12:16 25.10.2019
Շիրակի մարզի դատախազությունը Անի համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցնելու մասին որոշում է կայացրել: Այս մասին SHANTNEWS.am-ին ասել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը:
Արտակ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 179-րդ և 314-րդ հոդվածների հատկանիշներով, այն է` խոշոր չափերի վատնում և պաշտոնական կեղծիք կատարելը: Համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցնելու որոշումը դատախազությունը ներկայացրել է Արտակ Գևորգյանին, Շիրակի մարզպետին և տարածքային կառավարման և զարգացման նախարարին, բայց որոշումը դեռ չի կատարվել:
«Քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ դատախազը, քննիչը, դատարանը կարող են ժամանակավորապես դադարեցնել հանրային ծառայության մեջ գտնվող անձի պաշտոնավարումը, եթե կա ռիսկ, որ նա իր պաշտոնում մնալու պայմաններում կարող է խոչընդոտել մինչդատավարական քննչական վարույթի քննությունը, կարող է դրսևորել հանցավոր վարքագիծ, շարունակել հանցավոր գործունեությունը: Հաշվի առնելով նշված ռիսկերը` այդ որոշումը կայացրել ենք:
Արտակ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածներով՝ խոշոր չափերի վատնում և պաշտոնական կեղծիք կատարելը: Լիազորությունները ժամանակավորապես դադարեցնելու մասին որոշումն ուղարկել ենք Արտակ Գևորգյանին, մարզպետին, նախարարին: Բայց քրեական դատավարության օրենսգրքի նույն հոդվածն ասում է, որ վարչակազմի ղեկավարը պետք է կատարի որոշման պահանջը եռօրյա ժամկետում: Տվյալ պարագայում վարչակազմի ղեկավար հանդիսանում է հենց ինքը` Արտակ Գևորգյանը, այսինքն` նա է պարտավոր կատարել որոշման պահանջը: Մեր որոշումը իրավաչափ է»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը:
Շիրակի մարզի դատախազը նշել է, որ երեկ որոշումը կատարելու մասին գրություն է ուղարկել Արտակ Գևորգյանին: Լիազորությունները ժամանակավորապես չդադարեցնելու դեպքում, ըստ Կարեն Գաբրիելյանի, դատախազությունը այլ գործիքակազմ է կիրառելու:
Նա նաև տեղեկացրել է, որ Անի համայնքի ղեկավարի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:
23:00 11.07.2025
Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստըՎարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանձնաժողովի առաջին նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են գագաթնաժողովի օրակարգային և կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր: Նշվել է, որ 2026 թ. ԵՔՀ գարնանային գագաթնաժողովը կհյուրընկալվի Հայաստանում, ինչը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի ակտիվ ներգրավվածության, տարածաշրջանային համագործակցության ամրապնդման պատրաստակամության […] ...
22:43 11.07.2025
Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնելԱմռանը խանութների դարակներում կարելի է գտնել ինչպես ամբողջական, այնպես էլ կտրատած ձմերուկներ: Սննդաբան Մարիա դե Լյուկը Vanitatis-ին տված հարցազրույցում կոչ է արել մարդկանց խուսափել այդպիսսի ձմերուկ գնելուց: «Երբ ձմերուկը կորցնում է իր բնական պաշտպանիչ շերտը՝ կեղևը, խոնավության և շաքարի համադրությունը իդեալական միջավայր է դառնում մանրէների բազմացման համար», – զգուշացրել է բժիշկը։ Նրա խոսքով՝ նման ձմերուկ […] ...
22:30 11.07.2025
Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցումՄադրիդի «Ռեալը» ՖԻՖԱ-ի հետ համաձայնության է հասել 2030 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում անցկացնելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Աշխարհի ակումբային առաջնության ընթացքում «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ԱՄՆ-ում հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ։ Կողմերը քննարկել են պայմանագրի կնքման մանրամասները: 2030 թվականի աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Իսպանիայում, Մարոկկոյում և Պորտուգալիայում: […] ...
22:14 11.07.2025
Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրելԻրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման դեպքում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի ռազմական ուժի չկիրառումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Նա (Արաղչին) ընդգծել է, որ նախևառաջ ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը և այլևս չհարվածի Իրանին, որից հետո բանակցությունները կարող են շարունակվել», – Tasnim գործակալությունը մեջբերում է Արաղչիի՝ ֆրանսիական Le Monde թերթին […] ...
21:48 11.07.2025
Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համարԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...