12:34 04.11.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Դուշանբեի արդեն պատմական դարձած վերելակի «առեղծվածի» մասին ցանկանում է մանրամասներ ներկայացնել.
«Դուշանբեի արդեն պատմական դարձած վերելակի «առեղծվածի» մասին վարչապետի երեկվա արած դիտարկմանը ևս մի նյուանս ավելացնեմ։
Վերելակում, բացի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներից ու առաջինի անվտանգության ծառայության ղեկավարից, Սոմոն պալատի երրորդից չորրորդ հարկ տեղափոխվելիս (այսինքն մի ամբողջ 15 վայրկյան) գտնվել են նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդևն ու Թուրքմենստանի փոխվարչապետ Պուրլի Աղամուրադովը։
Ինչպիսի հրաշալի կազմ՝ դարի դավադրությունը հյուսելու համար»:
«Վերջերս իմ որոշմամբ, բայց իր դիմումի համաձայն, աշխատանքից ազատվեց ՊՊԾ պետ Գրիգորի Հայրապետովը։ Այդ պաշտոնանկության վերաբերյալ այսպիսի թեզ առաջադրվեց․ ասում են՝ քանի որ Դուշանբեում Ալիևն ու Փաշինյանը վերելակով բարձրացել են, ուրեմն վերելակում դավադիր պայմանավորվածություններ են եղել, և քանի որ Գրիգորի Հայրապետովը երրորդ անձն է եղել, որ ներկա է եղել խոսակցությանը, ուրեմն ինքը լսել է դավադրության մասին, դրա համար են նրան աշխատանքից հեռացրել։
Ուրեմն էնքան անխելք դավադիր եմ, որ նախ Ալիևի հետ առաջին շփման ընթացքում դավադրության մեջ եմ ներքաշվում, ու դա անում եմ Ռ․ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի 10 տարվա թիկնապահի ներկայությամբ․․․ Դրանից հետո ոչ թե պետք է ազատեի, այլ ընդհակառակը՝ պահեի»,- մասնավորապես ասել է Փաշինյանը:
17:25 29.07.2025
Նեյմարը կարող է միանալ ՊՍԺ-ի հավերժական մրցակցին17:25 29.07.2025
Նեյմարը կարող է միանալ ՊՍԺ-ի հավերժական մրցակցինՆեյմարը կարող է վերադառնալ Եվրոպա, հայտնում է TyC Sports-ը: «Սանթոսի» ֆուտբոլիստը բանակցություններ է վարում իր նախկին ակումբ ՊՍԺ-ի հավերժական մրցակից «Մարսելի» հետ: Նրա վերադարձը հարազատ «Սանթոս» այն արդյունքը չունի, ինչպես երկու կողմերն էլ ակնկալում էին: Ակումբն առաջնությունում վտանգավոր գոտում է, իսկ Նեյմարի հարաբերությունները երկրպագուների հետ հարթ չեն: 33-ամյա ֆուտբոլիստը «Սանթոսից» կարող է հեռանալ, որպեսզի կրքերը […] ...
17:18 29.07.2025
Եղեգնաձորի բաժնում արձանագրվել է ապօրինի պահվող հրազենի կամավոր հանձնման դեպքԱպօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու վերաբերյալ բացատրական աշխատանքն ամենօրյա է նաև Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների համար: Հերթական արդյունքը հուլիսի 25-ին էր: Աբովյան քաղաքի 35-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել որսորդական հրացան և հայտնել, որ այն ձեռք է բերել 2019 թվականին։ Ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնողն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...
17:12 29.07.2025
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետիցՀուլիսի 29-ին՝ ժամը 12։28-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորագետի կիրճում՝ «Գոմերաձոր» կոչվող հատվածում, գետանցում իրականացնելիս ավտոմեքենան արգելափակվել է գետում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի չորս ուղևոր տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից։ Փրկարարներն […] ...
17:06 29.07.2025
Arca համակարգի աշխատանքը վերականգնվել է«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ ժամը 15:25-ից սկսած Arca համակարգի բնականոն աշխատանքը լիովին վերականգնվել է։ «Մեր տեխնիկական թիմը գործել է առավելագույն արագությամբ՝ ապահովելու համակարգի կայունության և գործունակության վերականգնումը հնարավորինս սեղմ ժամկետներում։ Առաջացած տեխնիկական խափանման համար հայցում ենք Ձեր ներողամտությունը՝ պատճառված հնարավոր անհարմարությունների համար և գնահատում ենք Ձեր ըմբռնումն ու վստահությունը»,- ասվում է հաղորդագրությունում։ ...
17:02 29.07.2025
Վթարի հետևանքով որևէ զինծառայող մարմնական վնասվածք չի ստացել. ՊՆ խոսնակՄամուլում տեղեկություններ են շրջանառվում ՊՆ հաշվեկշռում գտնվող մեքենայի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարի և դրա հետևանքով «բժշկական կենտրոն տեղափոխված 1 վիրավոր քաղաքացու» վերաբերյալ: «Հայտնում ենք, որ ՃՏՊ հետևանքով որևէ զինծառայող մարմնական վնասվածք չի ստացել և չի տեղափոխվել բժշկական կենտրոն»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը: ...
16:58 29.07.2025
Սյունիքի մարզում վերականգնվել է 51 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, քրեական վարույթներով՝ 93 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամՍյունիքի մարզում, 2025 թվականի առաջին կիսամյակում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում իրականացված ուսումնասիրություններով, մարզի դատախազների կողմից ներկայացված նախազգուշացումների հիման վրա՝ վերականգնվել է պետությանը պատճառված՝ 51 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 19 միլիոն 833 հազար դրամ: Նույն ժամանակահատվածում, քրեական վարույթներով վերականգնվել է պետությանը պատճառված՝ 93 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 35 միլիոն 924 հազար դրամ: ...