Հոկտեմբերին ՊԵԿ-ը 36 մլրդ դրամ է վերադարձրել տնտեսվարողներին, որից 20 միլիարդը հին դեբետներն են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.72
  • 444.26
WEATHER
+37.09 oC

Հոկտեմբերին ՊԵԿ-ը 36 մլրդ դրամ է վերադարձրել տնտեսվարողներին, որից 20 միլիարդը հին դեբետներն են

13:24 04.11.2019

Այսօր ԱԺ-ն շարունակել է 2020թ. բյուջեի նախագծի քննարկումները: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի, արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի հետ դռնփակ քննարկումից հետո տեղի է ունեցել ՊԵԿ ոլորտի 2020թ. նախատեսվող ցուցանիշների ներկայացումը:

«Կանխատեսումը, որ կունենանք բացարձակ թվով՝ 1 տրիլիոն 463 շրջանակներում, և դրա հետ կապված հարկեր-ՀՆԱ կանխատեսվող ցուցանիշը կլինի մոտ 22.3 տոկոս, ուզում եմ բացել փակագծերը և ասել, որ ուղերձում ներկայացված ցուցանիշները, 1 տրիլիոն 463 ցուցանիշը հաշվի չի առնված ԱԺ կողմից ԱԱՀ հին դեբետների վերադարձման կարևոր քայլը, և մինչև տարեվերջ վերադարձնելու ենք շուրջ 50 մլրդ դրամ տնտեսվարողներին:

ԱԱՀ վերադարձը պետբյուջեի վերադարձը ծրագրային ցուցանիշից հանվում է, հետևաբար կունենանք 1 տրիլիոն 440 շրջանակներում, մենք պլանավորել ենք 45 մլրդ դրամ վերադարձնել տնտեսվարողներին: Ակնկալում ենք, որ փաստացի կատարողականը 1 տրիլիոն 440 միլիարդի շրջանակներում կլինի»,- ասել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Անդրադառնալով դեբետների վերադարձման գործընթացին՝ մեկ կարևոր փաստ ևս ընդգծել է:

«Հոկտեմբեր ամիսը ամփոփել ենք, և աննախադեպ ցուցանիշ ունենք ԱԱՀ վերադարձման, 30.6 մլրդ դրամ վերադարձրել ենք տնտեսվարողներին, որից 20 միլիարդը հին դեբետներն են»,- ասել է նա:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

17:12 29.07.2025

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Հուլիսի 29-ին՝ ժամը 12։28-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորագետի կիրճում՝ «Գոմերաձոր» կոչվող հատվածում, գետանցում իրականացնելիս ավտոմեքենան արգելափակվել է գետում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի չորս ուղևոր տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից։ Փրկարարներն […] ...

Arca համակարգի աշխատանքը վերականգնվել է

17:06 29.07.2025

Arca համակարգի աշխատանքը վերականգնվել է

«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ ժամը 15:25-ից սկսած Arca համակարգի բնականոն աշխատանքը լիովին վերականգնվել է։ «Մեր տեխնիկական թիմը գործել է առավելագույն արագությամբ՝ ապահովելու համակարգի կայունության և գործունակության վերականգնումը հնարավորինս սեղմ ժամկետներում։ Առաջացած տեխնիկական խափանման համար հայցում ենք Ձեր ներողամտությունը՝ պատճառված հնարավոր անհարմարությունների համար և գնահատում ենք Ձեր ըմբռնումն ու վստահությունը»,- ասվում է հաղորդագրությունում։ ...

Վթարի հետևանքով որևէ զինծառայող մարմնական վնասվածք չի ստացել. ՊՆ խոսնակ

17:02 29.07.2025

Վթարի հետևանքով որևէ զինծառայող մարմնական վնասվածք չի ստացել. ՊՆ խոսնակ

Մամուլում տեղեկություններ են շրջանառվում ՊՆ հաշվեկշռում գտնվող մեքենայի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարի և դրա հետևանքով «բժշկական կենտրոն տեղափոխված 1 վիրավոր քաղաքացու» վերաբերյալ: «Հայտնում ենք, որ ՃՏՊ հետևանքով որևէ զինծառայող մարմնական վնասվածք չի ստացել և չի տեղափոխվել բժշկական կենտրոն»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը: ...

Սյունիքի մարզում վերականգնվել է 51 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, քրեական վարույթներով՝ 93 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ

16:58 29.07.2025

Սյունիքի մարզում վերականգնվել է 51 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, քրեական վարույթներով՝ 93 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ

Սյունիքի մարզում, 2025 թվականի առաջին կիսամյակում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում իրականացված ուսումնասիրություններով, մարզի դատախազների կողմից ներկայացված նախազգուշացումների հիման վրա՝ վերականգնվել է պետությանը պատճառված՝ 51 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 19 միլիոն 833 հազար դրամ: Նույն ժամանակահատվածում, քրեական վարույթներով վերականգնվել է պետությանը պատճառված՝ 93 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 35 միլիոն 924 հազար դրամ: ...

Նախագահն այցելել է Սյունիքի մարզ

16:52 29.07.2025

Նախագահն այցելել է Սյունիքի մարզ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ։ Այցի մեկնարկին Հանրապետության նախագահի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ուժային կառույցների ներկայացուցիչներ և մարզի համայնքների ղեկավարներ։ Խորհրդակցության ընթացքում Սյունիքի մարզպետը զեկուցել է մարզում իրականացվող ոլորտային ծրագրերի ընթացքը, արձանագրված առաջընթացն ու […] ...

Մասիս և Սևան համայնքների ավագանիների նախկին անդամները մեղադրվում են հայտարարագրերը դիտավորությամբ չներկայացնելու մեջ

16:45 29.07.2025

Մասիս և Սևան համայնքների ավագանիների նախկին անդամները մեղադրվում են հայտարարագրերը դիտավորությամբ չներկայացնելու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի և Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ավագանիների նախկին անդամներն իրենց պաշտոնավարման դադարեցումից հետո օրենքով սահմանված ժամկետում ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով չեն ներկայացրել 2021 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրերը։ Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, […] ...

BACK_TO_TOP