21:59 24.10.2019
Շիրակի մարզում հացահատիկի մոտ կրկնակի ցածր բերքը, նաև սերմարտադրության պետական ծրագրի բացակայությունը, որակյալ սերմացուի դեֆիցիտ են ստեղծել: Սերմացուի պակասի պատճառով ամենաշատը տուժելու են գյուղացիական փոքր տնտեսությունները, որոնց համար այս սեզոնին լուրջ խնդիր է դարձել աշնանացան կատարելը: Մարզում տարեցտարի պակասում են հացահատիկային մշակաբույսերի ցանքերը: Որակյալ սերմացուն թանկ լինելու պատճառով անհասանելի է շատ տնտեսությունների, իսկ անորակից էլ գյուղացին բերք չի ստանում:
Հացահատիկի սերմարտադրությամբ զբաղվող ամենամեծ ընկերությունում՝ Գյումրիի սելեկցիոն կայանում, կրկնակի քիչ բերք են ստացել: Պատճառն այստեղ կարկուտը չի եղել, այլ երաշտը:
Տեղումներ մի քանի ամիս է չկան, հնարավոր է նաև աշնանացան ցորենի բերքի կորուստ ունենան: Սելեկցիոն կայանի արտադրության գծով փոխտնօրեն Վասպուրական Մելիքյանի խոսքերով՝ եղանակային այս պայմանները վատ են աշնանացանի համար, անջրդի հողերում ցանած ցորենը շատ վատ վիճակում է, ու եթե տեղումների քանակը այդպես քիչ մնաց, ապա արդեն կարող ենք ասել, որ բերքի կորուստ ենք ունենալու: Կայանի սերմնաբուծության բաժնի վարիչ Ռիմա Մուրադյանն էլ նշում է, որ տեսնելով, որ բնությունը չի օգնում, իրենք են ցանելուց հետո անմիջապես ոռոգել ցանքերը, այլապես ոչ մի հատիկ չէր ծլի:
Անցած տարի ոռոգումն էլ չօգնեց բույսը երաշտից պաշտպանել: Սելեկցիոն կայանը սպասվածից մոտ կրկնակի ցածր ցորենի և գարու բերք է ստացել: Ցորենինը հա-ից 40 ց միջին բերք, գարիինը՝ 27 ց, այնինչ՝ նախորդ տարիներին Գյումրու սելեկցիոն կայանում ցորենի միջին բերքատվությունը կազմում էր 52-60 ցենտներ:
100 հա աշնանացան ցորենի դաշտերից սելեկցիոն կայանը մոտ 600 տ բերք էր սպասում, հավաքել էին կեսը: Էլիտար ու սուպերէլիտար ցորենի հիմնական գնորդները ֆերմերներն են: Գյուղացիական փոքր տնտեսությունները թանկ ու որակյալ սերմացուն գնել չեն կարող: Այն, ինչ ցանում է գյուղացին, իր ստացած սերմացուն է, որից լավ բերք ոչ միշտ է հավաքում: Ֆերմեր Հովհաննես Գաբոյանի խոսքերով՝ գյուղացին սերմացու չունի, ինչ էլ, որ հնուց է մնացել, «կուտ» է, որը ցանում են, չի ծլում:
Այս տարի մի քանի անգամ տեղացած կարկուտներից ու սակավ տեղումներից տուժել են նաև ֆերմերային տնտեսությունները: Կառնուտ գյուղի ցանքատարածքները 3 անգամ կարկտահարվել են: Ֆերմերն ավելի քան 10 տարի է՝ զբաղվում է սերմարտադրությամբ: Երբ պետական ծրագիրը կար, գյուղնախարարության հետ էր աշխատում: Հիմա, սեփական նախաձեռնությամբ Կրասնոդարի երկրամասից ցորենի սորտեր է ներկրում:
Անցած տարիներին բերքից դժոգելու տեղ չի ունեցել, գյուղացին էլ իրենից է գնել սերմացուն: Այս տարի երաշտն ու կարկուտը շատ են վնասել բերքը: Ասում է՝ 35 հա հացահաիկ էր ցանել, 1 հա-ից 9-10 տոննա բերք էր սպասում, բայց կարկուտից ընդամենը 2 հա-ն է փրկվել, ամեն հա-ից 9 տոննա բերք է ստացել: Իսկ ընդհանուր առմամբ, սպասում էր 250 տոննա բերք, բայց 60 տոննա է ստացել:
Տարիներ առաջ իրականացվող սերմարտադրության ծրագրի նպատակն էր խթանել հացահատիկի տեղական արտադրությունը և ավելացնել ծավալները: Բայց այն դադարեցվեց 160 մլն դրամ ծրագրին ունեցած գյուղացիների պարտքի, ինչպես նաև այն չարաշահումների պատճառով, որոնք թույլ էին տվել գյուղապետերն ու գյուղնախարարության նախկին մի քանի պաշտոնյաներ: Ծրագիրը վերսկսելու հնարավորություններ առայժմ չկան, բայց էկոնոմիկայի նախարարությունը այլ մոտեցումներ է մշակում տնտեսություններին սերմնաբուծությամբ զբաղվելու ուղղությամբ:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչ Դավիթ Մարտիրոսյանի խոսքերով` սերմարտադրության ծրագիրը թեև փակվել է, բայց նախարարությունը այլընտրանքային շատ ծրագրեր ունի, որոնք որ գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսվարողներին կարող են օգնել սերմեր ձեռք բերելու հարցում: Նախարարությունը նաև սուբսիդավորվող վարկեր է տրամադրում գյուղացիներին:
Նախարարության ուշադրությունն հիմա ուղղված է Գյումրու սելեկցիոն կայանում ցանքերի որակը լավացնելուն: Հաջորդ տարի այստեղ նաև այլ կուլտուրաների մշակությամբ կզբաղվեն, հիմնականում ցանքաշրջանառություն ապահովելու համար, որ բարձրացնեն հացահատիկային մշակաբույսերի բերքատվությունը: Մասնագետներն ասում են, բերքի 50 տոկոսը կախված է բնությունից, մնացածը հողի ագրոտեխնիկական մշակությունից: Նույն ցանքատարածքներում, անընդմեջ ցորեն ու գարի ցանելով, հողի բերքատվությունը շատ է նվազել:
12:12 22.07.2025
Հիմնանորոգվում է Վերին Սասունիկ-Լեռնարոտ ճանապարհը11:48 22.07.2025
Ա Սերիայի ռմբարկուն կարիերան կշարունակի Սաուդյան ԱրաբիայումԻտալիայի հավաքականի հարձակվող Մատեո Ռետեգին Բերգամոյի «Ատալանտայից» տեղափոխվել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Քադիսիա»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Արաբական ակումբը 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել է շուրջ 68 միլիոն եվրո: Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր: Ռետեգին 2024/2025 մրցաշրջանում 25 գոլով դարձել էր Իտալիայի Ա Սերիայի ռմբարկու: ...
11:42 22.07.2025
Քննարկվել են Սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքներըԱրդարադատության նախարարի տեղակալներ Օկսաննա Աբրահամյանը և Տիգրան Դադունցն ընդունել են Ասիական զարգացման բանկի կողմից իրականացվող բյուջետային աջակցության վարկային ծրագրի 3-րդ ենթածրագրի իրականացման նպատակով ԱԶԲ հերթական առաքելության պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել սնանկության ոլորտում բարեփոխումներին և ՀՀ Սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքներին, հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ «Կարևորվել է ԱԶԲ-ի […] ...
11:36 22.07.2025
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերից մեկի տնօրենը պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերով վնասՔննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է 2018 թվականին նախաձեռնված Հայանտառ ՊՈԱԿ-ի մասնաճյուղերից մեկի տնօրենի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը, տեղեկացնում է ՀՀՔԿ-ն։ «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ անտառտնտեսության տնօրենը 2017-2018 թվականների ընթացքում տեղյակ լինելով տարբեր անձանց կողմից մասնաճյուղի […] ...
11:30 22.07.2025
Արարատի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 23-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արգավանդ, Գեղանիստ, Գետափնյա, Ղուկասավան, Արբաթ, Ազատաշեն, Խաչփար, Հայանիստ, Հովտաշատ, Սիփանիկ, Սիս, Տափերական, Փոքր Վեդի բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ, տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից։ ...
11:25 22.07.2025
Նախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման նոր նորմատիվն ուժի մեջ կմտնի 2026 թվականինՆախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման նոր նորմատիվն ուժի մեջ կմտնի 2026 թվականին: Առողջ ապրելակերպի ամրապնդումը սկսվում է վաղ մանկական տարիքից` իր մեջ ներառելով առողջ և անվտանգ սննդի օգտագործումը, ֆիզիկական ակտիվությունը, օրվա ռեժիմը, բավարար քունը, անվտանգ վարքագծի պահպանումը և այլն, ինչը կուտակային ազդեցություն է ունենում հետագա կյանքի վրա: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ «Ապացուցողական […] ...