15:28 24.10.2019
Ինտերնետ ծառայությունների վերաբերյալ արխիվների պահպանման ստանդարտների որոշման նախագիծը, որը վերջերս ներկայացվեց խորհրդարանում, միանշանակ չի ընդունվել: Նախագիծը դարձել է լայն քննարկումների առարկա: Ըստ ոլորտի մասնագետների՝ նախագիծը բավական ռիսկային է:
Կիբերանվտանգության ոլորտի որոշ մասնագետների կարծիքով` այն հարց չի լուծում, փոխարենը նոր վտանգներ է բերում: Թեմայի շուրջ այսօր հերթական քննարկումն է տեղի ունեցել:
Ինտերնետ ծառայություն մատուցող ընկերությունները պարտավորվում են հավաքել և պահպանել այնպիսի տվյալներ, որոնք հնարավորություն կտան պարզել, թե օգտատերը ո՞ր կայքերն է այցելել, ի՞նչ սարքավորումներ է օգտագործել, նաև օգտատերերի ուղարկած նամակների ժամկետը և հասցեն: Պրովայդերները պարտավորվում են այս ամբողջ տեղեկատվական բազան պահել երկու տարի: Սա է ենթադրում նոր նախագիծը: Առաջինը, ինչի մասին նշում են ոլորտի մասնագետները, այն է, որ նախագիծը հակասում է թե´ Սահմանադրությանը, թե´ Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքին: Անձնական տվյալները օրենքով կարելի է պահել ու մշակել երեք դեպքում:
«Առաջինը՝ եթե կա անձանց համաձայնությունը, երկրորդ՝ եթե այդ տեղեկությունները առկա են հանրամատչելի աղբյուրներում և երրորդ, եթե սահմանված է օրենքով»,- նշեց «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» նախագահ Շուշան Դոյդոյանը:
Այդպես են անում, օրինակ` Միացյալ Նահանգներում, բայց անում են հատուկ ծառայությունները: Կանադայում և Եվրամիությունում շատ ավելի մարդասիրական են օրենքները: Իսկ, օրինակ` Բելգիայում և Նիդեռլանդներում ընդհանրապես հրաժարվել են տվյալների պահպանման նման օրենսդրական կարգավորումներից:
«Որովհետև անհատական տվյալները այսօր այն գանձն են, որը որսում են աշխարհում հայտնի բոլոր մասնավոր ու պետական հակերները: Այսօր հաքերային գրոհների մեծ մասը կազմակերպվում է պետական մարմինների կողմից»,- համոզված է կիբերհարձակումների դեմ պայքարի փորձագետ Դավիթ Սանդուխչյանը:
2018 թվականին աշխարհում հեռահաղորդակցության օպերատորների մոտ 30 տոկոսը ենթարկվել է կիբերհարձակումների: Պարզ է, որ խոցելի են հատկապես ցածր պաշտպանվածությամբ հեռահաղորդակցության համակարգերը, իսկ Հայաստանն իր նոր տեխնոլոգիական առաջընթացի նկրտումներով, առայժմ գոնե կիբերպաշտպանվածության հարցում, մեղմ ասած, անթերի չէ: Ավելին, Հայաստանում չկան տեղեկատվական անվտանգության ստանդարտների պահանջներ: Եվ ընկերությունները կամ առնվազն դրանց մի որոշակի մասը, որը պետք է մշակի և պահի այդ տվյալները, նախ և առաջ այդ տվյալները պաշտպանելու միջոցների և ռեսուրսների խնդիր կունենա:
Աշխարհի նույնիսկ ամենահայտնի օպերատորները, որոնք տնօրինում են հսկայական միջոցներ ու ունեն բարձր պաշտպանական համակարգ, դարձյալ բացարձակ պաշտպանված չեն: Փորձագետը օրինակ է բերում ռուսական լավագույն օպերատորներից մեկի հետ տեղի ունեցած վերջին դեպքը, երբ գրանցվեց 8 միլիոն տվյալների արտահոսք: Եվ վերջապես, կա նաև բոլորովին այլ մի խնդիր: Նման համակարգերի գործածության պարագայում բացահայտվում են մարդու ոչ միայն անձնական տվյալները, այլև դրանց միջոցով մարդու վարքի որոշ գծեր և առանձնահատկություններ, ինչը, ըստ մասնագետների, ևս շատ վտանգավոր է:
23:00 11.07.2025
Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստըՎարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանձնաժողովի առաջին նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են գագաթնաժողովի օրակարգային և կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր: Նշվել է, որ 2026 թ. ԵՔՀ գարնանային գագաթնաժողովը կհյուրընկալվի Հայաստանում, ինչը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի ակտիվ ներգրավվածության, տարածաշրջանային համագործակցության ամրապնդման պատրաստակամության […] ...
22:43 11.07.2025
Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնելԱմռանը խանութների դարակներում կարելի է գտնել ինչպես ամբողջական, այնպես էլ կտրատած ձմերուկներ: Սննդաբան Մարիա դե Լյուկը Vanitatis-ին տված հարցազրույցում կոչ է արել մարդկանց խուսափել այդպիսսի ձմերուկ գնելուց: «Երբ ձմերուկը կորցնում է իր բնական պաշտպանիչ շերտը՝ կեղևը, խոնավության և շաքարի համադրությունը իդեալական միջավայր է դառնում մանրէների բազմացման համար», – զգուշացրել է բժիշկը։ Նրա խոսքով՝ նման ձմերուկ […] ...
22:30 11.07.2025
Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցումՄադրիդի «Ռեալը» ՖԻՖԱ-ի հետ համաձայնության է հասել 2030 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում անցկացնելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Աշխարհի ակումբային առաջնության ընթացքում «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ԱՄՆ-ում հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ։ Կողմերը քննարկել են պայմանագրի կնքման մանրամասները: 2030 թվականի աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Իսպանիայում, Մարոկկոյում և Պորտուգալիայում: […] ...
22:14 11.07.2025
Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրելԻրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման դեպքում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի ռազմական ուժի չկիրառումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Նա (Արաղչին) ընդգծել է, որ նախևառաջ ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը և այլևս չհարվածի Իրանին, որից հետո բանակցությունները կարող են շարունակվել», – Tasnim գործակալությունը մեջբերում է Արաղչիի՝ ֆրանսիական Le Monde թերթին […] ...
21:48 11.07.2025
Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համարԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...