13:28 04.11.2019
ԶՈւ-ն ձեռք է բերում միայն ու միայն մեծամասամբ նոր, արդիականացված զինատեսակներ թե´ պայմանագրային, թե´ վարկային ծրագրերի միջոցով՝ տարբեր երկրներից: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Խոսելով 102-րդ ռուսական ռազմաբազայի արդիականացման մասին` նախարարը նշել է, որ արդիականացվում է թե´ սպառազինության տեսանկյունից, թե´ նյութատեխնիկական և թե´ զինծառայողների կենցաղային պայմանների բարելավման առումով: Հողատարածքի ավելացում, սակայն, չի նախատեսվում:
«Լինում են տարբեր տարբերակումներ, ինչ-որ տարածք տրամադրվում է, ինչ-որ տարածք արդեն չի օգտագործվում, անցնում է ՀՀ ՊՆ-ին, բայց բոլոր տարածքները մնում են ՀՀ տարածքում»,- նշեց նախարարը:
Հարցին, արդյոք 2020-ին բոլոր զորամասերում կլինե՞ն ճաշարաններ, նախարարը նշել է, որ այսօր արդեն մոտավոր 38-40 տոկոսն ապահովված է, և նախատեսվում է 2020-ին ավարտել զորամասերի՝ ճաշարաններով ապահովման ծրագիրը և սկսել առաջնագծի ապահովման ծրագիրը:
Լրագրողները հարցրին նաև վարչապետի այն հայտարարության մասին, որ առաջին անգամ է, որ 1.5 տարվա ընթացքում ԶՈՒ-ում այսչափ բարեփոխումներ են լինում:
«Այո´, արագությունները մեծացել են այս պահին ԶՈՒ բոլոր ոլորտներում, պատճառը բարձր տրամադրվածությունն է,- ասաց նախարարը կատակելով և ավելացրեց,- նախկինում էլ են եղել գործընթացներ, վարչապետը խոսել է կարճ ժամանակի համար, բայց ԶՈՒ-ն երբեք տեղում չի դոփել»:
17:12 29.07.2025
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետիցՀուլիսի 29-ին՝ ժամը 12։28-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորագետի կիրճում՝ «Գոմերաձոր» կոչվող հատվածում, գետանցում իրականացնելիս ավտոմեքենան արգելափակվել է գետում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի չորս ուղևոր տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից։ Փրկարարներն […] ...
17:06 29.07.2025
Arca համակարգի աշխատանքը վերականգնվել է«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ ժամը 15:25-ից սկսած Arca համակարգի բնականոն աշխատանքը լիովին վերականգնվել է։ «Մեր տեխնիկական թիմը գործել է առավելագույն արագությամբ՝ ապահովելու համակարգի կայունության և գործունակության վերականգնումը հնարավորինս սեղմ ժամկետներում։ Առաջացած տեխնիկական խափանման համար հայցում ենք Ձեր ներողամտությունը՝ պատճառված հնարավոր անհարմարությունների համար և գնահատում ենք Ձեր ըմբռնումն ու վստահությունը»,- ասվում է հաղորդագրությունում։ ...
17:02 29.07.2025
Վթարի հետևանքով որևէ զինծառայող մարմնական վնասվածք չի ստացել. ՊՆ խոսնակՄամուլում տեղեկություններ են շրջանառվում ՊՆ հաշվեկշռում գտնվող մեքենայի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարի և դրա հետևանքով «բժշկական կենտրոն տեղափոխված 1 վիրավոր քաղաքացու» վերաբերյալ: «Հայտնում ենք, որ ՃՏՊ հետևանքով որևէ զինծառայող մարմնական վնասվածք չի ստացել և չի տեղափոխվել բժշկական կենտրոն»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը: ...
16:58 29.07.2025
Սյունիքի մարզում վերականգնվել է 51 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, քրեական վարույթներով՝ 93 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամՍյունիքի մարզում, 2025 թվականի առաջին կիսամյակում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում իրականացված ուսումնասիրություններով, մարզի դատախազների կողմից ներկայացված նախազգուշացումների հիման վրա՝ վերականգնվել է պետությանը պատճառված՝ 51 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 19 միլիոն 833 հազար դրամ: Նույն ժամանակահատվածում, քրեական վարույթներով վերականգնվել է պետությանը պատճառված՝ 93 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 35 միլիոն 924 հազար դրամ: ...
16:52 29.07.2025
Նախագահն այցելել է Սյունիքի մարզՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ։ Այցի մեկնարկին Հանրապետության նախագահի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ուժային կառույցների ներկայացուցիչներ և մարզի համայնքների ղեկավարներ։ Խորհրդակցության ընթացքում Սյունիքի մարզպետը զեկուցել է մարզում իրականացվող ոլորտային ծրագրերի ընթացքը, արձանագրված առաջընթացն ու […] ...
16:45 29.07.2025
Մասիս և Սևան համայնքների ավագանիների նախկին անդամները մեղադրվում են հայտարարագրերը դիտավորությամբ չներկայացնելու մեջՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի և Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ավագանիների նախկին անդամներն իրենց պաշտոնավարման դադարեցումից հետո օրենքով սահմանված ժամկետում ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով չեն ներկայացրել 2021 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրերը։ Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, […] ...