15:21 29.10.2019
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում հոկտեմբերի 17-27-ը տեղի ունեցած ծանրամարտի Մ-20 և Մ-23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալ նվաճած հայ ծանրորդները հայրենիք վերադառնալուց հետո ՀԱՕԿ լրատվական ծառայության հետ զրույցում պատմել են տպավորությունների մասին:
Սիմոն Մարտիրոսյան. «Անկեղծ ասած, աշխարհի առաջնությունից հետո չէի հասցրել մարզավիճակ հավաքել, մտածում էի, որ ավելի վատ հանդես կգամ, բայց, փառք Աստծո, ամեն ինչ լավ ընթացավ, և վերադարձա 3 ոսկե մեդալով:
Դժվար չեմ տրամադրվում, քանի որ սա իմ գործն է, մենք մեր գործի վարպետներն ենք, իրավունք չունենք սխալվելու և չտրամադրվելու։ Օլիմպիական տարում սպասում եմ լավ արդյունքներ, կարևորը՝ առանց վնասվածքի։ Տրամադրվել եմ նվաճել օլիմպիական ոսկե մեդալ»,- լրագրողների հետ զրույցում նշել է Ռիո-2016 Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, մեծահասակների աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն Մարտիրոսյանը:
Սամվել Գասպարյան. «Վնասվածքից հետո վերականգնվել էի, աշխարհի առաջնությունից հետո աշխատել էի մարզավիճակս չկորցնել։ Մարզիչներիս հետ համատեղ որոշեցինք, որ այս առաջնությունում հանդես կգամ 109 կգ քաշային կարգում, որպեսզի խուսափեմ վնասվածքներից, բացի այդ, այնտեղ պայքարն ավելի մեծ էր։ Հաղթեցի իսպանացի փորձառու մարզիկին, որը 3 տարի շարունակ հաղթել էր այդ քաշային կարգում։ Ցույց տված արդյունքս գոհացուցիչ էր»,- ասել է գյումրեցի ծանրորդը:
Հակոբ Մկրտչյան. «Գոհ եմ արդյունքիցս՝ չնայած կարող էի ավելին բարձրացնել: Մրցակցությունը շատ հզոր էր՝ չնայած նրան, որ Ռևազ Դավիթաձեն վնասվածք ուներ, բայց մինչև վերջին վայրկյանը պայքարեց, դուրս եկավ մրցահարթակ և կատարեց բոլոր մոտեցումները»,- ասել է մեծահասակների աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն Մկրտչյանը:
Կարեն Ավագյան. «Ակնկալիքներս մասամբ են արդարացել, քանի որ չեմպիոնության սպասում էի, իմ նպատակը 170 կգ բարձրացնելն ու աշխարհի ռեկորդ սահմանելն էր, բայց հրում վարժությունը ձախողված եմ համարում, քանի որ կարող էի ավելին բարձրացնել։ Մրցակցությունը թեժ էր։ Մեծ հպարտություն էր, որ Եվրոպայում հետևում էին, թե ինչպես են հայերը 7 չեմպիոն ունենում, բոլորը զարմացած էին, թե ինչպես է դա հնարավոր»,- լրագրողների հետ զրույցում ասել է Կարեն Ավագյանը:
Լիանա Գյուրջյան. «Առաջին մեդալս էր երիտասարդների առաջնությունում։ Պատրաստվել էի մարզիչներիս աջակցությամբ, լավ մարզավիճակում էի, կաշխատեմ բարելավել արդյունքներս»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշել է մարզուհին:
Հիշեցնենք, որ Բուխարեստում Հայաստանի թիմը ելույթն ավարտել էր երկամարտի 11 մեդալով (7 ոսկե, 2 արծաթե, 2 բրոնզե) ու առաջին տեղը գրավել թիմային հաշվարկում:
Մինչև 20 տարեկանների պայքարում Լիանա Գյուրջյանը (81 կգ), Կարեն Ավագյանը (89 կգ), Արփինե Դալալյանը (+87 կգ) և Վարազդատ Լալայանը (+109 կգ) նվաճել էին չեմպիոնի կոչումը, Արա Աղանյանը (89 կգ) դարձել էր փոխչեմպիոն, իսկ Ռաֆիկ Հարությունյանն (81 կգ) արժանացել էր բրոնզե մեդալի։
Մոնթե Մխիթարյանը (55 կգ) պոկում վարժությունում նվաճել էր փոքր ոսկե մեդալ, իսկ երկամարտում գրավել 5-րդ տեղը: Երկամարտում 4-րդ տեղը գրաված Կարեն Մարգարյանը (81 կգ) և Յաշա Մինասյանը (102 կգ) նվաճել էին փոքր բրոնզե մեդալներ: Մարգարյանը երրորդ տեղն էր գրավել պոկում վարժությունում, իսկ Մինասյանը՝ հրումում:
Մինչև 23 տարեկանների առաջնությունում Եվրոպայի չեմպիոն էին դարձել Հակոբ Մկրտչյանը (89 կգ), Սամվել Գասպարյանը (102 կգ) և Սիմոն Մարտիրոսյանը (+109 կգ): Տաթև Հակոբյանը (87 կգ) նվաճել էր արծաթե մեդալ, իսկ Դավիթ Հովհաննիսյանն (89 կգ) արժանացել էր բրոնզե մեդալի:
21:57 17.06.2025
Թուրքերն ադրբեջանցիներին դավաճանության մեջ են մեղադրում. Իրան-Իսրայել պատերազմը մերկացրել է Բաքվի ու Անկարայի միջև եղած հակասություններըԻրանի դեմ պատերազմական գործողություններում Իսրայելին ցուցաբերվող Ադրբեջանի անուղղակի աջակցությունը Բաքվի ու Անկարայի միջև հարաբերություններում լարվածության պատճառ է դարձել: Թուրքիայում Իլհամ Ալիևին մեղադրում են սիոնիստ ագրեսորներին պաշտպանելու մեջ: Ինչո՞ւմ է դրսևորվում Անկարայի ու Բաքվի միջև լարվածությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առայժմ այդ լարվածությունը դրսևորվում է թուրքական մամուլում հակաադրբեջանական հոդվածների շարքով: Եվ տպավորություն կա, […] ...
21:51 17.06.2025
«Նոայի» մրցակիցը հայտնի է․ ՉԼ որակավորման փուլՇվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի է ունեցել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին որակավորման փուլի վիճակահանությունը։ Հայաստանի չեմպիոն «Նոան» մրցելու է Մոնտենեգրոյի «Բուդուչնոստ Պոդգորիցայի» հետ։ Մրցող թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա Երևանում։ Հանդիպումները նախատեսված են 2025 թվականի հուլիսի 8-9-ին և 15-16-ին։ Խաղերի ճշգրիտ օրերն ու ժամերը կհաստատվեն առաջիկա օրերին։ ...
21:45 17.06.2025
Իրանի ԶՈՒ ԳՇ պետ. Իրանը դեռևս լուրջ գործողություններ չի իրականացրել Իսրայելի դեմԻրանը դեռևս որևէ լուրջ գործողություն չի իրականացրել Իսրայելի դեմ, այլ սահմանափակվել է նախազգուշական հարվածներով։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին։ «Մինչ այժմ իրականացված գործողությունները միայն որոշակի նախազգուշացում են եղել (թշնամուն) զսպելու համար», – ընդգծել է Մուսավին: Նա նշել է, որ շուտով կիրականացվեն պատժիչ գործողություններ։ ...
21:37 17.06.2025
Ի՞նչ է անապատացումը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել անապատացման վերաբերյալ: Ի՞նչ է անապատացումը Անապատացումը հողի դեգրադացման գործընթաց է, որը տեղի է ունենում հիմնականում կլիմայի փոփոխության և մարդու ոչ կայուն գործունեության հետևանքով։ Այն արտահայտվում է հողի բերրիության կորստով, բուսածածկի նոսրացմամբ և կենսաբազմազանության նվազմամբ։ Անապատացումը վտանգում է մարդկանց սննդային անվտանգությունը, գյուղատնտեսական արտադրողականությունը, ջրային ռեսուրսների հասանելիությունը: Անապատացումը նպաստում […] ...
21:32 17.06.2025
Reuters. ԱՄՆ-ն ավելի շատ կործանիչներ է տեղակայում Մերձավոր ԱրևելքումՊենտագոնը լրացուցիչ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում՝ Իսրայելի և Իրանի միջև փոխադարձ հարվածների պատճառով։ Այս մասին հայտնել է Reuters-ը։ Լրատվամիջոցը, ամերիկացի պաշտոնյաների շրջանում իր աղբյուրների համաձայն, նշվում է, որ սա վերաբերում է, մասնավորապես, F-16, F-22 և F-35 ինքնաթիռներին։ Հաղորդվում է, որ տեղակայումն իրականացվում է պաշտպանական նպատակներով։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հունիսի 15-ին Fox News-ին տված […] ...