32-ամյա տղամարդը 5.100.150 ՀՀ դրամ է վերցրել, սակայն աշխատանքի տեղավորելու ուղղությամբ որևէ միջոց չի ձեռնարկել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+27.09 oC

32-ամյա տղամարդը 5.100.150 ՀՀ դրամ է վերցրել, սակայն աշխատանքի տեղավորելու ուղղությամբ որևէ միջոց չի ձեռնարկել

11:35 23.10.2019

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ  Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Մեղադրանք է առաջադրվել 32-ամյա տղամարդուն:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 32-ամյա տղամարդը, խարդախությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու նախնական դիտավորությամբ, 2017 թվականի մայիսի 26-ից մինչև 2017 թվականի հունիսի վերջն ընկած ժամանակահատվածում, 40-ամյա իր ծանոթուհու վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափի գույքը խարդախությամբ հափշտակելու դիտավորությամբ, պատրաստակամություն է հայտնել կազմակերպել վերջինիս Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում բժշկուհու աշխատանքի տեղավորելու գործընթացը, որի համար պահանջել և մաս-մաս ստացել է ընդհանուր՝ 5.100.150 ՀՀ դրամ գումար, սակայն աշխատանքի տեղավորելու ուղղությամբ որևէ միջոց չի ձեռնարկել և խաբեությամբ, ապօրինի, անհատույց և շահադիտական նպատակով հափշտակել է վերոնշված գումարը՝ պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս:

Բացի այդ, 32-ամյա տղամարդը տեղեկանալով, որ 40-ամյա կնոջ ընկերուհին՝ ծնված 1977թ.,  չի կարողանում վերադարձնել պարտքով ընկերուհուն տրված գումարը, ի սկզբանե դիտավորություն ունենալով չկատարելու իր կողմից տրված խոստումները, խաբեության եղանակով զգալի չափերով խարդախություն կատարելու  դիտավորությամբ, պարտքով տրված գումարը հետ ստանալու հարցում նրան օժանդակելու պատրվակով, 2017 թվականի հուլիսին վերջինից ստացել է գումար, և խաբեությամբ ապօրինի, անհատույց, շահադիտական նպատակով հափշտակել է զգալի չափերով’ ընդհանուր 400.000 ՀՀ դրամ գումար, բայց վերադարձնելու ուղղությամբ որևէ գործողություն չի կատարել՝պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 32-ամյա տղամարդուն   մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 178-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին և քրեական գործը մեղադրական եզրակացությամբ  ուղարկվել է դատարան:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նեթանյահուն հույս ունի շուտով խաղաղություն հաստատել արաբական մի շարք երկրների հետ

11:00 11.07.2025

Նեթանյահուն հույս ունի շուտով խաղաղություն հաստատել արաբական մի շարք երկրների հետ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ակնկալում է, որ հրեական պետությունը մոտ ապագայում խաղաղության համաձայնագրեր կստորագրի մի շարք արաբական երկրների հետ։ «Մեր արաբ հարևանները թեթևացած շունչ քաշեցին Իրանի դեմ ռազմական գործողության կապակցությամբ։ Մենք արդեն հաշտություն ենք կնքել նրանցից մի քանիսի հետ, և շուտով խաղաղություն կկնքեն նրանցից մի քանիսի հետ», – ասել է նա Newsmax-ին տված հարցազրույցում։ Իսրայելի […] ...

Գալուզինը մեկնաբանել է Ռուսաստանի մասնակցությունը Բաքվի և Երևանի միջև կարգավորմանը

10:45 11.07.2025

Գալուզինը մեկնաբանել է Ռուսաստանի մասնակցությունը Բաքվի և Երևանի միջև կարգավորմանը

Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը, «Իզվեստիա»-ին ասել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Մենք կարծում ենք, որ պետք է շարժվենք այս ուղղություններով՝ պատրաստել խաղաղության պայմանագիր, բացել տարածաշրջանի տնտեսական կապերը և տրանսպորտային հաղորդակցությունները, սահմանազատել սահմանները, հաստատել երկխոսություն քաղաքացիական հասարակությունների և Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարանների միջև։ Եվ, իհարկե, ռուսական կողմը, որպես եռակողմ […] ...

Մեկնարկել է հ.156 մանկապարտեզի նոր շենքի շինարարությունը

10:44 11.07.2025

Մեկնարկել է հ.156 մանկապարտեզի նոր շենքի շինարարությունը

Մեկնարկել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Մինաս Ավետիսյան 4/2 հասցեում գտնվող հ.156 մանկապարտեզի նոր շենքի շինարարությունը: Գործընթացն իրականացվում է Երևանի էներգաարդյունավետության ծրագրի համաձայն: Մանկապարտեզը լինելու է 6 խմբանի՝ ամբողջությամբ համալրված հակահրդեհային, արևային ֆոտովոլտային, օդափոխության համակարգերով: ...

Սերոբյանի «Շերիֆի» վստահ հաղթանակը․ ԵԼ

10:30 11.07.2025

Սերոբյանի «Շերիֆի» վստահ հաղթանակը․ ԵԼ

Տիրասպոլի «Շերիֆը», որի կազմում խաղում է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սերոբյանը, ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում տանը 4-0 հաշվով ջախջախել է Կոսովոյի «Պրիշտինային»: Հեթ-տրիկ է գրանցել Բուրկինա Ֆասոն ներկայացնող հարձակվող Սիրիլ Բայալան: Սերոբյանը փոխարինման է դուրս եկել երկրորդ խաղակեսի մեկնարկից առաջ: Դիմակայության պատասխան խաղը տեղի կունենա մեկ շաբաթ անց: ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 11-ի 08։00 դրությամբ

10:13 11.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 11-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 11-ի 08։00 դրությամբ կազմել է 17.8°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

Թրամփը կարևոր հայտարարություն է անելու Ռուսաստանի վերաբերյալ

10:00 11.07.2025

Թրամփը կարևոր հայտարարություն է անելու Ռուսաստանի վերաբերյալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ի հետ զրույցում հայտարարել է, որ երկուշաբթի օրը կարևոր հայտարարություն կանի Ռուսաստանի վերաբերյալ, սակայն չի բացահայտել դրա բովանդակությունը։ «Ես հիասթափված եմ Ռուսաստանից, բայց կտեսնենք, թե ինչ կլինի հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում։ Կարծում եմ՝ երկուշաբթի օրը Ռուսաստանի վերաբերյալ կարևոր հայտարարություն կանեմ», – ասել է նա՝ հրաժարվելով մանրամասներ հաղորդել։ ...

BACK_TO_TOP