19:59 29.10.2019
Քաղաքային միջավայրում գյուղական կենցաղ՝ այսպես կարելի է բնութագրել Գերցեն փողոցի վիճակը, որը մեկ ամիս առաջ ասֆալտապատվեց: 30 տարի փոսերն էին անանցանելի վիճակ ստեղծել, հիմա էլ խանգարում են հարթ ու ասֆալտապատ փողոցով արոտ գնացող մոտ 60 գլուխ խոշոր եղջերավորների թողած հետքերը՝ գոմաղբը: Գերցեն փողոցում անասնապահությամբ զբաղվող 5 տնտեսություն կա, որոնց քաղաքապետարանը ծանուցել է, որ քաղաքում անասուններ պահելու կանոնները խախտելու համար կտուգանվեն: Բայց նախ անասնատերերին պետք է այլընտրանքային տարածք հատկացվի:
Գերցեն փողոցի հենց առաջին տանը մոտենալիս գոմաղբի հոտը, կուտակված անասնակերը հարց են առաջացնում՝ տունը գյուղում է, թե քաղաքում: Միայն այս մեկ տնտեսությունում տասնյակից ավելի խոշոր եղջերավոր անասուն է հաշվվում: Հենց տան գլխավոր մուտքով էլ կենդանիները մուտք ու ելք են անում, ասֆալտապատած փողոցով արոտ գնում: Տանտերը համաձայնեց միայն իր բակը ցույց տալ, որը ի տարբերություն փողոցի, ավելի մաքուր է: Հարևանությամբ անասնապահությամբ զբաղվող երկրորդ տնտեսությունն է, որտեղ ևս 10-ը գլուխ խոշոր եղջերավորներ են պահում: Ու հաջորդաբար երրորդ, չորրորդ ու հինգերորդ տները:
Ընդհանուր հաշվարկում ստացվում է, որ Գերցեն փողոցով ամեն օր մի քանի տասնյակ անասուններ են գնում ու գալիս: Տանտերերն ասում են, թե կենդանիներին նոր չէ, որ պահում են: 30 տարի է՝ Գերցեն փողոցում են ապրում ու զբաղվում անասնապահությամբ: Հիմա, երբ փողոցն ասֆալտապատվել է, իրենց անասունների թողած հետքերը տեսանելի ու խանգարող են դարձել:
Մի քանի օր առաջ փողոցում գծանշումներ արեցին, որոնք արդեն գոմաղբով են ներկված: Խնդիրը հասել է նրան, որ Գերցեն փողոցի գոմաղբի հարցն ավագանու նիստի օրակարգում է հայտնվել: Ավագանին քաղաքում անասնապահությամբ զբաղվողներին ու կենդանիների գլխաքանակները հաշվառելու, հետո էլ պահելու տեղի ընտրության մասին որոշում է ընդունելու։ Քաղաքի ծայրամասային հատվածներում ազատ տարածքներ կան: Ավագանին քննարկելու և որոշելու է, թե դրանցից որոնք կարող են դառնալ անասնագոմեր: Գերցեն փողոցում անասնապահությամբ զբաղվողներին մեկ այլ առաջարկ էլ է արվել: Խոսքը անասուններին երկրորդական փողոցներով արոտ տանելու մասին է, ինչին բնակիչները չեն համաձայնել:
Գերցենի բնակիչներին քաղաքապետարանը ծանուցում է ուղարկել, որով զգուշացնում է, որ քաղաքում անասնապահությամբ զբաղվելու կանոնների խախտման համար տուգանք է սահմանված: Իսկ կենտրոնական ու բանուկ փողոցով նախիրը արոտ տանելը համարվում է խախտում:
Գերցեն փողոցի անասնատերերին տուգանելուն դեռ գործը չի հասել: Նախ պետք է անասուններին տեղափոխելու այլընտրանքային տարածք առաջարկեն նրանց: Հրաժարվելու դեպքում միայն տուգանքների մեխանիզմը գործի կդրվի: Իսկ ավագանին ինչ տարածք կառաջարկի, քննարկվելու է նոյեմբերի 12-ին նախատեսված նիստում:
Գերցեն փողոցում ստեղծված իրավիճակը պատճառ ու առիթ է դարձել քաղաքի ամբողջ անասնագլխաքանակի հաշվառման համար: Հաշվառումը քաղաքապետարանն արդեն սկսել է:
13:00 14.07.2025
Արծաթե մեդալ՝ Քիմիայի 57-րդ միջազգային օլիմպիադայում13:00 14.07.2025
Արծաթե մեդալ՝ Քիմիայի 57-րդ միջազգային օլիմպիադայումՀուլիսի 5-14-ը Արաբական Միացիալ Էմիրությունների Դուբայ քաղաքում տեղի ունեցած Քիմիայի 57-րդ միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմն արժանացել է արծաթե մեդալի և երեք գովասանագրերի: Արծաթե մեդալի է արժանացել Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արման Խառատյանը, իսկ գովասանագրերի՝ «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Դավիթ Ղազարյանը, Գյումրու «Ֆոտոն» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Սևադա Հարությունյանը և Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների խորացված […] ...
12:47 14.07.2025
Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի, Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպումըԲրյուսելում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ ...
12:40 14.07.2025
Ընկերության աշխատակիցները կատարել են հանցագործությունների պարտակումՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Արմավիրի մարզում գործող գազալցակայանում տեղի ունեցած սպանության դեպքից հետո գազալցակայանի 2 աշխատակից կատարել է հանցագործությունների պարտակում: Մասնավորապես՝ մարզում գործող գազալցակայանի հերթափոխի պետը սպանություն կատարած անձի բացահայտմանը […] ...
12:34 14.07.2025
Բրիջիթ Մակրոնը բողոքարկելու է իրեն տղամարդ անվանած կանանց նկատմամբ վճիռըՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կինը՝ Բրիջիթ Մակրոնը, դատարանում կբողոքարկի երկու կանանց արդարացման դատավճիռը, որոնք նախկինում հայտարարել էին, որ առաջին տիկինը տղամարդ է ծնվել, հաղորդում է Franceinfo ռադիոն՝ հղում անելով նրա փաստաբանին։ «Բրիջիթ Մակրոնը վճռաբեկ դատարան կբողոքարկի երկու կանանց արդարացման դատավճիռը, որոնք ինտերնետում լուր էին տարածել, որ առաջին տիկինը տրանսգենդեր է», – ասել է նրա փաստաբան […] ...
12:20 14.07.2025
Ձերբակալվածի մոտ առանձնապես խոշոր չափերի մեթամֆետամին կար. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները թմրամիջոց ապօրինի պահելու և իրացնելու վերաբերյալ հերթական օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 10-ին: Ժամը 19-ին մայրաքաղաքի Ռուբինյանց փողոցում նրանք ձերբակալեցին Հրազդան քաղաքի բնակիչ երկու տղամարդու, երկուսն էլ 41 տարեկան: Մեկի վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ նրանք տեղափոխվեցին վարչություն: Նրանցից մեկի` Հրազդանի Միկրոշրջան թաղամասի բնակչի […] ...
12:10 14.07.2025
Վարչական ղեկավարի կողմից տրամադրված կեղծ տեղեկանքների հիման վրա մի շարք անձինք ազատվել են ՀՀ ՊՆ կողմից կազմակերպվող վարժական հավաքներից. քրեական վարույթն ուղարկվել է դատարանՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի բնակավայրերից մեկի վարչական ղեկավարը, 2025 թվականի մարտի 18-ից ապրիլի 11-ը ՀՀ ՊՆ կողմից կազմակերպվող 25-օրյա վարժական հավաքներից իր ազգականին ազատելու դիտավորությամբ, նշված ժամանակահատվածում վերջինիս՝ ՀՀ-ում գտնվելու պայմաններում, 2025 թվականի փետրվարի 11-ի թվագրմամբ ստորագրել և իր կնիքով հաստատել է կեղծ […] ...