19:33 28.10.2019
Թիմային ու անհատական հաշվարկներում Հայաստանը ներկայացնող ու միշտ մեդալներով վերադարձող գյումրեցի մարզիկներից շատերը մարզվում են խոնավ, սանիտարահիգիենիկ պայմաններից զուրկ մարզադպրոցներում, որտեղ որոշ դեպքերում անգամ գույք ու մարզասարքեր չկան:Գյումրիի 15 մարզադպրոցներից մի քանիսում այս տարի մասնակի վերանորոգման աշխատանքներ կատարվեցին, իսկ Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի համար նոր տարածք հատկացվեց: Նորավան թաղամասում գտնվող մանկապարտեզի նախկին մասնաշենքում արդեն սկսվել են հիմնանորոգման աշխատանքները: Հիմնանորոգվում է նաև Ազատ ոճի ըմբշամարտի մարզադպրոցը, որը գտնվում է քաղաքի պատմական միջուկում:
Քաղաքի պատմական միջուկում գտնվող այս շենքը կառուցվել է 1875 թվականին: Եղել է ալեքպոլցի մեծահարուստ Դրամփյանների սեփականությունը: Շենքը մի քանի մասերի է բաժանված եղել: Առաջին ու գլխամասային կառույցը ծառայել է որպես համերգասրահ: Նախկին համերգասրահը հիմա երաժշտական դպրոց է, իսկ հետնամասի կցակառույցը Դրամփյանները վերածել են ձիանոցի:
Այն 1958-ից դարձել է մարզադպրոց: Գյումրու քույր քաղաք Կրետեի ու Գյումրու քաղաքապետարանի համաֆինանսավորմամբ հին ու պատմական շենքում սկսված շինաշխատանքների ընթացքում ի հայտ են եկել սվաղի շերտի տակ թաքնված ճարտարապետական հորինվածքները:
«Նոր պատուհաններ մենք տեսանք, կային նաև բուխարիներ, որոնցով նախկինում ձիանոցներն են ջեռուցել, մենք ուզում ենք ամեն ինչ նույն կերպ թողնել, որ հին Գյումրին, հին ոճը պահպանվի»,- ասում է Գյումրու ազատ ոճի ըմբշամարտի մարզադպրոցի տնօրեն Աշոտ Խաչատրյանը։
Նույնությամբ կպահպանվի նաև մեծ մարզադահլիճի փայտե առաստաղը: Ալեքպոլի փայտագործ արհեստավորների կառուցած առաստաղը շինարարները քանդելու իրավունք չունեն, որոշ հատվածներում այն միայն մասնակի կվերանորոգվի:
«Ասում են փայտը հենց Սարիղամիշից է բերված եղել, Գյումրու արգելոց-թանգարանից եկան ու չթույլատրեցին, որ մենք առաստաղի փայտերը հանեինք, դրա համար էլ հիմա այսպիսի վերանորոգման աշխատանքներ են ընթանում»,- նշում է Աշոտ Խաչատրյանը։
Նախկին ձիարշավարանի սրբատաշ սև սալաքարերով ու կամարաձև պատուհաններով կառուցված նախասրահը հիմնանորոգումից հետո ըմբշամարտիկների համար կդառնա հանդերձարան: Այստեղ քարի փոշու և հատուկ տեխնոլոգիայի միջոցով վերականգնվելու են նաև քարերի կոտրված հատվածները, որոնք քայքայվել ու պոկվել էին շենքի հիմքերի խոնավությունից:
Շինաշխատանքներ են ընթանում նաև Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի համար նախատեսված նոր մասնաշենքում: 20 տարուց ավելի վարձակալված շենքում գործող մարզադպրոցին նոր տարածք է հատկացվել, որտեղ վերանորոգման աշխատանքները նախատեսված էր սկսել դեռ մայիսին, բայց գործը ձգձգվեց:
«Ձգձգումները կապված էր տենդերների հետ, նախագծային աշխատանքները սկսելու համար հայտարարված տենդերներին սկզբից մասնակցող չեղավ, երկու անգամ հետաձգվեց, իսկ դա էլ ժամանակ պահանջող գործընթաց էր»,- շինարարության ձգձգման պատճառներն է ներկայացրել Գյումրու քաղաքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի պետ Մեխակ Ղազարյանը։
Շինկազմակերպության ընտրության մրցույթը կայացել է վեց ամիս ուշացումով, ըստ այդմ, նաև հիմնանորոգումն են ուշ սկսել: Նախ որոշել են հարթ ու կաթացող կտուրը նորով փոխարինել: Նախկին մանկապարտեզի խոհանոցն ու փոքր դահլիճն էլ վերածվելու են մեծ մարզասրահների:
Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի շինարարությունը կավարտվի մինչև տարեվերջ: Հենց այստեղ իր մարզումները կշարունակի աշխարհի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը, որ երեկ հերթական ոսկե մեդալը նվաճեց մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:
17:40 13.07.2025
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հուլիսի 14-ին ԱՄՆ-ում կհանդիպի Թրամփի հետՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հուլիսի 14-15-ը Միացյալ Նահանգներում բանակցություններ կվարի նախագահ Դոնալդ Թրամփի և այլ պաշտոնատար անձանց հետ, հայտնում է դաշինքի մամուլի ծառայությունը։ «ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հուլիսի 14-15-ը կայցելի Վաշինգտոն։ Նա կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի , պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի, ինչպես նաև Կոնգրեսի անդամների հետ», – ասվում […] ...
17:20 13.07.2025
Օդերևութաբանները հայտնել են Ճապոնիայի հարավում սեյսմիկ ակտիվության աճի մասինՀունիսի վերջից ի վեր Ճապոնիայի հարավում գտնվող Տոկարա կղզիների շրջանում տեղի է ունեցել ավելի քան 1900 երկրաշարժ, հաղորդում է Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը։ Հունիսի 21-ից, երբ տարածքում սկսեց դիտվել սեյսմիկ ակտիվության աճ, գրանցվել է 1 մագնիտուդից ավելի ուժգնությամբ ավելի քան 1900 երկրաշարժ։ Հուլիսի սկզբին այստեղ տեղի ունեցավ 5.5 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնը գտնվում էր 20 կիլոմետր խորության […] ...
17:05 13.07.2025
«Բարդիների պուրակ» հանգստյան գոտում 2 ժամ է՝ որոնում են կորած 4-ամյա աղջնակինԱյսօր՝ հուլիսի 13-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչությունում, ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակում և ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գետազատ գյուղի «Բարդիների պուրակ» հանգստյան գոտում 4 տարեկան երեխա է կորել։ Ինչպես դեպքի վայրից […] ...
16:30 13.07.2025
Fars. Իրանի նախագահը վիրավորվել է հունիսի 16-ին՝ Թեհրանի վրա Իսրայելի կողմից հասցված հարվածի ժամանակԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և մի քանի այլ պաշտոնյաներ թեթև վնասվածքներ են ստացել ոտքի շրջանում Իսրայելի կողմից Թեհրանում գտնվող այն շենքի վրա հարձակումից հետո, որտեղ տեղի էր ունենում Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նիստը, հաղորդում է Fars լրատվական գործակալությունը: Նշվում է, որ շենքից տարհանման ժամանակ վիրավորվել են Իսլամական Հանրապետության նախագահը և մի քանի այլ պաշտոնյաներ։ Գործակալության […] ...
16:12 13.07.2025
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 14-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Մալաթիա-Սեմաստիա վարչական շրջանում․ մասնավորապես՝ Սարգսյան, Վանթյան, Օհանով փողոցներում և Իսկաովի պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
16:00 13.07.2025
Վրաստանում կարծում են, որ ԵՄ նախարարների հայտարարությունը ներկայացնում է «կոպիտ և անարդար» ճնշում վրաց ժողովրդի վրաԻշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղաքական խորհուրդը բացասաբար է գնահատել ԵՄ 17 երկրների և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարությունը, որում նրանք մտահոգություն էին հայտնում Վրաստանում քաղաքական իրավիճակի վատթարացման վերաբերյալ։ Իշխող կուսակցությունը կարծում է, որ հայտարարությունը ներկայացնում է «կոպիտ և անարդար» ճնշում վրաց ժողովրդի և վրացական ժողովրդավարության վրա։ «Վրաց ժողովրդի վրա հարձակումն ունի միայն մեկ […] ...