11:15 24.10.2019
«Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ-ում քննարկվող վերջին հարցն է, որը ներկայացրեց առողջապահության նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանը: Նա նշեց, որ օրենքի ընդունումը բխում է ռազմական դրության պայմաններում առողջապահության բնագավառի միասնական կառավարման համակարգի ստեղծման և առաջացող խնդիրների արդյունավետ լուծման անհրաժեշտությունից: Նա ներկայացրեց, որ 90-ականներից սկսած՝ բժշկական օգնություն իրականացնող բուժհաստատությունների մասնավորեցման գործընթացի արդյունքում տեղի է ունեցել առողջապահության համակարգի մասնավորեցում, իսկ անկախության տարիներին առողջության առաջնային պահպանման համակարգի ապակենտրոնացման արդյունքում լիազորությունները պատվիրակվել են ՏԻՄ-երին: Արդյունքում հետևյալ իրավիճակն է.
«Ուստի, նրանց գործունեությունը դեր կունենա ռազմական դրության պայմաններում: Հիվանդանոցային բուժօգնություն և սպասարկում իրականացնող միայն 17 կազմակերպություն և առողջության առաջնային պահպանման ծառայություն մատուցող մեկ հաստատություն է գտնվում Առողջապահության նախարարության ներքո, ինչը խաղաղ պայմաններում արդարացված է, սակայն ՀՀ-ի վրա զինված հարձակման կամ պատերազմ հայտարարելու դեպքում՝ ռազմական դրության պայմաններում, կծագի առողջության պահպանման համակարգի միասնական կառավարման անհրաժեշտություն»,-ասաց առողջապահության փոխնախարարը:
Նշեց նաև, որ կառավարության որոշման համաձայն՝ սահմանված է զորահավաքային առաջադրանք ունեցող դեղարտադրող կազմակերպությունների ցանկ, սակայն հանձնարարությունը մինչ օրս սահմանված չի եղել որևէ օրենսդրական ակտով, նախագծով լրացվելու է նաև այս բացը, հետևաբար.
«Առաջարկվում է ռազմական դրության պայմաններում միասնական առողջապահական համակարգի ստեղծում, առողջապահական նախագծի ընդունմամբ բուժօգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների՝ անկախ սեփականության ձևից, կառավարման լիազորությունների վերապահում ՀՀ առողջապահական բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին»,-ասաց Լևոն Հակոբյանը:
23:00 11.07.2025
Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստըՎարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանձնաժողովի առաջին նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են գագաթնաժողովի օրակարգային և կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր: Նշվել է, որ 2026 թ. ԵՔՀ գարնանային գագաթնաժողովը կհյուրընկալվի Հայաստանում, ինչը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի ակտիվ ներգրավվածության, տարածաշրջանային համագործակցության ամրապնդման պատրաստակամության […] ...
22:43 11.07.2025
Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնելԱմռանը խանութների դարակներում կարելի է գտնել ինչպես ամբողջական, այնպես էլ կտրատած ձմերուկներ: Սննդաբան Մարիա դե Լյուկը Vanitatis-ին տված հարցազրույցում կոչ է արել մարդկանց խուսափել այդպիսսի ձմերուկ գնելուց: «Երբ ձմերուկը կորցնում է իր բնական պաշտպանիչ շերտը՝ կեղևը, խոնավության և շաքարի համադրությունը իդեալական միջավայր է դառնում մանրէների բազմացման համար», – զգուշացրել է բժիշկը։ Նրա խոսքով՝ նման ձմերուկ […] ...
22:30 11.07.2025
Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցումՄադրիդի «Ռեալը» ՖԻՖԱ-ի հետ համաձայնության է հասել 2030 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում անցկացնելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Աշխարհի ակումբային առաջնության ընթացքում «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ԱՄՆ-ում հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ։ Կողմերը քննարկել են պայմանագրի կնքման մանրամասները: 2030 թվականի աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Իսպանիայում, Մարոկկոյում և Պորտուգալիայում: […] ...
22:14 11.07.2025
Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրելԻրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման դեպքում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի ռազմական ուժի չկիրառումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Նա (Արաղչին) ընդգծել է, որ նախևառաջ ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը և այլևս չհարվածի Իրանին, որից հետո բանակցությունները կարող են շարունակվել», – Tasnim գործակալությունը մեջբերում է Արաղչիի՝ ֆրանսիական Le Monde թերթին […] ...
21:48 11.07.2025
Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համարԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...