48-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել մարդուն սեռական շահագործման ենթարկելու, ինչպես նաև նույն արարքը անչափահասի նկատմամբ կատարելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+25.09 oC

48-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել մարդուն սեռական շահագործման ենթարկելու, ինչպես նաև նույն արարքը անչափահասի նկատմամբ կատարելու համար

15:17 29.10.2019

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 1970թ. ծնված կնոջը՝ մարդուն սեռական շահագործման ենթարկելու, ինչպես նաև նույն արարքը անչափահասի նկատմամբ կատարելու համար:
2019թ. մայիսին Արագածոտնի մարզի բնակչուհին ՀՀ ոստիկանությունում հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն մարզի 1970թ. ծնված կինը, աշխատանքով ապահովելու պատրվակով, իրեն և երեք անչափահաս երեխաներին տեղափոխել է իր տուն, ապա կամքին հակառակ, սպառնալիքների ներքո դրդել է զբաղվել մարմնավաճառությամբ:

Օրեր անց կրկին նույն կնոջ կողմից շահագործման ենթարկելու դեպքի վերաբերյալ հաղորդում է տվել անչափահաս մեկ այլ բնակչուհի:
Նախաքննության ընթացքում իրականացված մի շարք քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 48-ամյա կինը՝ 2018 թվականի օգոստոսին տեղեկանալով, երեք փոքրահասակ երեխաների հետ անօթևան վիճակում հայտնված կնոջ կողմից բնակության վայր փնտրելու հանգամանքի մասին, օգտագործելով նրա վիճակի խոցելիությունը, շահագործման դիտավորությամբ հավաքագրելու նպատակով վերջինիս ու նրա երեխաներին բնակեցրել է իր տանը, ապա նրա ազատ տեղաշարժը սահմանափակելու նպատակով տիրացել է անձնագրին ու երեխաների փաստաթղթերին, որից հետո տնից դուրս հանելու սպառնալիքներ տալու, ինչպես նաև նրա կյանքի ու առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու՝ ծեծի ենթարկելու միջոցով, մինչև 2018թ. դեկտեմբերի կեսերը հարկադրել է գրեթե ամեն օր ինչպես իր տանը, այնպես էլ տարբեր մարզերում գտնվող հյուրանոցային համալիրներում սեռական հարաբերություններ ունենալ իր կողմից մատնանշած տարբեր տղամարդկանց հետ, վերջիններիցս անձամբ ստանալով գումարները՝ տնօրինել է դրանք:

Բացի դրանից՝ նույն անձը 2018 թվականի սեպտեմբերին, տեղեկանալով ծնողի հսկողությունից դուրս մնացած 16 տարին լրացած աղջկա կողմից աշխատանք փնտրելու ցանկության մասին, գայթակղելով մոլորության մեջ է գցել վերջինիս և մինչև 2019 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում, ինչպես  իր տանը, այնպես էլ տարբեր հյուրանոցային համալիրներում, կազմակերպելով հանդիպումներ տարբեր տղամարդկանց հետ, պոռնկության շահագործման է ենթարկել աղջկան և ինքնուրույն տնօրինել սեռական ծառայության դիմաց վճարված գումարները:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 48-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասով և 132.2-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
Հաշվի առնելով քրեական գործի առանձնահատկությունները՝ այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Al Jazeera․ Գազայում Իսրայելի օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 95 պաղեստինցի

09:00 14.07.2025

Al Jazeera․ Գազայում Իսրայելի օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 95 պաղեստինցի

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածների հետևանքով զոհվել է 95 պաղեստինցի, հաղորդում է կատարական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը։ Հեռուստաալիքը նշում է, որ Իսրայելը շարունակել է իր հարձակումները Գազայի հատվածի վրա, այդ թվում՝ մարդաշատ շուկայի և ջրամատակարարման կետի վրա, որի հետևանքով զոհվել է առնվազն 95 պաղեստինցի։ Գազայի շուկայի վրա Իսրայելի կողմից իրականացված […] ...

Ճապոնիան սկսել է «Ֆուկուսիմա-1» ատոմակայանից օվկիանոսային 13-րդ արտանետումը

08:50 14.07.2025

Ճապոնիան սկսել է «Ֆուկուսիմա-1» ատոմակայանից օվկիանոսային 13-րդ արտանետումը

Ճապոնական «Տոկիո Էլեկտրիկ Փաուեր» (TEPCO) էներգետիկ ընկերության մասնագետները սկսել են «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի մաքրված տեխնոլոգիական ջրի տասներեքերորդ խմբաքանակի արտանետումը։ Այս մասին հայտարարել է ճապոնական ընկերությունը։ Հաջորդ փուլի շրջանակներում, ինչպես նախորդ անգամներում, նախատեսվում է օվկիանոս արտանետել 7,8 հազար տոննա ջուր։ 2011 թվականի մարտին «Ֆուկուսիմա-1» ատոմակայանին հարվածեց ցունամին, որը հանգեցրեց երեք ռեակտորների փլուզման, պայթյունների և մեծ քանակությամբ ռադիոակտիվ […] ...

Բիթքոյնի գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 120,000 դոլարը

08:39 14.07.2025

Բիթքոյնի գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 120,000 դոլարը

Բիթքոյնի գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 120,000 դոլարը, ըստ Binance կրիպտոարժույթային բորսայի առևտրային տվյալների։ «Binance Market Data-ի տվյալներով՝ Bitcoin-ը հատել է 120,000 դոլարի սահմանը և ներկայումս վաճառվում է 121,214.56 դոլարով», – ասվում է կայքում։ Բիթքոյնը իր նախորդ ռեկորդը սահմանեց ուրբաթ օրը, երբ դրա արժեքը գերազանցեց 116,000 դոլարը։ Բորսայի տեղեկատվության համաձայն՝ տարեսկզբից ի վեր […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:27 14.07.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել

08:15 14.07.2025

Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել

Այսօր նախատեսված է եռակողմ հանդիպում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ: Նիկոլ Փաշինյանը կհանդիպի նաև ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսի և Բելգիայի վարչապետ Բարտ Դը Վեվերի հետ։ ...

Հրդեհի ահազանգ Չարենցավան քաղաքում

08:08 14.07.2025

Հրդեհի ահազանգ Չարենցավան քաղաքում

Հուլիսի 14-ին, ժամը 00:18-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն, ահազանգ է ստացել, որ Չարենցավան քաղաքում այրվում է չգործող գործարան: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու […] ...

BACK_TO_TOP