...

BACK_TO_TOP