Շիրակի մարզի Ջրաձոր գյուղի տեղահանման հարցը դարձյալ օրակարգում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+28.09 oC

Շիրակի մարզի Ջրաձոր գյուղի տեղահանման հարցը դարձյալ օրակարգում է

21:55 23.10.2019

Հաջորդ տարվա բյուջեից 3 մլրդ դրամ է նախատեսվում Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի գյուղական բնակավայրերի շահառու ճանաչված անօթևան ընտանիքների բնակարանային խնդրի լուծման համար։

Ընտանիքներից 148-ը Շիրակի մարզի 9 գյուղերից են։ Առաջին անգամ հաշվի է առնվելու շահառուի ընտրությունը, հարցում է կատարվել՝ բնակարանների գնման վկայագի՞ր, թե՞ բնակարան կառուցելու համար ֆինանսական աջակցություն են ուզում: Նշենք, որ անօթևանների ամենամեծ թիվը Շիրակի մարզում Ջրաձոր գյուղն ունի:

Ինչպես հայտնի է, Կապսի ջրամբարի կառուցման համար գյուղը տեղափոխվելու է այլ տարածք, նոր տներ են կառուցվելու: Առայժմ հստակեցված չէ, թե երկրաշարժի հետևանքով անօթևան ճանաչված ընտանիքների բնակարանային խնդիրն ինչպե՞ս է լուծվելու՝ ամբողջ գյուղի վերաբնակեցման ծրագրի համատեքստո՞ւմ, թե՞ առանձին ծրագրով:

Գյումրիից մոտ 20 կմ հեռավորության վրա, Ջրաձոր գյուղ չհասած, այս տարածքն է առանձնացվել նոր Ջրաձոր կառուցելու համար: Գյուղի վարչական ղեկավար Գևորգ Հովակյանն ապագա գյուղի նոր տարածքն է ցույց տալիս, 15 տնտեսության պատկանող վարելահողերի վրա նոր տներ ու այլ ենթակառուցվածքներ են լինելու: Համայնքապետարանն այդ նպատակով 40 հա տարածք է հատկացրել:

Կապսի ջրամբարի կառուցման ծրագիրն ավելի քան 60 տարի է՝ հետաձգվում է, գյուղի տեղափոխման հարցը՝ նույնպես: Նոր գյուղի կառուցման համար մի քանի անգամ տարածքներ են հատկացվել, շինություններ կառուցվել, բայց ամեն ինչ կիսատ է մնացել, գյուղն էլ դեռ իր տեղում է:

Այն, ինչ կառուցվել է Ջրաձորում 100 տարի առաջ, այդպես էլ մնացել է, բնակարանները սեփականաշնորհված չեն, վերակառուցումներ տներում արգելել են: Ջրաձորում անվնաս ու բնակության համար անվտանգ տուն գյուղում չես գտնի: Տներ կան, որ տասնյակ տարիներ առաստաղները հենակների վրա են պահվում, ճաքերն անընդհատ ավելանում են, ու գյուղացիներն անկարող են որևէ միջոց ձեռնարկել:

Գյուղի բնակիչների մի մասն այս տարիների ընթացքում լքել է վթարային տները, ոմանք էլ տնակներում են ապրում: Հիմա Ջրաձորում 31 ընտանիք բնակարանի շահառու է երկրաշարժի հետևանքով ու փոխհատուցման է սպասում: Բայց ջրամբարի կառուցումը դարձյալ օրակարգում հայտնվելը, հավանաբար, փոխելու է ընտանիքների բնակապահովման ծրագրի ընթացքը:

Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանի խոսքերով՝ առաջարկ են ներկայացրել կառավարություն, որպեսզի անօթևանի կարգավիճակ ունեցող 31 ընտանիքների հարցն էլ քննարկվի ջրամբարի կառուցման համատեքստում, այսինքն՝ գյուղաբնակ 74 ընտանիքներից 43-ի համար, այսպես թե այնպես, պետությունն է տները կառուցելու, պատասխանատուները կողմ են, որ շահառու 31 ընտանիքների համար էլ պետությունը տներ կառուցի և ոչ թե նրանց շինարարության գումար տան, կամ բնակարանների գնման վկայագրեր:

Բայց ամեն դեպքում, մարզի մյուս գյուղական համայնքների նման, Ջրաձորի բնակիչների շրջանում ևս հարցում է արվել՝ բնակարանների գնման վկայագիր են ուզում, թե տուն կառուցելու համար գումար: 27 ընտանիք շինարարություն է նախընտրել:

Բայց շինարարությանը համաձայն են, եթե պետությունը կառուցի իրենց տները: Վկայագիր, թե նոր տան կառուցում… երկու տարբերակներից ջրաձորցիները թեև իրենց ընտրությունն արել են, բայց հստակեցված չի մնում հետևյալ հարցը՝ տները բնակիչներն են կառուցելու հատկացված գումարով, թե պետությունը: Սա հաջորդ տարի պարզ կդառնա, երբ սկսվի Կապսի ջրամբարի շինարարությունը, որը նախատեսվում է 6-7 տարում ավարտել, այսինքն՝ այս ժամկետներից է կախված նաև նոր բնակավայրի կառուցումը:

Մարզի մյուս գյուղերի 148 շահառուներից 90-ն էլ նախընտրել է վկայագիր, մյուսները՝ տուն կառուցելու համար ֆինանսական աջակցություն: Շահառու գյուղերում վաճառքի բնակարաններ չկան, բայց և ծրագիրը չի արգելում այլ բնակավայրերում տուն գնել:

Ալբերտ Մարգարյանի խոսքերով՝ հանրապետության մյուս բնակավայրերում վաճառքի բնակարաններ կան, թե ոչ, նման ուսումնասիրություն թեև չի արվել, բայց վկայագրի ծրագիրն ապացուցել է, որ դրանք իրացվում են, նշանակում է՝ շուկայում վաճառվող բնակարաններ կան: Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ էլ, եթե ընտանիքը սահմանված ժամկետում չիրացնի վկայագիրը, այսինքն՝ բնակարան չգնի, վկայագիրը կմարվի, ընտանիքն էլ շահառու այլևս չի համարվի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 11.07.2025

SHANTNEWS

Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համար

21:48 11.07.2025

Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...

Միշտ կլինեմ մադրիդիստա․ Մոդրիչ

21:38 11.07.2025

Միշտ կլինեմ մադրիդիստա․ Մոդրիչ

Լուկա Մոդրիչը Real Madrid TV-ի հետ զրույցում ամփոփել է ակումբում անցկացրած 13 տարիները․ «Սա իմ տունն է: Ինձ ժամանակ է հարկավոր հասկանալու համար, թե ինչի եմ հասել այստեղ: «Ռեալն» ինձ ամեն ինչ տվել է, և ես ամբողջ կյանքում շնորհակալ կլինեմ: Ես միշտ լինելու եմ մադրիդիստա: Ֆուտբոլի պատմության մեջ լավագույն ակումբում ամենատիտղոսակիր ֆուտբոլիստ լինելն անհավանական է: […] ...

Դանիան 8 միլիոն դոլար կհատկացնի Մոլդովայի ռազմականացմանը

21:27 11.07.2025

Դանիան 8 միլիոն դոլար կհատկացնի Մոլդովայի ռազմականացմանը

Դանիան մոտ 8 միլիոն դոլար է հատկացնում Մոլդովայի ռազմականացմանը՝ երկու երկրների միջև նոր պաշտպանական համաձայնագրի շրջանակներում, ուրբաթ օրը հայտարարել է Դանիայի պաշտպանության նախարարությունը։ «Դանիան և Մոլդովան սկսում են համագործակցություն պաշտպանության ոլորտում՝ Մոլդովայի ռազմական կարողությունները և ինքնապաշտպանության կարողությունները ամրապնդելու համար։ Համաձայնագրի շրջանակներում Պաշտպանության նախարարությունը չորս տարվա ընթացքում 50 միլիոն կրոն (մոտ 7,8 միլիոն դոլար) է ներդնում […] ...

Ժաննա Անդրեասյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի ԿԳՄՍ նախարար Գիվի Միքանաձեին

21:17 11.07.2025

Ժաննա Անդրեասյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի ԿԳՄՍ նախարար Գիվի Միքանաձեին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան։ Թբիլիսիում Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեին։ այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Շնորհավորելով գործընկերոջը Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ ԿԳՄՍ նախարարը վստահություն է հայտնել, որ Գիվի Միքանաձեի գործունեության արդյունքում կրթության, գիտության […] ...

ԱՄՆ-ը մեծացրել է Ուկրաինային տրամադրվող պաշտպանական բյուջեի օգնությունը

21:10 11.07.2025

ԱՄՆ-ը մեծացրել է Ուկրաինային տրամադրվող պաշտպանական բյուջեի օգնությունը

ԱՄՆ Սենատի զինված ուժերի կոմիտեն «ՌԻԱ Նովոստի»-ին հաստատել է, որ 2026 թվականի պաշտպանության բյուջեն հաստատվել է, և այն նախատեսում է Ուկրաինային տրամադրվող անվտանգության օգնության ավելացում մինչև 500 միլիոն դոլար։ Քվեարկությունը տեղի է ունեցել փակ դռների ետևում: Համապատասխան հանձնաժողովի ներկայացուցչի խոսքով՝ օրինագծի օգտին քվեարկել է 26 անդամ, իսկ դեմ՝ միայն մեկը: Այժմ օրինագիծը պետք է հաստատվի […] ...

BACK_TO_TOP