Քանի՞ անգամ է Հայոց ցեղասպանության հարցը քննարկվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+27.09 oC

Քանի՞ անգամ է Հայոց ցեղասպանության հարցը քննարկվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում

15:42 31.10.2019

Այն, ինչը փաստաթղթի տեսք ստացավ 2019թ. հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում, սկսել է քննարկվել ավելի քան 100 տարի առաջ: Հայոց ցեղասպանության իրագործման տարիներին ամերիկյան Կոնգրեսն արդեն իսկ քննարկել և դատապարտել է այդ ոճիրը, իսկ հետագա մեկ դարի ընթացքում ամերիկացի կոնգրեսականների սեղանին Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը հայտնվել է 12 անգամ:

Առաջին անգամ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ցեղասպանության մասին քննարկում սկսել է այն ժամանակ, երբ դեռ Արևմտյան Հայաստանում չէր չորացել հայերի արյունը, իսկ թուրքական զորքը քրդական զինված խմբավորումների հետ շարունակում էին հայաթափել Կարսից մինչև Մուշ ու Ադիյաման ընկած հայկական բնակավայրերը: 1916-ի փետրվարի 9-ին Կոնգրեսը հատուկ որոշում է կայացրել՝ դատապարտելով թուրքական հանցանքները, սակայն ինչպես այժմ, այն ժամանակ ևս փաստաթուղթն ընդամենը խորհրդատվական բնույթ է կրել:

Հաջորդ փաստաթուղթը եղել է 3 տարի անց՝ 1919-ի օգոստոսին, երբ Հայաստանի առաջին Հանրապետությունը դիվանագիտական սերտ հարաբերություններ էր հաստատել Վաշինգտոնի հետ, սակայն ամիսներ անց կարմիր բանակը մտավ Երևան, թուրքերը գրավեցին Կարսը, մոռացվեցին նաև ամերիկյան խոստումները, քանի որ թուրք-ամերիկյան հարաբերությունները մտան բարեկամության փուլ: 56 տարի լռելուց հետո՝ ցեղասպանության 60-րդ տարելիցի նախօրեին՝ 1975-ի ապրիլի 9-ին Ներկայացուցիչների պալատը հայտարարություն տարածեց՝ դատապարտելով դարասկզբին տեղի ունեցած ոճրագործությունը: Այդ գործում մեծ դեր էին խաղացել ամերիկահայ կառույցներն ու նոր-նոր ակտիվացող լոբբիստական կազմակերպությունները: Նույնպիսի քննարկումներ և դատապարտումներ եղան հաջորդող տասնամյակներին՝ 1984-ին, 1996-ին, 2007-ին:

Վերջին անգամ ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսն այնքան էր անկեղծացել, որ Ներկայացուցիչների պալատին կոչ էր արել չընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը, քանի որ այն վնաս կհասցնի թուրք-ամերիկյան հարաբերություններին: Այդպես էլ եղավ: Բանաձևը հանվեց օրակարգից ամերիկյան շահերի առաջնահերթության պատճառով:

Վերջին 10 տարվա ընթացքում ամերիկյան Կոնգրեսում 7 անգամ ներկայացվել է ցեղասպանության բանաձևը՝ հիմնականում նախընտրական շրջանում կամ արտաքին քաղաքական լծակներ ստանալու համար: 2008-ին կոնգրեսական Բարաք Օբաման Ներկայացուցիչների պալատում ներկայացրեց ցեղասպանության ճանաչման հարցը, ընտրվեց նախագահ և բավարարվեց նախագահի պաշտոնում «Մեծ Եղեռն» տերմինն արտասանելով: 2009-ի մարտին դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը Կոնգրեսի անունից կոչ արեց նախագահին ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն ո´չ Կոնգրեսը, ո´չ էլ նախագահը չարեցին ընդառաջ քայլը՝ կրկին խանգարում էր թուրք-ամերիկյան համատեղ շահը:

2010-ին հերթական բանաձև ներկայացրին դեմոկրատ կոնգրեսականները, սակայն դա անգամ չընդգրկվեց Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստի օրակարգում։ Պաշտոնական պատճառաբանությունը՝ «կվնասենք թուրք-ամերիկյան ռազմական համագործակցությանը»: Նման փորձ արվեց նաև 2011-ին, սակայն թուրքական և հրեական լոբբինգի աշխատանքն ավելի արդյունավետ եղավ: Հարցը չմտավ Ներկայացուցիչների պալատ:

2013թ. մայիսին կրկին դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը ներկայացրեց ցեղասպանությունը դատապարտող և հայ-թուրքական հաշտեցման գործընթաց սկսող բանաձև: Դրա մասին խոսեց նաև Ներկայացուցիչների պալատի այն ժամանակվա խոսնակ Ջոն Բեյները՝ Անկարա այցի ժամանակ խոստանալով ընթացք չտալ և չթողնել, որ հայամետ բանաձևը մտնի օրակարգ:

2015-ի փետրվարին և մարտին կոնգրեսականները նոր բանաձևերով հանդես եկան: Այդ գործում վարպետացած դեմոկրատ Ադամ Շիֆը նախագահ Բարաք Օբամային կոչ արեց ի վերջո հարգել սեփական խոստումներն ու թույլ տալ, որ ցեղասպանության բանաձևն ընդունվի, սակայն այդ ինչպես նախորդ դեպքերում, այս անգամ ևս Թուրքիայի հետ ամերիկյան երազանքն ավելի զորեղ գտնվեց: Այդ ձախողումից հետո հայկական լոբբինգից, կոնգրեսականներից և հատկապես Ադամ Շիֆից մոտ 4 տարի պահանջվեց, որպեսզի հարմար պահ ընտրեն՝ թուրք-ամերիկյան քաղաքական շահերի բախման, հրեական լոբբինգի պասիվության և իշխանության թողտվության պայմաններում բանաձևի տեսք տալու Հայոց ցեղասպանության ճանաչման՝ սոսկ խորհրդատվական բնույթ կրող բանաձևին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Համագործակցության բազմաթիվ ծրագրեր ենք նախանշել. ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Հունաստանի մշակույթի և կրթության նախարարների հետ

23:59 26.07.2025

Համագործակցության բազմաթիվ ծրագրեր ենք նախանշել. ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Հունաստանի մշակույթի և կրթության նախարարների հետ

Հունաստանի մշակույթի նախարար տիկին Մենդոնիի և կրթության, կրոնի հարցերի ու սպորտի նախարար տիկին Զախարակիի հետ շատ արդյունավետ հանդիպումներ անցկացրեցինք, համագործակցության փաստաթղթեր ստորագրեցինք։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Մշակույթի ոլորտում առանձին ուշադրություն կդարձնենք մշակութային արժեքների ապօրինի վաճառքի դեմ համատեղ աշխատանքներին, պեղումների և հուշարձանային ոլորտի համագործակցությանը, թանգարանային ցուցադրություններ կունենանք Հայաստանում և […] ...

Հրաձգության վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունում Աիդա Ազատյանը ոսկե մեդալ է նվաճել

23:50 26.07.2025

Հրաձգության վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունում Աիդա Ազատյանը ոսկե մեդալ է նվաճել

Հրաձգության վազող թիրախ նորմալ վազք, երիտասարդներ, անհատական պայքարում Աիդա Ազատյանը՝ լավագույնն է երիտասարդների պայքարում, նա ոսկե մեդալակիր է, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ արծաթե։ Այս մասին հայտնել են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից: Որակավորման փուլում Ազատյանը խոցեց 533, իսկ Մկրտչյանը՝ 528 միավոր, և համապատասխանաբար 3-րդ և 4-րդ տեղերով անցան կիսաեզրափակիչ փուլ։ Կիսաեզրափակչում մեր մարզուհիները հաղթեցին մրցակիցներին և դուրս եկան […] ...

Ծառուկյանը ոչ մեկին չի հետաքրքրում․ Փիմբլեթ

23:47 26.07.2025

Ծառուկյանը ոչ մեկին չի հետաքրքրում․ Փիմբլեթ

UFC-ի բրիտանացի մարտիկ Փեդի Փիմբլեթը կարծում է, որ Արման Ծառուկյանն անհետաքրքիր մրցակից է, հաղորդում է One on One-ը: «Արմանը շատ լավ մարտիկ է, բայց նա ոչ մեկին չի հետաքրքրում։ Բոլորը գիտեն, որ Ջասթին Գեյջին արյունարբու մարտիկ է։ Նա լեգենդ է, իսկ Արմանը՝ ոչ։ Այնպես որ, ես ցանկանում եմ մենամարտել լեգենդի հետ»,- ասել է բրիտանացին: Փիմբլեթը, […] ...

Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները․ 4 վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա

23:36 26.07.2025

Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները․ 4 վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա

Հուլիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Սուրենավան-Արմաշ գյուղերի միջև ընկած հատվածում բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց  բախվել գազատար խողովակներին և խողովակների հենասյուների վրայից պոկել այն։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական […] ...

Թրամփ. Թաիլանդը և Կամբոջան համաձայնել են անհապաղ հանդիպել՝ քննարկելու հրադադարը

23:22 26.07.2025

Թրամփ. Թաիլանդը և Կամբոջան համաձայնել են անհապաղ հանդիպել՝ քննարկելու հրադադարը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կամբոջայի և Թաիլանդի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել անհապաղ հանդիպել՝ հրադադարի հարցը քննարկելու համար։ «Նրանք համաձայնել են անհապաղ հանդիպել և արագ աշխատել հրադադարի և, ի վերջո, խաղաղության հասնելու համար», – գրել է նա իր Truth Social – ում։ Թրամփը զգուշացրել է, որ ԱՄՆ-ն առևտրային բանակցություններ չի վարի Թաիլանդի կամ […] ...

«Կրասնոդարի» սանը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»

23:14 26.07.2025

«Կրասնոդարի» սանը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»

Երևանի «Ալաշկերտը» հայտարարել է ռուսական «Կրասնոդարի» նիգերիացի կիսապաշտպան Իֆեանի Դավիդ Նդուկայի տրանսֆերի մասին: 21-ամյա ֆուտբոլիստը ռուսական «Վիստայի» ակադեմիայի սան է, խաղացել է նաև Տուլայի «Արսենալում», Սարատովի «Սոկոլում»։ Նիգերիացին մեկ խաղ է անցկացրել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում, իսկ հիմնականում հանդես է եկել Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» երկրորդ թիմում: ...

BACK_TO_TOP