19:31 24.10.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովում: Նա, մասնավորապես, ասել է.
«Հարգարժան տիկին նախագահ
հարգարժան տիկին գլխավոր քարտուղար
հարգելի գործընկերներ
տիկնայք և պարոնայք
Ինձ համար մեծ պատիվ է այսօր լինել այստեղ՝ կազմակերպության սրահում, որ 70 տարի առաջ սկսել է համընդհանուր արժեքների վրա հիմնված հասարակություններ հաստատելու վճռականությամբ միավորված Եվրոպա ստեղծելու մի աննախադեպ, սակայն դժվարին ճամփորդություն՝ իր ուշադրության կենտրոնում ունենալով մարդուն, մարդու իրավունքները և ժողովրդավարությունը:
Օգտվելով այս հնարավորությունից՝ ես կցանկանայի կենտրոնանալ Հայաստանում վերջերս տեղի ունեցած փոփոխությունների և զարգացումների վրա: Ոչ բռնի, խաղաղ հեղափոխությունը, որն անցյալ տարի տեղի ունեցավ մեր երկրում, կատարելապես ուղղված էր ունենալու ժողովրդավարություն, օրենքի գերակայություն, մարդու իրավունքներ, անկախ դատական համակարգ, ազատ և մրցակցային տնտեսություն: Հեղափոխությունը վերջ դրեց անարդարությանը, կոռուպցիային, օլիգարխիային, ընտրությունների արդյունքների կեղծման մղձավանջային շրջափուլին: Քաղաքացիների հուժկու ճնշման շնորհիվ 2018 թվականի մայիսին հակաժողովրդավարական ուժերը դուրս մղվեցին իշխանությունից: Նույն տարվա դեկտեմբերին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնք միջազգային դիտորդների կողմից գնահատվեցին որպես աննախադեպ ազատ և ժողովրդավարական, վերջնականորեն ազդարարեցին որպես ժողովրդավարական փոփոխություններ՝ պայմանավորելով գործադիր և օրենսդիր իշխանությունների ներկայիս տեսքը: Այս մեկուկես տարվա ընթացքում մեզ արդեն հաջողվել է նախաձեռնել որոշ էական բարեփոխումներ քաղաքական, տնտեսական, դատական ոլորտներում՝ ապահովելու համար Հայաստանում ժողովրդավարական զարգացումների անշրջելիությունը: Սակայն դեռևս գոյություն ունեն մարտահրավերներ և վտանգներ, որոնց առերեսվում է մեր երիտասարդ ժողովրդավարությունը: Հենց դրանց մասին կցանկանայի խոսել ձեզ հետ:
Լայնամասշտաբ պայքարը կոռուպցիայի դեմ, կոռուպցիոն, ապօրինի հարստացման, մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումների բազմաթիվ գործերի հետաքննությունները ինչ-որ պահի բնականաբար առնչվում են դատական համակարգի հետ: Դժբախտաբար, որոշ անձինք դատական համակարգում չեն վերափոխվել. ամենայն հավանականությամբ անձամբ ներգրավված լինելով կոռուպցիայի և ապօրինի հարստացման մեջ (հետաքննությունները դեռևս շարունակվում են և, չցանկանալով խախտել անմեղության կանխավարկածը, թույլ տվեք չասել ավելին) և/կամ ունենալով քաղաքական շահագրգռվածություն ու քաղաքական փոխկապակցվածություն կոռումպացված և հակաժողովրդավարական ուժերի հետ՝ ամբողջովին մերժվել են Հայաստանի քաղաքացիների կողմից մեկ տարի առաջ:
Ցավալի է նշել, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը անմասն չէ այս բացասական գործընթացներից և ժողովրդի կողմից ընկալվում է որպես համակարգային անարդարության և նախորդ ռեժիմի վերջին դիրքի խորհրդանիշ: Այս մարմինը, որը կոչված է պաշտպանելու Սահմանադրությունը, ապահովելու դրա գերակայությունը և գործարկելու զսպումների և հակակշիռների մեխանիզմը, գործում է որպես քաղաքական շարժառիթներ ունեցող մի խումբ՝ շեղվելով իր սահմանադրական առաքելությունից և հետևաբար՝ վտանգ հանդիսանալով այն ընդհանուր ժողովրդավարական արժեքների համար, որ միավորում են մեզ Եվրոպայի խորհրդի հովանու ներքո:
Տիկնայք և պարոնայք, մենք, լինելով Հայաստանի ժողովրդավարական և լեգիտիմ խորհրդարան և կառավարություն, չենք կարող աչք փակել մեր երկրում օրենքի գերակայության հետընթացի և ժողովրդավարական հաստատությունների ձախողման գործընթացի վրա: Այս իրավիճակը սահմանադրական անվտանգության և կայունության նկատմամբ վերահաս սպառնալիք է, որը կարող է խարխլել Հայաստանի նոր ժողովրդավարության հիմքերը, եթե չձեռնարկվեն համապատասխան միջոցներ: Դժբախտաբար, այսպիսի իրավիճակների համար, որոնք մենք կարող ենք սովորաբար տեսնել անցումային հասարակություններում կամ երիտասարդ ժողովրդավարություններում, չկան ապացուցված լուծումներ: Որոշ դեպքերում, երիտասարդ ժողովրդավարությունները ձախողում են հաղթահարել նման մարտահրավերները՝ մնալով ծուղակում, որտեղ գրավոր ընթացակարգերի բառացի մեկնաբանությունը ստորադասվում է օրենքի ոգուն և փիլիսոփայությանը:
Այնուամենայնիվ, ես ցանկանում եմ վերահաստատել, որ այն լուծումը, որ մենք կգտնենք Հայաստանում, կլինի ժողովրդավարության, մարդու իրավունքների, ինստիտուցիոնալ արժեքների անվիճարկելի սկզբունքներին և օրենքի ոգուն համապատասխան: Քանի որ վերոնշյալները Հայաստանի հասարակության և Հայաստանի ղեկավարության առանցքային արժեքներն են, և մենք միանշանակորեն շարունակելու ենք այս արժեքների վրա հիմնված մեր ուղին:
Մեզ համար մեծ պատիվ է միավորված լինելով Եվրոպայի խորհրդի հետ՝ հիմքում ունենալով այս ընդհանուր արժեքները և մենք կպայքարենք դրանց համար երկրի ներսում, տարածաշրջանում և աշխարհում»:
11:48 22.07.2025
Ա Սերիայի ռմբարկուն կարիերան կշարունակի Սաուդյան ԱրաբիայումԻտալիայի հավաքականի հարձակվող Մատեո Ռետեգին Բերգամոյի «Ատալանտայից» տեղափոխվել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Քադիսիա»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Արաբական ակումբը 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել է շուրջ 68 միլիոն եվրո: Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր: Ռետեգին 2024/2025 մրցաշրջանում 25 գոլով դարձել էր Իտալիայի Ա Սերիայի ռմբարկու: ...
11:42 22.07.2025
Քննարկվել են Սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքներըԱրդարադատության նախարարի տեղակալներ Օկսաննա Աբրահամյանը և Տիգրան Դադունցն ընդունել են Ասիական զարգացման բանկի կողմից իրականացվող բյուջետային աջակցության վարկային ծրագրի 3-րդ ենթածրագրի իրականացման նպատակով ԱԶԲ հերթական առաքելության պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել սնանկության ոլորտում բարեփոխումներին և ՀՀ Սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքներին, հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ «Կարևորվել է ԱԶԲ-ի […] ...
11:36 22.07.2025
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերից մեկի տնօրենը պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերով վնասՔննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է 2018 թվականին նախաձեռնված Հայանտառ ՊՈԱԿ-ի մասնաճյուղերից մեկի տնօրենի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը, տեղեկացնում է ՀՀՔԿ-ն։ «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ անտառտնտեսության տնօրենը 2017-2018 թվականների ընթացքում տեղյակ լինելով տարբեր անձանց կողմից մասնաճյուղի […] ...
11:30 22.07.2025
Արարատի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 23-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արգավանդ, Գեղանիստ, Գետափնյա, Ղուկասավան, Արբաթ, Ազատաշեն, Խաչփար, Հայանիստ, Հովտաշատ, Սիփանիկ, Սիս, Տափերական, Փոքր Վեդի բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ, տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից։ ...
11:25 22.07.2025
Նախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման նոր նորմատիվն ուժի մեջ կմտնի 2026 թվականինՆախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման նոր նորմատիվն ուժի մեջ կմտնի 2026 թվականին: Առողջ ապրելակերպի ամրապնդումը սկսվում է վաղ մանկական տարիքից` իր մեջ ներառելով առողջ և անվտանգ սննդի օգտագործումը, ֆիզիկական ակտիվությունը, օրվա ռեժիմը, բավարար քունը, անվտանգ վարքագծի պահպանումը և այլն, ինչը կուտակային ազդեցություն է ունենում հետագա կյանքի վրա: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ «Ապացուցողական […] ...
11:20 22.07.2025
Մարկո Առնաուտովիչը կդառնա Թիկնիզյանի խաղընկերըԱվստրիայի հավաքականի հարձակվող Մարկո Առնաուտովիչը Միլանի «Ինտերից» հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել է սերբական «Ցրվենա Զվեզդա»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Սերբիայի չեմպիոնն ու 36-ամյա ֆուտբոլիստը երկու տարվա պայմանագիր են ստորագրել: Հիշեցնենք, որ Բելգրադը ներկայացնող ակումբում է հանդես գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը: ...