Երևանում մանկահասակ երեխայի մոտ ՄԻԱՎ հայտնաբերվելուց հետո քրգործ է հարուցվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+29.09 oC

Երևանում մանկահասակ երեխայի մոտ ՄԻԱՎ հայտնաբերվելուց հետո քրգործ է հարուցվել

20:15 30.10.2019

Երևանում երեխայի մոտ ՄԻԱՎ վարակի (ՁԻԱՀ-ի հարուցիչն է) հայտնաբերումից հետո քրեական գործ է հարուցվել։ Առողջապահության նախարարությունը միջոցներ է ձեռնարկում երեխային այդ վարակի փոխանցման աղբյուրը բացահայտելու համար։

««Մանկահասակ երեխայի մոտ ՁԻԱՀ է հայտնաբերվել. Նա վարակվել է հիվանդանոցո՞ւմ» վերտառությամբ հրապարակման կապակցությամբ հայտնում ենք, որ դեպքի առնչությամբ նախարարությունը ձեռնարկել է մի շարք քայլեր:

Երեխայի մոտ կրկնակի հետազոտության արդյունքում հայտնաբերվել է ՄԻԱՎ վարակ: Որոշում է կայացվել ախտորոշման հաստատման նպատակով իրականացնել արյան կրկնակի հետազոտություններ` մի քանի մեթոդներով: Ցավոք, ախտորոշումը հաստատվել է:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ կազմակերպվել է կոնսիլիում` առաջատար մասնագետների ներգրավմամբ, այդ թվում արտերկրից ժամանած, հիվանդության վարման և դեղորայքային բուժմանն աջակցելու նպատակով:

Այս պահին երեխայի մոտ դիտվում է դրական շարժընթաց: ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի հանրապետական կանխարգելման կենտրոնի մասնագետների կողմից սկսվել է հակառետրովիրուսային բուժումը, ինչի շնորհիվ ներկայումս բավարար արդյունքներ են արձանագրվում:

Փոքրիկի բուժման գործընթացը գտնվում է առողջապահության նախարարի անմիջական հսկողության ներքո:

Ինչ վերաբերում է վարակի աղբյուրին կամ պատճառների վերհանմանը, տեղեկացնում ենք, որ դեպքի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ, որը գտնվում է նախաքննության փուլում:

Միաժամանակ, նախարարության կողմից իրականացվում է համաճարակաբանական հետազոտություն` հասկանալու վարակի փոխանցման հնարավոր աղբյուրները` համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու նպատակով»,- ասվում է ՀՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 25.07.2025

SHANTNEWS

Հայ ֆուտբոլիստները եվրոգավաթային մրցաշարերում

19:54 25.07.2025

Հայ ֆուտբոլիստները եվրոգավաթային մրցաշարերում

Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Լեհաստանի գավաթակիր «Լեգիան» մրցակցի դաշտում 2-2 հաշիվն է գրանցել չեխական «Բանիկի» հետ։ Հյուրերի կազմում հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը` փոխարինման դուրս գալով 74-րդ րոպեին։ Տիրասպոլի «Շերիֆն» էլ տանը 1-3 հաշվով պարտվել է նիդերլանդական «Ուտրեխտին»։ Մոլդովական ակումբի մեկնարկային կազմում էր Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արթուր Սերոբյանը, […] ...

Օշականցի երիտասարդի դանակահարությունը Արագածոտնի քրեական ոստիկանները բացահայտել են

19:32 25.07.2025

Օշականցի երիտասարդի դանակահարությունը Արագածոտնի քրեական ոստիկանները բացահայտել են

Հուլիսի 18-ին ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Աշտարակ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ որովայնի առաջնային պատի ծակած-կտրած վնասվածքով բուժօգնության է դիմել Օշական գյուղի բնակիչ 25-ամյա մի երիտասարդ: Հիվանդանոց մեկնած ոստիկաններին երիտասարդը հայտնել է, որ վնասվածքը ստացել է ավտոտնակում երկաթյա իրերի վրա ընկնելու հետևանքով։ Նախաձեռնվել է քրեական վարույթ: Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության […] ...

Վրաստանում մեկնարկել են ՆԱՏՕ-ի Agile Spirit 2025 բազմազգ զորավարժությունները

19:16 25.07.2025

Վրաստանում մեկնարկել են ՆԱՏՕ-ի Agile Spirit 2025 բազմազգ զորավարժությունները

Վրաստանի Կրծանիսի ռազմաբազայում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի Agile Spirit 2025 բազմազգ զորավարժությունների բացման արարողությունը: Զորավարժությունները կտևեն մինչև օգոստոսի 6-ը, հաղորդում է երկրի պաշտպանության նախարարությունը: Գերատեսչության տվյալներով՝ Agile Spirit 2025 զորավարժություններն անցկացվում են տարածաշրջանի երկու երկրում՝ Վրաստանում և Թուրքիայում, ինչը «նպաստում է տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանը»: Թուրքիայում զորավարժությունները սկսվել են հուլիսի 21-ին: Մասնակցում են Վրաստանի, ԱՄՆ-ի, Թուրքիայի, […] ...

Մրգավետ գյուղի բնակիչը կամավոր հանձնել է հանգուցյալ պապի հրացանը

19:07 25.07.2025

Մրգավետ գյուղի բնակիչը կամավոր հանձնել է հանգուցյալ պապի հրացանը

Շարունակվում են ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների միջոցառումներն ու բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 23-ին Մրգավետ գյուղի 40-ամյա բնակիչը կամավոր հանձնել է ապօրինի պահվող հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ պապին: Քրեական պատասխանատվությունից խուսափելու համար Ոստիկանությունից հորդորում […] ...

Բացահայտվել են ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից բրոքերային ծառայություններ մատուցող տնտեսվարողից կաշառք ստանալու դեպքեր

18:55 25.07.2025

Բացահայտվել են ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից բրոքերային ծառայություններ մատուցող տնտեսվարողից կաշառք ստանալու դեպքեր

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված նյութերի հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ 2024 թվականից ՀՀ ՊԵԿ համապատասխան ստորաբաժանման պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած անձը ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում ծանոթանալով և մտերիմ հարաբերություններ հաստատելով բրոքերային ծառայություններ մատուցող տնտեսվարողի հետ, վերջինիս հետ եկել է հանցավոր համաձայնության՝ կաշառքի դիմաց 2024-2025 թթ. ընթացքում ՀՀ ներկրված […] ...

BACK_TO_TOP