Որոշ ընկերություններ կնայեն, թե ոնց մակարոնի վաճառքը մտցնեն տիեզերական գործունեության տակ․ Փաշինյանը կատակեց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+26.09 oC

Որոշ ընկերություններ կնայեն, թե ոնց մակարոնի վաճառքը մտցնեն տիեզերական գործունեության տակ․ Փաշինյանը կատակեց

13:00 24.10.2019

Տիեզերական գործունեությանը հարկային արտոնություն տալու վերաբերյալ կառավարության քննարկման ընթացքում ֆինանսների նախարարը ասաց, որ պետք է հոգալ, որ «հնարամիտ» ընկերությունները սողանցքեր չգտնեն իրենց շահերը սրա միջոցով սպասարկելու համար։

«Էդ ընկերությունների ցուցակը ինձ կտաս, պարոն Ջանջուղազյան, ովքեր մեզանից ավելի հնարամիտ են»,- Ատոմ Ջանջուղազյանին ժպտալով պատասխանեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը հետո լրջությամբ պատասխանեց, որ պետք է ուշադիր լինել, որ ձևակերպված նպատակները հստակ շարադրվեն, որպեսզի «ուրախներն ու հնարամիտները» չգտնեն այդ սողանցքերը։

«Պարոն Ջանջուղազյանի ասածը հետևյալն է, որ մենք ընդունում ենք սա գոյություն չունեցող ընկերությունների համար, բայց հաստատապես կան ընկերություններ, որ շա՜տ խոշորացույցով կնայեն, թե, ասենք, օրինակ` մակարոնի վաճառքը ոնց կարելի է մտցնել տիեզերական գործունեության տրամաբանության մեջ և օգտվել հարկային արտոնություններից»,- կատակեց Փաշինյանը։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը շարունակեց կատակը, որ որպեսզի մակարոն վաճառողը օգտվի տիեզերական գործունեության արտոնությունից, պետք է լիցենզավորում անցնին։

«Էդ ձևերը մի՛ հուշեք, էլի»,- կատակը շարունակեց Փաշինյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ջերմուկի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ առաջխաղացման մասին լուրը չի համապատասխանում իրականությանը. ՊՆ

21:52 15.08.2025

Ջերմուկի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ առաջխաղացման մասին լուրը չի համապատասխանում իրականությանը. ՊՆ

Մամուլում և սոցցանցերում շարունակում է շրջանառվել «Ջերմուկի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ առաջխաղացման» վերաբերյալ ապատեղեկատվությունը: Փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե առաջխաղացման տեսքով դիրքային փոփոխություններ են տեղի ունեցել, ինչը, սակայն, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՊՆ մամուլի քարտուղարը: «Կոչ ենք անում զերծ մնալ կեղծ և չճշտված տեղեկություններ տարածելուց. պաշտպանության նախարարությունը ԶԼՄ համապատասխան […] ...

Պակիստանի հյուսիս-արևմուտքում ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր

21:41 15.08.2025

Պակիստանի հյուսիս-արևմուտքում ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր

Պակիստանի հյուսիս-արևմուտքում ուղղաթիռ է կործանվել, որի հետևանքով զոհվել է հինգ մարդ։ Այս մասին հայտնել է Reuters-ը։ Ըստ տեղեկությունների՝ անձնակազմի բոլոր անդամները, այդ թվում՝ երկու օդաչուները, զոհվել են։ Մի-17 ուղղաթիռը մարդասիրական օգնություն էր տեղափոխում ուժեղ անձրևներից տուժած շրջաններին։ Այն կործանվել է վատ եղանակային պայմանների պատճառով: Խայբեր-Պախտունխվա նահանգի նահանգապետը հայտարարել է, որ տարածաշրջանում սգո օր է հայտարարվել, […] ...

Պեսկովը հույս ունի, որ Պուտինի և Թրամփի հանդիպումը արդյունավետ կավարտվի

21:29 15.08.2025

Պեսկովը հույս ունի, որ Պուտինի և Թրամփի հանդիպումը արդյունավետ կավարտվի

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը պետք է արդյունավետ լինի, որպեսզի հետո քննարկվի Վլադիմիր Զելենսկու մասնակցությամբ եռակողմ գագաթնաժողովի հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Հարցին, թե ինչպես պետք է ավարտվի առաջնորդների հանդիպումը Ալյասկայում, որպեսզի խոսվի եռակողմ հանդիպման մասին, Կրեմլի ներկայացուցիչը պատասխանել է. «Արդյունավետ»։ ...

Հայաստան – Պորտուգալիա խաղի բոլոր տոմսերը վաճառվել են․ ԱԱ-2026

21:17 15.08.2025

Հայաստան – Պորտուգալիա խաղի բոլոր տոմսերը վաճառվել են․ ԱԱ-2026

Ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի առաջին տուրի Հայաստան – Պորտուգալիա խաղի բոլոր տոմսերն առցանց եղանակով վաճառվել են։ Այս մասին հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Սեպտեմբերի 6-ին «Հանրապետական» ստադիոնում կայանալիք խաղի տոմսերի վաճառքը սկսվել էր առավոտյան, մեկ ժամ անց հսկայական քանակի այցելությունների պատճառով tickets.ffa.am կայքի աշխատանքը խափանվել էր: Ըստ ՀՖՖ […] ...

Աշտարակի խճուղում բախվել են «Mercedes»-ը և «Նիվա»-ն․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս

21:04 15.08.2025

Աշտարակի խճուղում բախվել են «Mercedes»-ը և «Նիվա»-ն․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս

Օգոստոսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում Աշտարակի խճուղում բախվել են «Mercedes» մակնիշի և «ՎԱԶ 2121» (Նիվա) մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում […] ...

Լուկաշենկոն Թրամփին և նրա ընտանիքին հրավիրել է Մինսկ

20:45 15.08.2025

Լուկաշենկոն Թրամփին և նրա ընտանիքին հրավիրել է Մինսկ

Բելառուսի և ԱՄՆ նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Դոնալդ Թրամփը հեռախոսով քննարկել են երկկողմ օրակարգը, տարածաշրջանային հարցերը և Ուկրաինան։ Այս մասին հայտնել է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունը: «Երկու երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ օրակարգի հարցերը, տարածաշրջանային հարցերը և իրավիճակը թեժ կետերում, այդ թվում՝ Ուկրաինայում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները։ Բելառուսի նախագահը Դոնալդ Թրամփին և նրա […] ...

BACK_TO_TOP